420.75
4.19
394.07
+27
Եղանակը Երևանում
Հայ

Երեքշաբթի` հուլիսի 16–ի կարևոր նորությունները

08:00
17 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հուլիսի 16–ի կարևոր նորությունները։

  • ԵրևանիՍուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց, 3D հետիոտնային անցում է գծվել։ Այս մասին Facebook–յան իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նրա խոսքով, անցումն առայժմ փորձնական է և կիրառվում է շատ քաղաքներում։ «Այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա, ինչը ստիպում է նվազեցնել արագությունը»,– նշվում է Կարապետյանի գրառման մեջ։

  • «Մեր երկրի ինդուստրիալիզացիան մեկնարկած է», – գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանը դարձնում ենք դրախտ՝ տաղանդավոր մարդկանց համար»,– գրել է նա իր Facebook–ում։ Այսպես է նա մեկնաբանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդագրությունն այն մասին, որ հարկային արտոնություն ստանալու համար գերատեսչությանը դիմել է շուրջ 100 ընկերություն, այդ թվում` հայրենադարձներ։

  • Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները չպետք է ազդեն Հայաստանի վրա: Այս մասին ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է ԱՄՆ-ում «Ատլանտյան խորհուրդում» ունեցած ելույթի ժամանակ: «Մենք ուզում ենք, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ազդեցություն չունենան Հայաստանի վրա: Հայաստանը չի կարող նման գին վճարել», - ասել է Միրզոյանը: Նա նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա լարվածությունը բացասաբար է ազդում Հայաստանի տնտեսության վրա: Այդ տեսանկյունից ԱԺ նախագահը կարևորել է Թեհրանի հետ հարաբերությունները, քանի որ Հայաստանի առկա չորս սահմաններից երկուսն փակ են: «Մեկ բարեկամական երկրի հետ հարաբերությունների զարգացումը չպետք է իրականացվի մյուսի հաշվին», - նշել է Միրզոյանը:

  • Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացնում է, որ առաջիկա օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, հուլիսի 16-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 17-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Մայրաքաղաք Երևանում այսօր`հուլիսի 16-ի ցերեկը, հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 17–ին ցերեկային ժամերին կանխատեսվում է +34...+36, գիշերը` +20...+22, հուլիսի 18–ի ցերեկը սպասվում է +35...+37, գիշերը` +21...+23։

  • Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է Սևանա լճում ստեղծված իրավիճակին։ Նրա խոսքով, Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է մեր հետազոտություններով: Նախարար նաև նշել է, որ հետազոտությունները կլինեն շարունակական, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։
12:12
18 Ապրիլի 2024
Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են․ ՀԺՄ խստորեն դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Սուքիասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին. ՎԻԴԵՈ
11:38
18 Ապրիլի 2024
Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ուշագրավ մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Ուշագրավ մանրամասներ․ Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ՎԻԴԵՈ
10:57
18 Ապրիլի 2024
Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման, կուզեք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը Բերքաբերում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունն իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական արժանապատվությունը․ ՎԻԴԵՈ
10:27
18 Ապրիլի 2024
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ տավուշցիներին (ՎԻԴԵՈ)
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, ասել է Փաշինյանը տավուշցիներին․ ՎԻԴԵՈ
10:00
18 Ապրիլի 2024
Դատարանը հրապարակել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Հրապարակվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
09:48
18 Ապրիլի 2024
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
19:51
17 Ապրիլի 2024
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի. Փաշինյանը՝ տավուշցիներին
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի, այսօր տավուշցիներին է ասել Փաշինյանը
19:43
17 Ապրիլի 2024
Իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ ՀԱԿ–ը՝ Սամվել Վարդանյանի միջադեպի մասին
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի միջադեպի կապակցությամբ
19:31
17 Ապրիլի 2024
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը կայուն ծանր է
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա
15:58
17 Ապրիլի 2024
Դեղերը թաքցրել են մեքենայի դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ Հայաստան են փորձել ներմուծել 67կգ դեղորայք (ՖՈՏՈ)
Դեղերը թաքցրել են մեքենայի  դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ ՖՈՏՈ