441.06
4.43
403.38
+6
Եղանակը Երևանում
Հայ

Արմեն Գևորգյանը չի կալանավորվի

16:29
14 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ուրբաթ մերժեց ՀՔԾ միջնորդությունը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանք կիրառելու մասին։

Այս մասին տեղեկացրեց անձամբ Գևորգյանը դատական նիստերից դահլիճից։

Նա նաև նշեց, որ դատական լսումների ժամանակ ոչ նա, ոչ իր փաստաբանները չեն նկատել մեղադրական կողմի կանխակալ վերաբերմունքի դրսևորում, և այս փուլում Գևորգյանը բավարարված է դատարանի որոշմամբ։

«Իմ եզրափակիչ խոսքում ես ներկայացրեցի վերջին 20 տարում իմ անցած ուղին, այն սկզբունքները, որոնցով ղեկավարվել եմ պետական կառույցներում աշխատելու ժամանակ և Ռուսաստանից վերադառնալուց հետո», – հայտարարեց Գևորգյանը։

Միաժամանակ նա հրաժարվեց պատասխանել լրագրողների մյուս հարցերին` նշելով, որ զբաղված է։ Նա նաև ասաց, որ առաջիկայում, հնարավոր է, հանդես կգա մամուլի ասուլիսով և կպատասխանի հասարակությանն ու լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին։

Ավելի վաղ Գևորգյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ ՔՕ 332–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով (արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը)։ Նախօրեին ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդեց, որ Գևորգյանին առաջադրված մեղադրանքների մասով լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի առաջիկա օրերին։

Քրեական գործ հարուցելու հիմք է հանդիսացել տեղեկատվությունն այն մասին, որ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի վրա ճնշում է գործադրվել, որպեսզի նա որոշում ընդունի հօգուտ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի։ Պարզվել է, որ Գևորգյանը ճնշում գործադրելու փորձ է իրականացրել մեկ այլ անձի հետ միասին։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ