ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հունվարի 3-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք, կատարվել է 2840 թեստավորում, 140 մարդ առողջացել է, 6 մարդ մահացել է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345036 դեպք, որոնցից 331998 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3546 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7983 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1509 է:
Ընդհանուր կատարվել է 2577537 թեստավորում:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում