+13
Եղանակը Երևանում
Հայ

«Արգումենտի ի ֆակտի» հրատարակությունը պատմել է Անդրկովկասի հնագույն հայկական խոհանոցի մասին

17:38
29 Նոյեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Արգումենտի ի ֆակտի» հեղինակավոր ռուսական հրատարակությունը պատմել է Անդրկովկասի հնագույն հայկական խոհանոցի մասին և ներկայացրել խորհուրդներ այն մասին, թե ինչ է պետք համտեսել Հայաստանում և ինչ բերել այնտեղից։

Հայկական ճաշատեսակները կարելի է ճանաչել անգամ փակ աչքերով

Հայկական խոհանոցն Անդրկովկասի հնագույն խոհանոցն է։ Այն շատ հետաքրքիր է և տարբերվում է կովկասյան այլ խոհանոցներից։ Չնայած շատ մթերքներ և անգամ որոշ ճաշատեսակներ, օրինակ տոլման, ընդհանուր են կովկասյան մի շարք երկրների համար, այդուհանդերձ, հայկական ճաշատեսակները դուք կճանաչեք փակ աչքերով, դրանք շատ յուրօրինակ են։

Հայկական խոհանոցը հագեցնող է և կալորիական։ Հայաստանում շատ են օգտագործում միս, լապշա, հատուկ ուշադրության կենտրոնում են ապուրները։ Ավանդական ճաշատեսակները կարելի է հեշտությամբ գտնել ինչպես Երևանի կենտրոնում գտնվող հայտնի ռեստորաններում, այնպես էլ տուրիստական երթուղիներից դուրս գտնվող հարմարավետ պանդոկներում։

Ինչ համտեսել Հայաստանում

Խորոված. հայտնի ազգային խորովածը` մարինացված գինու, կոնյակի կամ քացախի մեջ։

шашлык, хоровац

Տոլմա. մսի արգանակից պատրաստված տոլմա` փաթաթված խաղողի թփով։

толма, еда, кухня, пища

Քյուֆթա. քյուֆթայի միսն ավանդաբար ոչ թե աղում են մսաղացով, այլ «ծեծում են» մինչև միատար զանգված ստանալը, ինչից հետո ավելացնում են սոխ և համեմունքներ։

кюфта

Արշտա. արշտան փորձելու համար հարկավոր է այցելել հայկական գյուղեր։ Արշտան պատրաստվում է ջրից, ալյուրից և աղից։ Չեն ավելացնում ոչ ձու, ոչ յուղ։ Արշտան օգտագործվում է մեծ թվով ճաշատեսակներում, դրանից պատրաստում են նաև հալվա։

Лапша аришта

Պուտուկ և մախոխ. ոչխարի մսից պատրաստվող ապուրներ են։ Պուտուկում ավելացնում են նաև ոլոռ և սալոր, մախոխում` ցորենի ալյուրից և ոչխարի խճողակից պատրաստված խմորագնդիկներ։

Ժենգյալով հաց. հայկական բոլոր ճաշատեսակներում օգտագործվում է տարատեսակ կանաչեղեն, ամենից շատ կանաչեղեն է օգտագործվում ժենգյալով հացում։ Այն լցոնում են տարատեսակ կանաչեղենով, որոնց տեսակները մի կտորում կարող է հասնել 50–ի։

Женгялов хац

Պանիր և երշիկեղեն

Հայաստանը հայտնի է նաև իր կաթնամթերքով, որտեղ առանձին դերակատարություն ունեն մածունը և, իհարկե, պանիրը։ Հայտնի չանախը պատրաստվում է աղաջրում, ինչի համար օգտագործվում են սպիտակ գինու տեսակներ, մեղր և մրգահյութեր։ Չանախն ունի աղի և փոքր–ինչ սուր համ։ 

Мацун армянский

Լոռին պատրաստվում է կովի և գոմեշի կաթից ու առանձնանում է նրբահամությամբ։ Եվ, իհարկե, հայտնի չեչիլը, որը կարելի է բերել Հայաստանից, այն ամենից երկարն է պահպանում իր օգտակար հատկությունները։

армянский сыр лори

Մսային դելիկատեսների թվում առանձնանում է սուջուխը, որն ունի սուր համ ու տարբերվում է համեմունքների բույրով և կարծրությամբ, ինչպես նաև բաստուրման։

бастурма, суджух

Մրգեր

Հայկական «գլխավոր» միրգը, թերևս, ծիրանն է, որը երկրի խորհրդանիշերից մեկն է։ Հենց Հայաստանում կարելի է փորձել ծիրանի ամենահամեղ տեսակները։ Հայաստանում աճեցվում է նաև շատ համեղ դեղձ, նուռ, խաղող, թուզ։

абрикос

Ի՞նչ բերել Հայաստանից

Հայաստանից պետք է բերել պանիրի բոլոր տեսակները` չանախ, չեչիլ, անգամ լոռի։ Վերջինը, չնայած որ մի փոքր նուրբ է, սակայն ճանապարհին չի փչանա։ Հայաստանից հարկավոր է բերել նաև բաստուրմա և սուջուխ և, իհարկե, բարձր լեռնային գոտիներում աճող ուրցն ու պոչղակը (зверобой)։ Գնեք և ձեզ հետ Հայաստանից անպայման բերեք ընկուզեղեն, չրեղեն և հայկական համեմունքներ։ Բացի հայկական կոնյակից, որը բոլորը ճանաչում և սիրում են, ուշադրություն դարձրեք նաև «Արենի» և «Խորան» գինիներին։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:54
22 Սեպտեմբերի 2019
Հայաստանցի Սաթենիկը լացում է «բյուրեղներով». ռուս բժշկուհին բացատրում է պատճառը
Ռուս բժշկուհին բացատրել է, թե ինչու է հայաստանցի Սաթենիկը լացում «բյուրեղներով»։
15:29
22 Սեպտեմբերի 2019
ՀՀ-ում 1.5 տարվա ընթացքում ապօրինի սպառվել է ավելի քան 1.7 մլն կիլովատտ էլեկտրաէներգիա. ԱԱԾ
ՀՀ-ում բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք:
13:18
22 Սեպտեմբերի 2019
Սուրենյանը եղանակային անակնկալ է խոստանում հայաստանցիներին
Սուրենյանը եղանակային անակնկալ է խոստանում հայաստանցիներին:
12:55
22 Սեպտեմբերի 2019
Տոնական Գյումրի. Անկախության օրվա տոնակատարություններն ավարտվեցին շքեղ հրավառությամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Նախօրեին Գյումրին առավել քան մարդաշատ ու աշխույժ էր
12:37
22 Սեպտեմբերի 2019
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
23:25
21 Սեպտեմբերի 2019
Աշխարհի ամենաբարձր երկնաքերը` Դուբայի Բուրջ Խալիֆան, առաջին անգամ լուսավորվել է հայկական եռագույնի գույներով (ՖՈՏՈ)
Աշխարհի ամենաբարձր երկնաքերը` Դուբայի Բուրջ Խալիֆան, առաջին անգամ լուսավորվել է հայկական եռագույնի գույներով:
16:55
21 Սեպտեմբերի 2019
ՀՀ Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:
14:29
21 Սեպտեմբերի 2019
Արմեն Սարգսյան. «Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ»
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
12:59
21 Սեպտեմբերի 2019
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
10:30
21 Սեպտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 16–20)։
09:00
21 Սեպտեմբերի 2019
Հայաստանը տոնում է անկախության 28–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 28–ամյակը։
21:15
20 Սեպտեմբերի 2019
Վարչապետն ու Լիբանանի պաշտպանության նախարարը քննարկել են փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին: