+26
Եղանակը Երևանում
Հայ

Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 29–ից օգոստոսի 2)

10:30
03 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 29–ից օգոստոսի 2)։

  • Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ անհայտ անձինք ինչ–որ նյութեր են լցրել ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմաններին և շիրմաքարերին, որոնք գտնվում են «Եռաբլուր» պանթեոնում։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հանդես եկավ պարզաբանմամբ` նշելով, որ գերեզմաններին նյութեր լցրած անձը հայտնաբերվել է։

  • Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA) հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը, զիջելով Ադրբեջանում Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմի ճնշմանը, կարող է փակել Արցախում որպես մարդասիրական օժանդակություն իրականացվող HALO Trust ականազերծման ծրագիրը, որն անթիվ կյանքեր է փրկել ամբողջ հանրապետության տարածքում։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը մեկնաբանել է ԱՄՆ–ի կողմից Արցախում HALO Trust ականազերծման ծրագրի ֆինանսավորման հնարավոր կրճատման կամ դադարեցման տեղեկությունը։

  • ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշել է ավտոմաքսատունը տեղափոխել Գյումրի։ «Ծրագրի շրջանակում առաջարկում ենք 181 մլն դրամ, որից մոտ 41 մլն դրամը նախատեսված է նախնական հաշվարկների, գեոդեզիական ուսումնասիրությունների, իսկ 140 մլն դրամը`սարքավորումներ գնելու համար», – նշել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

  • Նախօրեին Երևան–Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով առաջացել է մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս։ Պայթյունի հետևանքով վնասվել են «Patriot Nissan» և «Range Rover» մակնիշների ավտոմեքենաներ: Հայկական ԶԼՄ-ները հայտնում են, որ մեքենաներից մեկը պատկանում է «Ծառուկյան» դաշինքի նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին:

  • Sanitek ընկերությունը պատրաստ է ներդնել 4մլն դոլար Երևանում «աղբահանության ճգնաժամը» լուծելու համար: Այդ մասի ուրբաթ կայացած մամուլի ասուլիսին տեսակապի միջոցով հայտարարեց ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը: Նրա խոսքով, ընկերությունը պատրաստ է ներդնել միանգամից 4 մլն դոլար` նոր աղբահավաք մեքենաների և աղբամանների ձեռքբերման համար: Բացի այդ, ամեն տարի գումար ներդնել 500 նոր աղբամանների ձեռքբերման համար, հնարավորության դեպքում արդիականացնել ավտոպարկը:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:55
15 Սեպտեմբերի 2019
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս.2020 թ.-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով։
18:23
14 Սեպտեմբերի 2019
«Thank you». 6-րդ հարկից ընկած փոքրիկը վերակենդանական բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք (ՖՈՏՈ)
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա:
12:59
14 Սեպտեմբերի 2019
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար:
10:30
14 Սեպտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)։
20:28
13 Սեպտեմբերի 2019
Ձեռներեցը հազարավոր դոլարներ է տվել Երևանի կենտրոնում կառուցապատման իրավունքի համար. հանցագործությունը բացահայտվել է ՄԻԵԴ–ի որոշման հիման վրա
Ձեռներեցը հազարավոր դոլարներ է տվել Երևանի կենտրոնում կառուցապատման իրավունքի համար. հանցագործությունը բացահայտվել է ՄԻԵԴ–ի որոշման հիման վրա:
20:19
13 Սեպտեմբերի 2019
Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ
Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ:
19:31
13 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի գործով դատական նիստից հետո գրանցված միջադեպի փաստով հարուցվել է քրգործ. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը
Քոչարյանի գործով դատական նիստից հետո գրանցված միջադեպի փաստով հարուցվել է քրգործ. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը:
17:41
13 Սեպտեմբերի 2019
Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս. բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը
Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս. բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը:
16:25
13 Սեպտեմբերի 2019
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու. ՊԵԿ
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու:
14:21
13 Սեպտեմբերի 2019
Թորոսյան. կպարզեցվի պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է երեխաներին պետպատվերի շրջանակում բժշկական օգնության ցուցաբերման ընթացակարգի պարզեցման մասին։
13:10
13 Սեպտեմբերի 2019
Սերժ Սարգսյանի եղբոր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
10:57
13 Սեպտեմբերի 2019
ԱԱԾ–ն մերժել է Սանասարյանի փաստաբանների` իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
Պետական վերահսկողական ծառայոության պետ Դավիթ Սանասարյանը Facebook—ի իր էջում գրառում է կատարել։