440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Արթուր Մեսչյանը խոսել է Արամի 23–ի պատի քանդվելու պատճառների մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

15:07
12 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել է, որ Արամի 23-ի պատի քանդվելը խորհրդանշական էր, որովհետև դա բավականին անկազմակերպ, անտրամաբանական քաշքշուկների հետևանք եղավ։ 

Նախօրեին ուշ երեկոյան քանդվել է Երևանի Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի պատը։ ԱԻՆ–ի տվյալներով, վերոնշյալ հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:

Маленькие певцы Армении

Մեսչյանի խոսքով, շուրջ 3 ամիս Արամի 23-ի վերաբերյալ խոսակցություններ են գնում, թե ինչպես անենք, որ վթարային վիճակում գտնվող  կառույցի առանձնապես հպվող պատը կարողանանք շինարարական հրապարակին միացնել: 

«Փառք Աստծուն, մարդկային զոհեր չկան, պատը կարելի է վերականգնել և վերադարձնել հուշարձանն իր արժեքային համակարգին։ Սա թող դաս լինի, որ այդ տարածքում կան բավականին քանակի հուշարձաններ, որոնք պետք է պահպանվեն «Հին Երևան» ծրագրում շինարարության ընթացքում: Արդեն մյուս կառույցների շրջակայքում շինարարական աշխատանքները պետք է կատարվեն այնպես, որ չլինի այն, ինչ եղավ Արամի 23 հասցեի շենքի հետ», – հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետը։ 

обрушение здания детской филармонии

Նա հույս է հայտնել, որ Մշակույթի նախարարությունը, որի ենթակայության տակ են գտնվում հուշարձանները, «Հին Երևան» նախագծի ճարտարապետի հետ համատեղ կմշակի նախագիծ, որը կապահովի հուշարձանների պահպանությունն ու տարածքում իրականացվող շինարարությունը չի վնասի առկա շինություններին։ 

Маленькие певцы Армении.jpg

«Հայաստանի Փոքրիկ երգիչների» ղեկավարությունը պարբերաբար դիմել է քաղաքի իշխանություններին` նշելով շենքի պատմական արժեքն ու դրա աղետալի վիճակը։ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքը հարակից է «Հին Երևան» նախագծի իրականացման վայրին։ Նախատեսվում է վերստեղծել XIX դարավերջի XX դարասկզբի մայրաքաղաքի ճարտարապեպական տեսքը։ Մասնավորապես, նախատեսվում է Երևանի կենտրոնում վերականգնել այդ ժամանակաշրջանում կառուցված մի քանի տասնյակ շենքեր և ճարտարապետական շինություններ, որոնք ներկայացնում են պատմական և մշակութային արժեք։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը