528.16
7.12
475.91
+27
Եղանակը Երևանում
Հայ

ԱԺ–ն միաձայն ընդունեց համաներման օրենքը. այն Հայաստանի պատմության մեջ խոշորագույնն է

11:55
01 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց համաներման օրենքը, որը Հայաստանի պատմության մեջ խոշորագույնն է։

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագծի ընդունմանը կողմ քվեարկեց 75 պատգամավոր։

Ինչպես օրինագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, պատժի կրումից ազատվում են առնվազն երեք տարի ազատազրկման դատապարտված անձինք, այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ հետաձգվել է, և այն անձինք, որոնց պատիժը կապված չէ ազատազրկման հետ։

Օրենքի նախագծով նախատեսվում է, որ համաներումը կտարածվի նաև այն անձանց վրա, որոնք դատապարտվել են ազատազրկման առնվազն 6 տարի ժամկետով և որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են։ Համաներումը կտարածվի նաև անազատության մեջ գտնվող հղի կանանց վրա (օրենքի` ուժի մեջ մտնելու պահին), այն անձանց վրա, ովքեր հանդիսանում են երեք կամ ավել երեխաների ծնողներ կամ ունեն մինչև 3 տարեկան երեխա (օրենքի` ուժի մեջ մտնելու պահին)։ Համաներումը տարածվում է նաև 60–անց անձանց վրա, ինչպես նաև այն անձանց, ովքեր կատարել են հանցագործություն մինչև 18 տարեկանը և ազատազրկման չեն դատապարտվել կանխամտածված հանցագործություն կատարելու համար կամ կրել են պատիժ, բայց չունեն դատվածություն։ Օրինագծով նախատեսվում է չիրականացնել քրեական հետապնդում, ինչպես նաև դադարեցնել հետապնդումը կամ նախաքննությունը մինչև 2018 թ.–ի հոկտեմբերի 1–ը ներառյալ կատարված հանցագործություններով և որոնցով անձանց սպառնում է առնվազն երեք տարվա ազատազրկում։ Դա վերաբերում է նաև այն անձանց, որոնք անզգուշությամբ են հանցագործություն կատարել և որոնց սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում, ինչպես նաև այն մարդկանց, որոնք մեղադրվում կամ կասկածվում են այնպիսի հանցագործությունների կատարման մեջ, որոնք չեն նախատեսում ազատազրկում:

Загружается новость ... "Лево"

«Ես խնդրում եմ բոլորին, ովքեր ազատվելու են համաներմամբ, անել այնպես, որ կառավարությունը չափսոսա իր արարքի համար», – հայտարարեց Զեյնալյանը։

Համաներումը տարածվում է նաև «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների վրա, որոնք 2016 թ.-ի ամռանը գրավել են ՊՊԾ գնդի շենքը Երևանում, ինչպես նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամների վրա, որոնք դատապարտվել են 2015 թ.-ի ապրիլին զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպելու համար`Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ։ Սակայն, ինչպես նշեց նախարարի պաշտոնակատարը, այն չի տարածվի սպանություն կատարած անձանց վրա։

Օրնագծով համաներումը չի տարածվում ծանր հանցագործություն կատարած անձանց վրա, որոնք զբաղվել են տրաֆիկինգով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական գործունեությանը, դավաճանել են պետությանը, կատարել են ահաբեկչական ակտեր և դիվերսիաներ ու մի շարք այլ հանցանքներ:

Ինչպես նշեց նախարարի պաշտոնակատարը, համաներման նպատակը ՔԿՀ–ները բեռնաթափելը չէ, այն կրում է բացառապես մարդասիրական նպատակներ։

Նախատեսվում է, որ ՔԿՀ–ներում գտնվող 2888 դատապարտյալից ազատ կարձակվի 270–ը կամ մոտ 15%–ը, 396–ի համար կվերացվի պատժի մնացած մասը, այսինքն` ավելի քան 660 դատապարտյալ ազատ կարձակվի համաներմամբ։ Համաներումը տարածվում է նաև 2720 անձանց վրա, որոնք դատապարտվել են պատժի պրոբացիոն տեսակին։ Քննչական կոմիտեում քննվող 6140 քրեական գործերից 1096–ի վրա ևս կտարածվի համաներում։ Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի 6500 մարդու վրա։

Ինչ վերաբերում է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց, ապա, Զեյնալյանի խոսքով, կցուցաբերվի անհատական մոտեցում։

Միաժամանակ, պատգամավոր Հայկ Բաբուխանյանը դեմ արտահայտվեց «Սասնա ծռերի» վրա համաներման տարածմանն` ընդգծելով, որ նրանք իրականացրել են գործողություններ, որոնց համար պետք է պատժվեն։

«Կառավարությունը համաներում է տարածում այն մարդկանց վրա, որոնց համակրում է, դա չի արդարացնում որոշումը, այն տարօրինակ մեսիջ է` ուղղված ժողովրդին այն մասին, որ իշխանափոխության համար բոլոր հանցագործությունները ներելի են», – ասաց Բաբուխանյանը։

Նա նաև նշեց, որ այդ դեպքում համաներումը պետք է տարածվի նաև Նոր–Մարաշի խմբի անդամների վրա, որը մեղադրվում է հեղաշրջման փորձ կատարելու մեջ, որը նրանք չհասցրեցին իրականացնել։

«Նորք–Մարաշի խումբը չի կատարել կոնկրետ գործողություններ, և նրանց մեղադրանքն ավելի մեղմ է, քան «Սասնա ծռերինը», ովքեր մեղադրվում են այն արարքի կատարման փորձի մեջ, որը հաջողվեց ձեզ (կառավարությանը (իշխանափոխություն), խմբգր.)։ Նման դեպքում անհասկանալի է խտրականությունը, ինչու՞ խումբը, որը պատանդներ վերցրեց, սպանեց մի քանի մարդու, ազատ կարձակվի միայն այն պատճառով, որ նրանք ձեզ դուր են գալիս», – նշեց Բաբուխանյանը։

Համաներմամբ ազատ արձակվողների ցանկում Նորք–Մարաշի խմբի անդամներին ներառելուն կողմ արտահայտվեցին նաև պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Ալիկ Սարգսյանն ու ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
20 Օգոստոսի 2019
Երկուշաբթի` օգոստոսի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` օգոստոսի 19–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
22:30
19 Օգոստոսի 2019
Փաշինյանի մեկուկեսժամանոց ելույթի թեզիսներն Ամուլսարի հարցով. հակիրճ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի երեկոյան ուղիղ եթեր ունեցավ իր Facebook–ում
20:59
19 Օգոստոսի 2019
Լենա Նազարյանը` Ամուլսարի վերաբերյալ. «ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է»
Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Facebook–ի իր էջում դժգոհություն է հայտնել Ամուլսարի վերաբերյալ ELARD  ընկերության եզրակացության վերաբերյալ։
20:39
19 Օգոստոսի 2019
Հայկական եռագույնի հովանու ներքո. Հայկական ԶՈՒ–երը 140 հա են ազատագրել Ադրբեջանի հետ սահմանում
Ռազմական փորձագետ և պատմաբան Արթուր Եղիազարյանը Facebook–ի իր էջում տեղեկություն է հրապարակել
19:43
19 Օգոստոսի 2019
Ըստ Ամուլսարի ակտիվիստի՝ իրեն ծեծել են «կարմիրբերետավորները». նշանակվել է ծառայողական քննություն
Միաժամանակ, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, թե ըստ Ադյանի հայտարարության՝ «կարմիրբերետավորներն» են բերելիս իրեն ծեծի ենթարկել:
17:23
19 Օգոստոսի 2019
Վարչապետ Փաշինյանն Ամուլսարի հարցով հայտարարություն կանի
Օգոստոսի 19–ի առավոտյան նախագահականում անցկացվել է խորհրդակցություն Ամուլսարի հարցի շուրջ
16:33
19 Օգոստոսի 2019
«Կանաչները» մասամբ փակել են Բաղրամյանի պողոտան, ոստիկանությունն ուժ է կիրառել (ՎԻԴԵՈ)
Օգոստոսի 19–ի առավոտյան նախագահականում անցկացվել է խորհրդակցություն Ամուլսարի հարցի շուրջ
15:32
19 Օգոստոսի 2019
ՀՀ կառավարությունը ռացիոնալ է համարում հանքավայրի շահագործման վերսկսումը. Վլադիմիր Կարապետյան
Հայաստանի նախագահի նստավայրում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած խորհրդակցությունը։
15:27
19 Օգոստոսի 2019
ՀՀ նախագահական նստավայրի մոտ հավաքվել են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքողները (ՖՈՏՈ)
Երևանում` Բաղրամյան 26-ի դիմաց իրականացվում է բողոքի ակցիա` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ:
11:34
19 Օգոստոսի 2019
Հայաստանը` առավել զվարճալի էքսկուրսիաներով երկրներից մեկը
Ռուս զբոսաշրջիկներն անվանել են Հայաստանն առավել զվարճալի էքսկուրսիաներով երկրներից մեկը:
10:31
19 Օգոստոսի 2019
Զինվորների մարտական հերթապահության պայմանները կբարելավվի. Փաշինյան
ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի:
18:10
18 Օգոստոսի 2019
Ամառ-2019. Գագիկ Սուրենյանի առավել վառ արտահայտությունների տասնյակը
Այս տարվա ամառը Հայաստանում աննախադեպ շոգ է: