ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 12–ին Արմավիրի մարզում 13–ամյա տղան փորձել էր ինքնասպանություն գործել կախվելու միջոցով ։
Загружается новость ... "Лево"
Նրան ժամանակին հայտնաբերել էր եղբայրը։ Անչափահասին անմիջապես տեղափոխել էին «Արմավիր» ԲԿ, որտեղից էլ` Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ հաղորդել էին, որ դեռահասը գտնվում է կոմատոզ վիճակում և միացված է արհեստական շնչառության սարքին
Yerkir.am–ի հաղորդմամբ, տղայի մոտ գրանցվում է դրական տեղաշարժ։
«Տղային անջատել ենք արհեստական շնչառական սարքից, նա արդեն ինքնուրույն է շնչում»,- ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։–0–