424.06
4.19
390.37
+10
Եղանակը Երևանում
Հայ

ԱԺ–ում քննարկվում է ԵՏՄ–ից դուրս գալու նախագիծը

16:04
27 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովում ընթանում են խորհրդարանական լսումներ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ։

Այս փաստաթղթի ընդունումը բավարար կլինի ԵՏՄ–ից դուրս գալու վերաբերյալ գործընթացը սկսելու համար։ Ըստ նախագծի հեղինակի, ԵՏՄ–ն սահմանափակում է Հայաստանի հնարավորությունները, այդ թվում` ուրիշ երկրների հետ առևտրային հարաբերություններ հաստատելու հարցում։

Ի՞նչ Հայաստանը չստացավ ԵՏՄ–ից

Ինչպես նախագիծը ներկայացնելիս նշեց «Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ԵՏՄ–ին անդամակցելուց հետո Հայաստանի մի շարք սոցիալտնտեսական ոլորտներում գրանցվեց էական հետընթաց, բացի դրանից չամրապնդվեց երկրի անվտանգությունը։ 

«ԵՏՄ–ում երեք տարվա անդամակցության ընթացքում Հայաստանի ՀՆԱ–ն դոլարային էկվիվալենտով կրճատվել է 8 տոկոսով, զբաղվածության մակարդակը նվազել է 13%–ով, միջազգային պահուստները` 40%–ով, պետական պարտքն աճել է 10%–ով։ Միաժամանակ 2014 թվականին զուտ ներդրումների ներհոսքը կազմել է 167,4 մլրդ դրամ (345,8 մլն դոլար), իսկ 2016 թվականին այդ ցուցանիշը նվազել է` հասնելով 81 մլրդ դրամի (167,3 մլն դոլար)», – ասաց Մարուքյանը։

Նա նշեց, որ ԵՏՄ անդամակցության հետևանքով առաջին անհրաժեշտության և լայն սպառման գրեթե 900 ապրանքատեսակներ անխուսափելի կթանկանան, իսկ 2018 թվականի հունվարի 1–ից կթանկանա 759 ապրանքատեսակ։

Նրա խոսքով, հայտարարությունում մտահոգություն է արտահայտվում, որ ԵՏՄ անդամակցությունը սահմանափակում է Հայսատանի տնտեսական հարաբերությունների զարգացումը երրորդ երկրների հետ, այդ թվում` անմիջական հարևաններ` Վրաստանի և Իրանի հետ։

«ԵՏՄ անդամ պետությունները չեն աջակցում Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ընդ որում ամենաբարձր մակարդակներում բազմիցս աջակցության խոսքեր են հնչել ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության օգտին, իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանը`մատակարարելով սպառազինության և զինամթերքի 85 տոկոսը, այդ թվում` գերժամանակակից և հակամարդկային զինատեսակներ», – ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով, Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ–ում հանգեցրել է բարդ սոցիալտնտեսական իրավիճակի, այն չի ապահովում անվտանգությունը և սահմանափակում է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումն այլ երկրների հետ։ 

«Իրականում համաձայնագիրը չի գործում, այն Ռուսաստանի հերթական նախաձեռնությունն է, որը մնացել է թղթի վրա, իսկ ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժի բացակայության վառ ապացույցն է ՀՀ քաղաքացիների վարորդական իրավանքների հետ կապված իրավիճակը և ՌԴ–ից ՀՀ քաղաքացիների զանգվածային դեպորտացիան», – ասաց Մարուքյանը։

Հակափաստարկներ

Ինչպես նշեց  ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, նախագծի հեղինակները ԵՏՄ–ից դուրս գալու վերաբերյալ քաղաքական հիմնավորման համատեքստում ներկայացնում են այն, որ ԵՏՄ անդամ պետությունները ղարաբաղյան հարցում ոչ միշտ են քվեարկում հայկական կողմի օգտին։ 

«Մենք գիտենք Բելառուսի և Ղազախստանի դիրքորոշումն այս հարցում, սակայն ԵՏՄ–ն ստեղծվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ և այդ երկրի տնտեսության հիման վրա։ Հետևաբար, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասնակիցներից մեկը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը ղարաբաղյան հարցում շատ կարևոր, կառուցվածքային և առանցքային դեր է խաղացել և շարունակում է խաղալ», – ասաց Աշոտյանը` նշելով, որ սխալ է կապել ԵՏՄ–ից դուրս գալը ղարաբաղյան հարցի հետ։ 

Ըստ նրա, յուրաքանչուր միավորում ունի քաղաքական հարթակ, եթե անգամ հիմնված է տնտեսական հիմունքների վրա, ինչպես նաև ԵՄ–ն, որը տնտեսական միությունից վերածվել է քաղաքականի։

Նա նշեց, որ յուրաքանչուր անդամակցություն հանգեցնում է որոշակի պարտավորությունների, մասնավորապես, ինքնիշխանության սահմանափակումների։

«ԵՄ–ում երկրներն ավելի շատ լիազորություններ են թողել Բրյուսելին, ինչը բերում է քաղաքական ճգնաժամի և դժգոհությունների, այդ թվում` ստանդարտավոր և բյուջետային քաղաքականության տեսանկյունից», – ասաց Աշոտյանը։

Նա անդրադարձավ նաև ՀՆԱ–ի ցուցանիշների կրճատումներին (դոլարային ցուցանիշով)` նշելով, որ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր կնքած երկրները դոլարային ցուցանիշով տնտեսության ավելի մեծ անկում են ապրել։ Խոսքը Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի մասին է, և դա ՀՆԱ–ի խնդիր չէ, այլ` դոլարի փոխարժեքի փոփոխության։

Նրա խոսքով, յուրաքանչուր միություն ինստիտուցիոնալ  կայացման կարիք ունի, և անգամ ԵՄ–ն մինչև հիմա շտկում է իր կառույցները, որոնք 60 տարվա ընթացքում դեռևս չեն կայացել։

«Մինչև հիմա շատ խնդիրներ դեռ լուծված չեն, և բնական է, որ 2–3 տարվա պատմություն ունեցող ԵՏՄ–ն, որը երկար ճանապարհ է անցել, դեռ շատ անելիք ունի», – ասաց ՀՀԿ փոխնախագահը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:18
10 Ապրիլի 2024
Ներքին Խնձորեսկում հովիվը հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, 2 կողմերից հրաձգություն է տեղի ունեցել․ ԱԱԾ
Ներքին Խնձորեսկում հովիվը հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, 2 կողմերից հրաձգություն է տեղի ունեցել
15:55
10 Ապրիլի 2024
Բացարձակապես սուտ է, որ Տավուշից թեկուզ 1 միլիմետր տարածք վիճարկման ներքո է․ Փաշինյան
Փաշինյանն ասել է, որ Խորհրդային Հայաստանի ու Հայաստանի տարածքում  երբեք Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար անունով գյուղեր չեն եղել։ ՀՀ տարածքում եղել է ու կլինի Ոսկեպար անունով ու Բաղանիս անունով գյուղ
13:04
10 Ապրիլի 2024
Փաշինյան․ դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն, ասել է Փաշինյանը
11:43
10 Ապրիլի 2024
Պատմական և իրական Հայաստանները համատեղելի չեն, լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի կարծիքով, պատմական ու իրական Հայաստանները լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար, ՎԻԴԵՈ
10:30
10 Ապրիլի 2024
Կարող է՝ ինչ-որ մի պահի հրաժարվենք որևէ բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Սիմոնյանը նշել է, որ ՀՀ տարածքից, ՀՀ Տավուշի մարզից, որևիցե մարզից որևիցե բան քննարկման ենթակա չէ․ ՎԻԴԵՈ
15:30
09 Ապրիլի 2024
Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով․ սպասվում են անձրևներ, գետերում՝ ջրի վտանգավոր ելքեր
Ցիկլոնի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով․ սպասվում են անձրևներ, գետերում՝ ջրի վտանգավոր ելքեր

14:55
09 Ապրիլի 2024
Տեղ գյուղում տուն է վնասվել ադրբեջանցիների անկանոն կրակի հետևանքով (ՖՈՏՈ)
Տեղ գյուղում տուն է վնասվել ադրբեջանցիների անկանոն կրակի հետևանքով. ՖՈՏՈ
14:23
09 Ապրիլի 2024
Ադրբեջանի ՊՆ–ն օրվա մեջ երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն օրվա մեջ երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել
12:36
09 Ապրիլի 2024
Ամերիաբանկը հայտնեց բաժնետոմսերի վաճառքի գործարքի փակման մասին
Ամերիաբանկն իր պաշտոնական կայքում տեղեկացրեց վաճառքի գործարքի ավարտի և բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունների մասին
11:17
09 Ապրիլի 2024
ՆԳՆ–ից մեկնաբանել են Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալման լուրերը
ՆԳՆ–ից մեկնաբանել են Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալման լուրերը
11:07
09 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:15
08 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն․ 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում