Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հունվարի 14–25)
10:30
26 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Դավոսում կայացավ Փաշինյան–Ալիև ոչ պաշտոնական հանդիպումը։ Միաժամանակ, Փաշինյանը Faceboоk–ի իր էջի ուղիղ եթերում խոսեց հանդիպման մասին` նշելով, որ գաղտնի բանակցություններ չեն եղել։
Աշխատանքային այցով ՌԴ–ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան։ Փաշինյանը ԵՏՀ-ում հանդես է եկել ելույթով` 2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ:
7–րդ գումարման ԱԺ–ի առաջին ճեպազրույցների հիմնական թեմաներից մեկը դարձավ պարգևավճարների հարցը, որոնք մարզպետներից ոմանք դուրս են գրել իրենք իրենց։ Այս տեղեկատվությունն արդեն սկսել է դառնալ սուր բանավեճերի առարկա ու սկսում է նմանվել սկանդալի։ Այս թեման մեկնաբանել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալն ասել է որ Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և նրանք կարող են կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա