ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին և ԱԱԾ տնօրենի տեղակալներին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Գեորգի Կուտոյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը և նշել, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի հատուկ նիստում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ։ Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ` 42։–0–