482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+16
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը ռուսաստանցիների ամանորի ընտանեկան հանգստի լավագույն տասնյակում է
15:29
13 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հյուրանոցների օնլայն պատվերների Oktogo.ru ռուսաստանյան ծառայությունը կազմել է 2016 թ. ամանորի տոներին երեխաների հետ ճամփորդությունների ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունների վարկանիշը:

Վարկանիշի հիմքում 2016 թ. հունվարի 1-10 ժամանակահատվածում ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկների կողմից հյուրանոցների նախնական պատվերների մասին տվյալներն են:

Oktogo.ru-ի տվյալներով՝ ռուսաստանցիների ամանորի ընտանեկան ճամփորդությունների համար ամենապահանջված քաղաքներից են եղել Տալլինը, Ռիգան, Պրահան, Վիլնյուսը, Բարսելոնան, Հռոմը, Հելսինկին, Բեռլինը, Երևանն ու Վարշավան:

Ամանորի արձակուրդներին ռուսաստանցիները երեխաների հետ միասին Երևան են եկել միջինը 5 օրով ու ծախսել են օրական ավելի քան 4.5 հազար ռուբլի:

Հայաստանը 2016 թ.–ին ռուսաստանցիների հանգստի ամենահայտնի վայրերից մեկը կդառնա>>

Travel.ru զբոսաշրջային ծառայության տվյալներով, այս ամանորին երեխաների հետ միասին ինքնուրույն ճամփորդողների թիվը մեկ երրորդով ավելի շատ էր , քան անցած տարի:

Ամանորի տոներին երեխաների հետ հանգստի համար Ռուսաստանի ամենապահանջված քաղաքների տասնյակում են Սանկտ Պետերբուրգը, Մոսկվան, Սոչին, Կազանը, Կոստրոման, Վելիկի Նովգորոդը, Վոլոգդան, Յարոսլավլը, Նիժնի Նովգորոդը ու Վլադիմիրը:

Ամանորի ամենաէժան ուղեւորությունները Սմոլենսկ, Կիսլովոդսկ, Մուրմանսկ, Պերեսլավլ Զալեսկի ու Կալինինգրադ քաղաքներն էին: Պետերբուրգում ռուսաստանցի զբոսաշրջիկները ամանորի տոներին իրենց երեխաների հետ միասին միջինը 4 օր են անցկացրել եւ ծախսել են օրական մոտավորապես 3900 ռուբլի, իսկ Մոսկվայում՝ 3600 ռուբլի:

Երեխաների հետ ամանորի հանգստի համար արտասահմանյան ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից էին Բալին (Ինդոնեզիա), Դուբայը (ՄԱԷ), Փհուքեթը (Թաիլանդ), Սեբուն (Ֆիլիպիններ) ու Լանգկավին (Մալազիա): Ամանորյա արձակուրդներին արտասահմանում լեռնադահուկային հանգստի համար ամենամեծ պահանջարկն ունեին Բուլղարիայի, Անդորայի ու Ավստրիայի հանգստավայրերը:

Իսկ ձմեռային արձակուրդներին այցելելու համար ամենաէժան եվրոպական մայրաքաղաքները Բելգրադն ու Վարշավան էին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:01
22 Մայիսի 2017
Հայկական դպրոցները կպատժվեն դասարաններում տեսահսկման համար. կարգավորիչ
Հայկական դպրոցները վարչական պատասխանատվության կենթարկվեն դասարաններում տեսահսկման համար:
15:07
22 Մայիսի 2017
Վերջին զանգի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Ազատության հրապարակում
Օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում:
14:44
22 Մայիսի 2017
Երևանում քաղաքացուն առևանգելու կասկածանքով 5 անձ ձերբակալվել է
Երիտասարդին սպառնալիքով ստեցրել են ավտոմեքենա, ձեռնաշղթաներ անցկացրել ձեռքերին և տեղափոխել գերեզմանատուն:
12:22
22 Մայիսի 2017
Ուրախ լուր. հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում
Հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
16:38
20 Մայիսի 2017
Հայաստանի վարչապետը մամուլի նոր քարտուղար ունի
Արամ Արարատյանը նշանակվել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար։
16:33
20 Մայիսի 2017
Ամուսինը մեղադրվում է կնոջն ինքնսպանության հասցնելու համար
Պարզվում են Երևանի 30-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները:
12:14
20 Մայիսի 2017
Քրեական գործ է հարուցել Արցախում ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցել Արցախում 21–ամյա ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
12:00
20 Մայիսի 2017
«Ավրորա»–ի I դափնեկիր Մարգարիտ Բարանկիցե. անչափ երջանիկ եմ մեկ տարի անց կրկին ժամանել Հայաստան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն հատուկ այցով ժամանել է Հայաստան:
09:00
20 Մայիսի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 15–19) առավել ուշագրավ նորությունների հնգյակը։
21:00
19 Մայիսի 2017
ԱՄՆ Տեխաս նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Տեխասը դարձավ ԱՄՆ–ի 46–րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
16:18
19 Մայիսի 2017
Գյումրիում դաժանորեն սպանված երիտասարդի մայրը տոկոսով գումար է տրամադրում քաղաքացիներին. հարևաններ
Հարևանների խոսքով, տարիներ առաջ դաժանորեն սպանվել է նաև երիտասարդի հորեղբայրը՝ կնոջ և երեխայի հետ:
15:58
19 Մայիսի 2017
Գյումրու որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինելու
Պլանային ջրանջատում է նախատեսված Գյումրու որոշ շրջաններում։