484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանցի դիպուկահարի կողմից ղարաբաղցի զինծառայողի սպանությունն անհետևանք չի մնալու. ՀՀ ՊՆ
20:14
25 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանցի դիպուկահարի կողմից ղարաբաղցի զինծառայողի սպանությունն անհետևանք չի մնալու, նշվում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի Facebook–յան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ դեկտեմբերի 25-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունը, որը ինչպես միշտ անհետևանք չի մնալու», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հովհաննիսյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից շփման գծում զինված դիմակայության խորացման և իրավիճակի ապակայունացմանը միտված հերթական քայլը կրկին անգամ փաստում է այդ պետության իշխանությունների կողմից ԼՂ խնդրի կարգավորան հարցում ապակառուցողական մոտեցման, միջնորդական առաքելության հորդորների անտեսման և միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման մասին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին: 

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ: 

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:27
24 Ապրիլի 2017
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին
Երկուշաբթի եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին:
13:01
24 Ապրիլի 2017
Հայկական երկու քաղաքական ուժեր պատրաստվում են կոալիցիա ստեղծել
Հայկական երկու քաղաքական ուժեր կոալիցիոն համաձայնագիր են պատրաստում։
12:56
24 Ապրիլի 2017
ԱՄՆ փոխդեսպանն իր երկրի անունից հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ–ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը երկուշաբթի այցելել է «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
12:36
24 Ապրիլի 2017
Ռուբեն Վարդանյան. պետք է միավորվենք և անենք հնարավորը հարևաններին ցույց տալու համար, որ նրանց ուզածը չի ստացվում
Ռուբեն Վարդանյանը հայտարարելէ , որ հաջողության համար պետք է միավորվենք, որպեսզի Հայաստանը դառնա չքնաղ երկիր։
12:16
24 Ապրիլի 2017
ԵԽ պատգամավոր Էնգել. թուրքերի երիտասարդ սերունդը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր,  Ֆրանկ Էնգելը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը XX դարում մարդկության դեմ իրականացված առաջին նման հանցագործությունն է։
11:32
24 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու, այլևս երբեք թույլ չենք տալու
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ։
10:50
24 Ապրիլի 2017
ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այս րոպեներին գտնվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար։
09:30
24 Ապրիլի 2017
Համայն հայությունն ապրիլի 24–ին նշում է Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցը
Համայն հայությունն ապրիլի 24–ին նշում է 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցը։
22:05
23 Ապրիլի 2017
Երևանում անցկացվում է ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցի նախօրեին Երևանում անցկացվում է ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ։
22:26
22 Ապրիլի 2017
Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ. նոր մանրամասներ
Նոր մանրամասներ են հաղորդվում Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ։
20:56
22 Ապրիլի 2017
Նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության զոհերի բացառիկ շտեմարանը
Հայաստանի ազգային արխիվը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի բացառիկ շտեմարան է պատրաստում:
16:10
22 Ապրիլի 2017
Ծիծեռնակաբերդ այցելողներին Երևանում կտեղափոխեն անվճար
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողներն ապրիլի 24-ին կտեղափոխվեն անվճար ավտոբուսներով: