ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի մի շարք հարցեներում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 20:00-ից մինչև հոկտեմբերի 19-ը ժամը 20։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Նաիրյան, Էներգետիկների, Խաղաղություն, Սարգիս Սևանեցի, Գրիբոյեդով, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Գործարանային, Կոմիտաս, Շինարարների փողոցների և Նալբանդյան փողոցի 57, 63 և 65 համարների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–