535.7
7.43
477.83
+25
Եղանակը Երևանում
Հայ

ԱՆ–ն ներկայացրել է ՍՇՎ–ի հետ կապված իրավիճակը ՀՀ–ում. հանգստյան օրերին պոլիկլինիկաներում լինելու է հերթապահություն

21:15
25 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Համաճարակաբանական մշտադիտարկման տվյալների համաձայն` հունվարի 25-ի դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։  

Նվազել է ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելությունը՝ 1537: Հոսպիտալացումները կայունացել են` 728 հոսպիտալացված հիվանդ, որից 89.9%-ը երեխաներ են:

Այսօրվա դրությամբ դուրս է գրվել 146 պացիենտ: Կայուն վիճակ է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերում՝ 88 կանչ: 

«Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։   

Հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Ներկայացված տվյալները փաստում են, որ սուր շնչառական վարակներով կրթական կազմակերպություններ հաճախող երեխաների թիվը ևս նվազում է: Հունվարի 25-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 280 երեխա (Երևան՝ 92, մարզեր՝ 188): Բոլորը տուն են ուղարկվել:  

Շարունակվում է հսկողությունը դպրոցներում և մանկապարտեզներում ջերմային ռեժիմի նկատմամբ և բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային  կառավարման մարմիններին:  

ԱՆ–ն հիշեցնում է, որ հանգստյան օրերին հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններում իրականացվելու է հերթապահություն:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:40
17 Հունիսի 2019
ՌԴ դեսպանը հրավիրվել է Հայաստանի ԱԳՆ և նախազգուշացվել ներքին գործերին չմիջամտելու մասին
Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։

18:04
17 Հունիսի 2019
Քոչարյանի պաշտպանները պահանջում են քրեական գործ հարուցել նախկին զինդատախազ Ջհանգիրյանի հայտարարության կապակցությամբ
Այդ մասին երկուշաբթի մամուլի ասուլիասում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
17:48
17 Հունիսի 2019
Երևանի փողոցները նոր լուսավորություն կստանան
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի մայրաքաղաքի բարեկարգման վերաբերյալ:
16:28
17 Հունիսի 2019
Հայաստանի սահմանին իրաքցու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. նա պնդում է, որ թմրանյութով տոպրակն իրենը չէ
Հայաստանի սահմանին իրաքցու մոտ թմրանյութ է հայտնաբերվել:
14:54
17 Հունիսի 2019
Խնձորեսկ քարանձավային քաղաքը և հնագույն Դվինի բլուրները կարող են դառնալ Հայաստանի մշակութային ապրանքանիշեր (ՖՈՏՈ)
Խնձորեսկ քարանձավային քաղաքը և հնագույն Դվինի բլուրները կարող են դառնալ Հայաստանի մշակութային ապրանքանիշեր:
13:58
17 Հունիսի 2019
Հայաստանն այսօր ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում, ոչ թե ԱՄՆ-ն և Եվրոպան. Միրզոյան
Ըստ նրա, Հայաստանում հենց ժողովրդավորության հաջողությունից մեծապես պայմանավորված կլինի ժողովրդավարության հաջողությունը ամբողջ աշխարհում:
12:01
17 Հունիսի 2019
Երթևեկի փոփոխություն Լենինգրադյան–Շինարարներ հատվածում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն Լենինգրադյան–Շինարարներ հատվածում:
11:20
17 Հունիսի 2019
Փաշինյանը հանդիպել է «Տաշիր» խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հանդիպել է «Տաշիր» խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ:
13:37
16 Հունիսի 2019
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ՀՀ–ում սպասվում է անկայուն եղանակ
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ՀՀ–ում սպասվում է անկայուն եղանակ:
16:55
15 Հունիսի 2019
Հայտնաբերվել է Երևանում տաքսու վարորդի սպանության մեջ մեղադրվող տղամարդը
Հայտնաբերվել է տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող տղամարդը:
11:47
15 Հունիսի 2019
«Ես ամաչում եմ գաղտնալսման փաստից». Վանեցյանը`սկանդալային գաղտնալսման մասին
Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ամաչում է այն փաստից, որ իր և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսվել է։