438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

А1+-ը մտադիր է վերադառնալ հեռուստաեթեր 17–ամյա դադարից հետո

21:03
14 Փետրվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. А1+ հեռուստաընկերությունը մտադիր է մասնակցել Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային հանձնաժողովի կողմից անցկացվող հեռուստահաճախականության մրցույթին։ Այդ մասին «Առավոտ»–ին տված հարցազրույցում ասել է ընկերության հիմնադիր և տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը։

«Դեռ այդ առնչությամբ որևէ գործընթաց չի սկսվել: Թեև մտահոգված ենք «Ա1+»–ի ապագայով, և թիմը լրջորեն պատրաստվում է մասնակցելու մրցույթի: Այն, որ «Ա1+»– ի թիմը մասնակցելու է՝ միանշանակ է: 17 տարի սպասելուց հետո՝ այդ հնարավորությունը բաց թողնելը սխալ կլինի»,– ասաց նա։

2002 թվականին Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային հանձնաժողովը «Շարմ» ընկերությանը հաղթող է ճանաչել 37–րդ դեցիմետրային ալիքում հեռարձակման իրավունքի մրցույթում, ինչի հետևանքով այդ հաճախականության վրա հինգ տարի հեռարձակվող А1+ ընդդիմադիր հեռուստաընկերությունը զրկվել էր եթերից, ինչը դժգոհության ալիք էր բարձրացրել ընդդիմության շրջանում։

Մովսեսյանը նաև հայտնել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։

2019 թվականին ավարտվում են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի լիազորությունները, ինչի կապակցությամբ 2018 թվականի օգոստոսին ձևավորվել է հինգ անդամներից բաղկացած մրցութային հանձնաժողով թափուր աշխատատեղի թեկնածուի ընտրություն անցկացնելու նպատակով։

«Մրցույթին մասնակցությունս պայմանավորված կլինի, թե ինչ պայմաններով կհայտարարվի, ովքեր կմասնակցեն: Բայց երևի կմասնակցեմ՝ կփորձեմ իմ ուժերը բոլոր թեկնածուների հետ: Դա ինձ շատ հետաքրքիր է: Մնացածը կորոշի հանրությունը»,– ասել է Մովսեսյանը։

Նա միաժամանակ նշել է, որ մրցույթին մասնակցելը չի նշանակում հրաժարվել А1+ հեռուստաընկերության հետագա ճակատագրից։

««Ա1+»-ն իմ զավակն է: Բայց այն վաղուց արդեն չափահաս է՝ «Ա1+»-ը նորմալ ընթացքի մեջ է, աշխատում է, կառավարումն արդեն փայլուն է իրականացվում՝ առանց ինձ էլ: Եղավ դժվար շրջան, որը հաղթահարեցինք և միանշանակ շարժվելու ենք առաջ: Եվ ես հիմա նույնիսկ կարող էի հանգստի անցնել, բայց այլ մտադրություն ունեմ, քանի որ մտահոգված եմ այն ամենով, ինչ կատարվում է այս ոլորտում»,– ասել է նա։

Загружается новость ... "Право"

Ընկերության տնօրենը հետաքրքիր գաղափար է համարում մրցույթի մասնակցությունը` հաշվի առնելով այն, որ այժմ հեռուստատեսութւյունը փոփոխությունների փուլում է և դժվարություններ ունի հանրային հեռարձակողի գործառույթների կատարման հարցում։

«Ու թերևս արժե, որ Հայաստանը վերջապես ունենա իրական հանրային հեռուստատեսություն: Այս առնչությամբ ծրագրեր ունեմ, ունեմ նաև պրոֆեսիոնալ փորձ, որը կարելի է ուղղել դեպի ինձ հետաքրքրող և հարազատ գործ»,– ավելացրել է նա։

2008 թվականի հունիսին Մարդու իրավունքների եվրադատարանը բավարարել է «Մելտեքս» ընկերության և դրա ղեկավար Մեսրոպ Մովսիսյանի հայցն ընդդեմ Հայաստանի։ Եվրադատարանը նշել է, որ А1+–ը եթերից զրկելը Մարդու իրավունքների կոնվենցիայի 10–րդ հոդվածի խախտում է (խոսքի ազատություն) և պարտավորեցրել է երկրի կառավարությանը որպես փոխհատուցում վճարել 30 հազար եվրո։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու