485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Արմենիա» ԲԿ–ից դատապարտյալի փախուստը կազմակերպելու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 2 անձի
15:35
05 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից զենքի գործադրմամբ դատապարտյալի փախուստը կազմակերպելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 2 անձի, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Դ.Գալստյանը բուժզննում անցնելու նպատակով 2017թ. հոկտեմբերի 2-ին տեղափոխվել է «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անոթային վիրաբուժության բաժանմունք՝ «Արթիկ» ՔԿՀ-ի երեք աշխատակցի ուղեկցությամբ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ դատապարտյալը նախապես իր ծանոթին հայտնել է, որ գնալու է բժշկական կենտրոն բուժզննման և ցուցումներ տվել  իր փախուստը կազմակերպելու վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, հիշյալ բաժանմունքի հիվանդասենյակ է մուտք գործել դատապարտյալի ծանոթը՝ Երևանի բնակիչ, ծնված 1988թ.՝ մարզական պայուսակով, և Դ.Գալստյանի փախուստը կազմակերպելու նպատակով պայուսակից հանել է ինքնաձիգը ու կրակել։

Загружается новость ... "Лево"

ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Ա.Մարուքյանին հաջողվել է զինված անձին վնասազերծել առաջին կրակոցից անմիջապես հետո:

Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ դատապարտյալը, ՔԿՀ աշխատակցի  նկատմամբ բռնություն գործադրելով, հափշտակել է նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը և կրակոցներ արձակել, սակայն նույն աշխատակցին հաջողվել է նախ հատուկ հնարքի կիրառմամբ խափանել դատապարտյալի կողմից դիպուկ կրակոցների արձակումը, այնուհետև՝ վնասազերծել նրան՝ հետ խլելով ատրճանակը: Դատապարտյալը դիմել է փախուստի, որին հետապնդել են ՔԿՀ երկու աշխատակից և բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի աջակցությամբ տվյալ մասնաշենքի մուտքի մոտ բռնել նրան՝ կանխելով փախուստը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մահափորձ), 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը), 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (փախուստի փորձ ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից), իսկ 1988թ. ծնված երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մահափորձ), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 38-34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից փախուստի փորձի հանցակից): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:56
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի տարածքում 2017թ. սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ
Հայաստանի տարածքում 2017 թվականի սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել:
17:43
07 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»
Ակցիայի շրջանակներում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացրած տոկոսադրույքներ:
14:39
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի բնակիչները նշել են, թե որքա՞ն գումար է հարկավոր լավ կյանքի համար (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ամսական մեկ շնչի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար։
13:40
07 Դեկտեմբերի 2017
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի
Դավթաշենի բնակարաններից մեկում ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել։
12:43
07 Դեկտեմբերի 2017
Ucom–ի բաժանորդները մասամբ մնացել են առանց կապ տեխնիկական խնդիրների պատճառով
Ucom հեռահաղորդակցական ընկերության ցանցում առկա են տեխնիկական խնդիրներ։
12:29
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար
Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն:
11:03
07 Դեկտեմբերի 2017
Ողբերգությունից 29 տարի անց. Հայաստանը սգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Սպիտակն ավերվեց 30 վայրկյանում։ Երկրաշարժն ընդհանուր առմամբ ընդգրկեց երկրի տարածքի շուրջ 40 տոկոսը։
10:32
07 Դեկտեմբերի 2017
Սամվել Կարապետյանն ու Սամվել Ալեքսանյանը նախատեսում են Երևանում բիզնես նախագիծ իրականացնել
Սամվել Կարապետյանն ու Սամվել Ալեքսանյանը որոշել են բիզնես նախագիծ իրականացնել Երևանում։
08:00
07 Դեկտեմբերի 2017
Չորեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
16:59
06 Դեկտեմբերի 2017
Այսօր գիշերը Երևանում սպանված 38–ամյա տղամարդու ուղղությամբ արձակվել են բազմաթիվ կրակոցներ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հարուցվել է քրեական գործ 38-ամյա Արշակ Գալստյանի սպանության դեպքի առթիվ։
14:36
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կօրինականացվեն դայակները. պատգամավորները «կանաչ լույս» վառեցին երիտասարդ մայրերին օժանդակող օրենքին
Պետությունը պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50%–ը, սակայն այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը:
12:35
06 Դեկտեմբերի 2017
ԱԺ–ն հավանություն տվեց ռուսական պաշտպանական վարկի ներգրավմանը
ՀՀ ԱԺ պատգամավորները միաձայն վավերացրեցին Հայաստանին ռուսական 100 մլն դոլարի չափով պաշտպանական վարկի տրամադրման համաձայնագիրը։