544.32
7.6
477.81
+30
Եղանակը Երևանում
Հայ

Երեքշաբթի` հունիսի 11–ի կարևոր նորությունների հնգյակը (ՎԻԴԵՈ)

08:00
12 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունիսի 11–ի կարևոր նորությունների հնգյակը։

  • Ռուսաստանը կենսաթոշակ կվճարի ԵՏՄ անդամ պետություններից ներգաղթած աշխատանքային միգրանտներին: Դա է նախատեսում միության կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը, որը պատրաստվում է ստորագրման: Այժմ ներգաղթյալները վճարումներ են կատարում Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամում, սակայն կենսաթոշակ չեն ստանում:

  • Կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Արցախի գերատեսչություններում։ Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը հունիսի 11–ին ստորագրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Լևոն Մնացականյանն իր հերթին ազատվել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից ու նշանակվել Արցախի Հանրապետության ոստիկանության պետ։

  • Հատուկ կրթահամալիրի անչափահաս սանին մեղադրանք է առաջադրվել՝ նույն կրթահամալիրի 10-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար: Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հատուկ կրթահամալիրի ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարվել նշված կրթահամալիրի սանի՝ 10-ամյա տղա երեխայի նկատմամբ՝ 2001թ.–ին ծնված անչափահասի կողմից, ով նույնպես հանդիսանում է հիշյալ կրթահամալիրի սան: 2001թ.–ին ծնված անչափահասին մեղադրանք է առաջադրվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

  • Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնաբանել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանից հրապարակային ներողություն խնդրելու վերաբերյալ դատական որոշումը։Մինասյանը որպես մեղադրյալ ներգրավվել է ԲԿ–ում կատարված ենթադրյալ չարաշահումների քրեական գործով։ Թորոսյանն անդրադարձել է այդ թեմային իր Facebook–ի ուղիղ եթերում, որտեղ մեղադրանքներ են հնչել բժշկական կենտրոնի տնօրենի հասցեին։ Դրանից հետո Մինասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել` հրապարակային հայտարարությունը հերքելու պահանջով։ «Ւրավական գործընթաց է ընթանում, որը շարունակվելու է, հետևաբար, մեկնաբանություններ անել չեմ ուզում։ Ես շեշտել եմ, որ այն ամենը, ինչ ասվել է եթերում, ուժի մեջ է, և վերջ»,– ասել է Թորոսյանը։

  • Համացանցում մեծ տարածում է գտել Facebook-յան օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութը, որտեղ նա թիվ 46 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդին զգուշացնում է, որպեսզի վերջինս հանգցնի ծխախոտը։ Զգուշացումը վերածվում է բանավեճի, վարորդն անգամ սպառնում է ուղևորին, որն այդ ամենը տեսանկարահանում է հեռախոսով և հրապարակում իր Facebook-յան էջում` կոչ անելով համապատասխան գերատեսչություններին լուծել հարցը։ Այս ամենին արձագանքում են Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը, ինչի արդյունքում վարորդն ազատվում է աշխատանքից, իսկ երթուղայինը տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտում կատարելու համար արձանագրություններ են կազմվել վարորդի նկատմամբ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու և առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար։ Երթուղայինի վարորդն իր հերթին նշել է, որ վճարել է բոլոր տուգանքներն ու համապատասխան փաստաթղթերը նրա մոտ են, սակայն մեքենան նրան չեն վերադարձնում, և նա պատրաստ է պայքարել մինչև վերջ։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
24 Հունիսի 2019
Բողոքի ակցիա ՍԴ–ի առջև. «Վետո»–ի ակտիվիստները «փորձել են կանխել» սահմանադրական կարգի տապալումը» (ՎԻԴԵՈ)
«Վետո» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները երկուշաբթի բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի Սահմանադրական դատարանի շենքի առջև:
19:56
24 Հունիսի 2019
Վերահսկիչ պալատի ղեկավարը հայտնել է միլիարդավոր դրամների խախտումների մասին 2018թ.–ին
Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը երկուշաբթի արտահերթ նիստում ներկայացրեց իրեն ենթակա գերատեսչության գործունեության հաշվետվությունը:
17:48
24 Հունիսի 2019
«Արմենիա Վայն». գինեգործության զարգացումը ԶԼՄ–ների հետ գործակցությամբ (ՖՈՏՈ)
Հունիսի 22-ին «Արմենիա Վայն»-ն իր հյուրընկալ դռներն էր բացել հայկական լրատվական միջոցների ներկայացուցիչների առջև։  
16:38
24 Հունիսի 2019
Երևանի փոխքաղաքապետը հայտնել է, թե երբ կսկսվի 3500 վերելակների փոխարինումը
Մարությանն ավելի վաղ խոստացել է, որ Երևանում վերելակների փոխարինման հարցը կլուծվի երկու–երեք տարիների ընթացքում
14:03
24 Հունիսի 2019
Հայկական ավտոբուսին արգելում են հատել ռուս–վրացական սահմանը. Վրաստանում ՀՀ դեսպանությունը պարզաբանում է
Գիշերվանից հայկական ավտոբուսին թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը, իրավիճակը պարզաբանում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
13:38
24 Հունիսի 2019
Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա. ԱԺ–ում թեժ էր (ՎԻԴԵՈ)
Այսօր ԱԺ–ում բավականին թեժ մթնոլորտ էր։
13:16
24 Հունիսի 2019
6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
12:15
24 Հունիսի 2019
Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Փաշինյանը`ԱԱԽ նիստում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքով, ՀՀ–ի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում:
11:51
24 Հունիսի 2019
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է։
10:32
24 Հունիսի 2019
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին:
21:15
23 Հունիսի 2019
ՀՀ ժողովրդավարական փոփոխությունները և թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսը կներկայացվեն Ժնևում
Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով մեկնելու է Ժնև:
23:12
22 Հունիսի 2019
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան: