480.69
+0.25
548.66
+2.88
8.14
+0.07
+27
Եղանակը Երևանում
Հայ
Արմավիրի մարզպետարանն ինքնուրույն կմարի օդափոխիչների շահագործման պատճառով առաջացած պարտքերը
19:42
29 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արմավիրի մարզպետարանն ինքնուրույն կմարի օդափոխիչների շահագործման պատճառով առաջացած էլեկտրաէներգիայի պարտքերը, երեքշաբթի ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Կառավարությունը դեկտեմբերի 24–ին նիստի ժամանակ ընդունել էր Արմավիրի մարզպետարանի առաջարկը, որը վերաբերում էր 8,4 մլն դրամի (17,4 հազար դոլար) հատկացմանը սպառած էլեկտրաէներգիայի պարտքերը մարելու համար, որոնք առաջացել էին ամռանը օդափոխիչների շահագործման պատճառով։

Առաջարկն առաջացրել էր վարչապետի դժգոհությունը, ով պահանջել էր մինչև միջոցների հատկացումը հստակեցնել պահանջների հիմնավորումներն ու ներկայացնել ստուգման արդյունքները կառավարության հաջորդ նիստի ժամանակ։
Երեքշաբթի նիստի ժամանակ կառավարությունը չեղյալ հայտարարեց գումարի հատկացման մասին բոլոր նախորդ որոշումներն այն պատճառով, որ մարզպետարանը չէր ներկայացրել բավարար հիմնավորումներ պետության հաշվին ծախսերը մարելու համար։

Փաստորեն, ինչպես նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սա հենց այն որոշումն է, որն առաջացրել էր կառավարության մտահոգությունն ու այսօր չեղյալ էր ճանաչվել, ինչի հիման վրա կառավարությունը մերժել էր միջոցներ տրամադրել Արմավիրի մարզին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
29 Հունիսի 2017
Քաղաքացիական հայցերի դիտարկումը պետք է պարզեցվի. Կարեն Կարապետյան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստում բարձրացրեց դատական համակարգի գերբեռնվածության հարցը։
18:26
29 Հունիսի 2017
Հաջորդ ամռանը նոր լողափ կարող է հայտնվել Հայաստանում
Սևանի ափին նոր հասարակական լողափ կարող է հայտնվել հաջորդ տարի:
16:51
29 Հունիսի 2017
Հայաստանում սերիալների դեմ շարժում է սկսվել
change.org կայքում խնդրագիր է հայտնվել:
15:54
29 Հունիսի 2017
Թումոյի ամառային ճամբարը «Ռոստելեկոմի» աջակցությամբ հյուրընկալեց սահմանամերձ գյուղերի երեխաներին
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իրականացնում է ԹՈՒՄՈ ամառային ճամբար:
13:44
29 Հունիսի 2017
ՔԿ պաշտոնյան բռնաբարության գործը կարճելու համար խոշոր չափերի կաշառք է պահանջել
Պաշտոնյան մասնակցել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք։
08:00
29 Հունիսի 2017
Չորեքշաբթի` հունիսի 28–ի առավել ուշագրա նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունիսի 28–ի առավել ուշագրա նորությունների սեփական տարբերակը։
14:22
28 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում կնքահայր է դարձել (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում գտնվելու օրերին կնքահայր է դարձել:
14:11
28 Հունիսի 2017
Հայտնի է դարձել «Ծիրան»–ի վրա հարձակվողի ինքնությունը
Ոստիկանության աշխատակիցները կարողացել են պարզել հունիսի 26-ին «Ծիրան» սուպերմարկետի վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը:
13:29
28 Հունիսի 2017
Ցանկացած զենքի մատակարարումն Ադրբեջանին մեծ նոր ռիսկեր է ստեղծում. Վիգեն Սարգսյան (ՎԻԴԵՈ)
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարցին։
13:19
28 Հունիսի 2017
«Սասնա ծռեր»-ի դատական նիստը հետաձգվել է. վիճել են ամբաստանյալներն ու ոստիկանները
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվել է վեճի պատճառով։
08:00
28 Հունիսի 2017
Երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
16:11
27 Հունիսի 2017
Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված մեղադրանքով։