535.52
7.56
476.48
+28
Եղանակը Երևանում
Հայ

Արարատի մարզում ՃՏՊ–ի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող աղջիկը վիրահատվել է

00:30
07 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Արարատի մարզում 6 մարդու կյանք խլած ՃՏՊ–ի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող աղջիկը վիրահատվել է։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

«Այրվածքաբանական կենտրոնում գտնվող երիտասարդ աղջիկը վիրահատվել է։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար», – նշվում է նախարարի գրառման մեջ։ 

Загружается новость ... "Лево"

Նախօրեին ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota, ՎԱԶ 2106 մակնիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են 6 մոխրացած դի։ Կա 13 վիրավոր։ Փաստի առթիվ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):–0– 
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:55
21 Հուլիսի 2019
Վրաստանում վթարից հետո ծանր ողնաշարի վիրահատությունից 1 շաբաթ անց 17–ամյա աղջիկն առաջին անգամ ոտքի է կանգնել (ՖՈՏՈ)
Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում հուլիսի 7-ին տեղի ունեցած վթարից ծանր ողնաշարի վիրահատությունից 1 շաբաթ անց 17–ամյա Լիլիան առաջին անգամ ոտքի է կանգնել։
11:00
21 Հուլիսի 2019
Համի պայթյուն. հապալասի առաջին փառատոնը` Հայաստանում (ՖՈՏՈ)
Հապալասի փառատոնն առաջին անգամ անցկացվեց նախօրեին Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում:
17:41
20 Հուլիսի 2019
«Ժամանակակից աշխարհում մարդկային ներուժը գլխավոր ռեսուրսն է». Գեոպրոմայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը շնորհավորեց կոլեկտիվին մասնագիտական տոնի առթիվ
«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերող ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը հուլիսի 19-20-ը Հայաստանի քաղաքներում կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված հանքագործի և մետաղագործի օրվան:
14:33
20 Հուլիսի 2019
Անձնագրային բոլոր ստորաբաժանումներն աշխատելու են առաջիկա շաբաթ օրերին
Լավ լուր. անձնագրային բոլոր ստորաբաժանումներն աշխատելու են առաջիկա շաբաթ օրերին։
14:28
20 Հուլիսի 2019
«Սևան» ազգային պարկում բացահայտվել են սիգի ապօրինի արդյունահանման դեպքեր և մի շարք այլ իրավախախտումներ (ՎԻԴԵՈ)
«Սևան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ, պաշտոնական լիազորությունները չարաշահելով, և կաշառքի դիմաց թույլատրել են սիգի ապօրինի արդյունահանումը:
12:59
20 Հուլիսի 2019
Երևանում սպասվում է +40...+42. ԱՆ–ն շոգին դիմանալու միջոցներ է ներկայացնում
Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է նաև մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը:
11:40
20 Հուլիսի 2019
Հրայր Թովմասյանը կոչ է արել ճնշում չգործադրել դատարանի վրա
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը
10:30
20 Հուլիսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 15–19)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 15–19)։
20:15
19 Հուլիսի 2019
Փաշինյանն արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակել
ՀՀ վարչապետն արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակել։
19:57
19 Հուլիսի 2019
Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետի մոտ քննարկվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականը
Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականի շուրջ:
17:18
19 Հուլիսի 2019
Հայտնաբերվել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր. հարուցվել է քրգործ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, հարուցվել է քրեական գործ։
16:46
19 Հուլիսի 2019
ԲԴԽ նախագահ է ընտրվել (ՖՈՏՈ)
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել։