425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ

Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 8–12)

10:30
13 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 8–12)։

  • Հուլիսի 10–ի ցերեկը Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում էլեկտրամատակարարման խափանումներ են գրանցվել։ Անջատվել են Երևանի ՋԷԿ–ը և Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ էներգաբլոկը։ Մայրաքաղաքի բազմաթիվ վարչական շրջաններում տեղի են ունեցել լարման տատանումներ, խախտվել է ջրամատակարարումը, չեն աշխատել վճարային տերմինալները, բարդացել է ճանապարհային երթևեկությունը։ Ժամանակավորապես դադարեցվել է երևանյան մետրոպոլիտենի աշխատանքը։ Երեկոյան էներգետիկ համակարգում բոլոր խափանումները վերացվել են։ 

  • Հայաստանում տրվել է նոր ՋԷԿ-ի կառուցման մեկնարկը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ: ՋԷԿ–ի նախագծման հզորությունը կազմում է 250 մեգավատ, իսկ կայանի կառուցումը նախատեսվում է ավարտել 26 ամսվա ընթացքում: ՋԷԿ-ի շահագործման նախատեսվող ժամկետը 25-30 տարի է, օգտակար գործողության գործակիցը` 53%: Նախագծի արժեքը գնահատվում է ավելի քան 250 մլն դոլար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտնեց, որ նոր ՋԷԿ-ի կառուցումը թույլ կտա նվազեցնել սակագնային բեռը բնակչության համար:

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ հայտնել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները:

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արթուր Գոյունյանին նշանակել է ՀՀ քրեակատարողական ծառայության պետ։ Մինչև նշանակումը Գոյունյանը զբաղեցրել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ
10:28
28 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
15:59
27 Մարտի 2024
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
14:17
27 Մարտի 2024
Ոստիկանության բաժնի վրա զինված հարձակում կատարած 3 անձանցից երկուսը կալանավորվել է
Նրանցից մեկը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում
13:59
27 Մարտի 2024
Ռոսատոմը կարող է կատարել նոր ԱԷԿ–ի մասով ՀՀ կառավարության ցանկացած որոշում․ Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալ
Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալն ասել է որ Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և նրանք կարող են կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում
11:47
27 Մարտի 2024
«Մենք չենք կոտրվել, կլինենք կապի մեջ»․ «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակ
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա
10:50
27 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի որոշ հասցեներում