ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 62-ով՝ հասնելով 1808-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը հասել է 848-ի, փաստացի բուժվում է 931 մարդ: Ընդհանուր թեստերի թիվը 18547 է: Մահացել է, ցավոք, 29 մարդ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում