418.04
4.21
392.6
+13
Եղանակը Երևանում
Հայ

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողը ատեստավորման արդյունքով կարող է ստանալ մինչև 471 հազար դրամ, գնդապետը` մինչև 923 հազար դրամ (ՎԻԴԵՈ)

13:06
11 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Պաշտպանության նախարարությունը սահմանեց զինծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության հերթական նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ ատեստավորման արդյունքներով չի հաշվարկվելու հավելավճար այն դեպքում, երբ զինծառայողը ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով առնվազն 1 պատրաստության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական։

«Ատեստավորման արդյունքներով հաշվարկվելու է հավելավճար այն դեպքում, երբ զինծառայողը կստանա «բավարար», «լավ» կամ «գերազանց» գնահատական։ Զինծառայողը մասնագիտական գիտելիքների կամ ծառայողական պարտականությունների իմացության թեստային առաջադրանքների առնվազն 21 հարցի սխալ պատասխանի դեպքում ստանում է անբավարար, 30-ից-34-ը ներառյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ բավարար, 35-ից մինչև 44-ը ներառյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ լավ, իսկ 45-ից ավելի հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ գերազանց։

Ըստ այդմ, առաջարկվում է սպայական կազմի հավելավճարի չափերը սահմանել «գերազանցի» դեպքում 470 հազար դրամ, «լավ» գնահատականի դեպքում՝ 420 հազար դրամ, «բավարար»-ի դեպքում՝ 230 հազար դրամ հավելավճար։ Մյուս կազմերի հավելավճարների չափերն են․ «գերազանց»՝ 395 հազար դրամ, «լավ»՝ 345 հազար դրամ և «բավարար»՝ 205 հազար դրամ։
Շարքային կազմը ատեստավորման արդյունքներով «բավարար» գնահատական ստանալու պարագայում (մարտական հերթապահությունը ներառյալ) աշխատավարձի հետ միասին կստանա 322 հազար դրամ, «լավ» գնահատականի դեպքում՝ 431 հազար դրամ, «գերազանց» գնահատականի դեպքում՝ 471 հազար դրամ»,- ասաց Պապիկյանը։–0–




Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:06
19 Ապրիլի 2024
Տղամարդը գլխով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն՝ Շենգավիթի քննչականում տեղի ունեցած միջադեպի մասին
Շենգավիթի քննչականում խոշտանգման լուրերի հետքերով․ ՔԿ–ն պարզաբանում է, թե ինչ է այսօր տեղի ունեցել
16:07
19 Ապրիլի 2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվե՞լ են․ ԱՆ–ից արձագանքում են
Առողջապահության նախարարությունն արձագանքել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու մասին լուրերին
15:19
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
11:22
19 Ապրիլի 2024
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ ծառայությունը վճարովի է (ՎԻԴԵՈ)
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը վճարովի է․ ՎԻԴԵՈ
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։
12:12
18 Ապրիլի 2024
Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են․ ՀԺՄ խստորեն դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Սուքիասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին. ՎԻԴԵՈ
11:38
18 Ապրիլի 2024
Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ուշագրավ մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Ուշագրավ մանրամասներ․ Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ՎԻԴԵՈ
10:57
18 Ապրիլի 2024
Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման, կուզեք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը Բերքաբերում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունն իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական արժանապատվությունը․ ՎԻԴԵՈ
10:27
18 Ապրիլի 2024
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ տավուշցիներին (ՎԻԴԵՈ)
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, ասել է Փաշինյանը տավուշցիներին․ ՎԻԴԵՈ
10:00
18 Ապրիլի 2024
Դատարանը հրապարակել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Հրապարակվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը