ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառում, որ առողջապահության համակարգում կոռուպցիա կա։
Загружается новость ... "Лево"
«Եթե մենք խոսում ենք բժշկական հաստատություններում եկամուտների անօրինական աղբյուրների մասին և անվանում ենք դա կոռուպցիա, ապա այն կա։ Անձամբ ես դա կոռուպցիա չեմ համարում, այլ` եկամտի անօրինական աղբյուր, որը չպետք է գոյություն ունենա», – ասաց նա երկուշաբթի ասուլիսի ժամանակ։
Միաժամանակ նախարարը նշեց, որ եթե խոսքը կոռուպցիայի մասին է պետական ապարատում, ապա ձեռնարկվում են բոլոր ջանքերն այդ երևույթները վերացնելու համար։
«Վերջին իրադարձությունները (առողջապահության նախկին փոխնախարարի կալանքը, խմբգր.) ցույց են տվել, որ մեզ դա չի հաջողվել անել 100%–ով, սակայն ձեռնարկվում են քայլեր այդ ուղղությամբ», – հայտարարեց Թորոսյանը։–0–