Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (մարտի 25–29)
10:30
30 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (մարտի 25–29)։
Ուրբաթ Վիեննայում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, ինչից հետո Փաշինյանը ներկայացրել է հանդիպման մանրամասները։ Հանդիպման արդյունքներով հայտարարությամբ են հանդես եկել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։
ՀՀ ֆուտբոլի հավաքականը, զիջելով Ֆինլանդիային, 2–րդ պարտությունը կրեց Եվրո–2020–ի ընտրական փուլում։
Երևանի Հյուսիսային պողոտայում հինգշաբթի պաշտոնապես բացվեց Եվրոպայի հրապարակը։
Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն տվեց նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու օրինագծին։
Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի տնօրենի պաշտոնից։–0–