539.06
7.43
478.4
+23
Եղանակը Երևանում
Հայ

Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հունիսի 3–7)

10:30
08 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հունիսի 3–7)։

  • Հունիսի 7–ին հրաժարական տվեցին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը։

  • ՀՀ ոստիկանության զորքերի նախկին փոխհրամանատարը կալանավորվել է Մարտի 1–ի գործի շրջանակում։

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքն է  ԼՂ հարցի բանակցային պրոցեսի փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին։ «Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել ընդհանրապես՝ ինչ է բանակցվել ինձանից առաջ, հինգ անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա՞կ եք` ինչ է խոսացվել, պայմանավորվել, նրանք տեղյակ չեն եղել», – նշել է Նիկոլ Փաշինյանը։ Դրան ի պատասխան` Արցախի նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ և՛ հիմա, և՛ նախկինում Հայաստանի իշխանությունները տեղեկացնում էին Արցախին վերջին զարգացումների մասին։
  • Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստին։ Նա, մասնավորապես նշել է, որ որպես ԵԱՏՄ անդամ, Հայաստանը կարևորում է ինստիտուցիոնալ համագործակցությունը տարբեր ինտեգրացիոն միությունների և նախագծերի միջև:«Ես առաջնային եմ համարում ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգակցման գաղափարի իրականացումը: Դա բավական տրամաբանական է և ռացիոնալ: Ես նաև հեռանկարային եմ համարում ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև համագործակցության խորացման քաղաքականությունը: Կարծում եմ, որ եթե ոչ մոտ ապագայում, ապա ցանկացած դեպքում, միջնաժամկետ հատվածում, նման համագործակցությունն իրագործելի է և նույնիսկ անխուսափելի», – նշել է ՀՀ վարչապետը:–0–
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:55
15 Հունիսի 2019
Հայտնաբերվել է Երևանում տաքսու վարորդի սպանության մեջ մեղադրվող տղամարդը
Հայտնաբերվել է տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող տղամարդը:
11:47
15 Հունիսի 2019
«Ես ամաչում եմ գաղտնալսման փաստից». Վանեցյանը`սկանդալային գաղտնալսման մասին
Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ամաչում է այն փաստից, որ իր և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսվել է։
10:30
15 Հունիսի 2019
Վանեցյանը խոստացել է նոր կոռուպցիոն բացահայտումներ
ԱԱԾ տնօրենը խոստացել է նոր կոռուպցիոն բացահայտումներ։
22:37
14 Հունիսի 2019
Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը
Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը։
21:20
14 Հունիսի 2019
Աղետի գոտում դեռևս լուծված չեն 557 ընտանիքի բնակարանային խնդիրները. ի՞նչ է արվելու 2019թ.–ին
Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը:
20:09
14 Հունիսի 2019
ՀՀ–ում ո՞ր պաղպաղակն է պարունակում կաթնայուղ և կաթնայուղի փոխարինիչ. կարգավորիչը նշել է արտադրողներին
ՀՀ–ում ո՞ր պաղպաղակն է պարունակում կաթնայուղ և կաթնայուղի փոխարինիչ. կարգավորիչը նշել է արտադրողներին:
19:39
14 Հունիսի 2019
Հայաստանում կասեցվել է մի շարք դեղերի գրանցումը
Հայաստանում կասեցվել է մի շարք դեղերի գրանցումը:
18:44
14 Հունիսի 2019
List.am–ով աղվեսի ձագեր են վաճառել. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը
List.am–ով աղվեսի ձագեր են վաճառել. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը:
18:34
14 Հունիսի 2019
Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է դարձնենք ավելի արդյունավետ. վարչապետն ընդունել է Զարեհ Սինանյանին (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին:
17:19
14 Հունիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հոգալով իր հաճախորդների հարմարավետության մասին Երևանում և Հայաստանի մարզերում:
16:52
14 Հունիսի 2019
Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացնել ԲԴԽ անդամի պաշտոնից
Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից:
11:54
14 Հունիսի 2019
Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկն էր։