483.66
-1.12
567.24
-4.56
8.15
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
22:11
07 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։ Պատճառն այն է, որ «Ռոսիա սեգոդնյա» ռուսական պետական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովը փորձում էր Երևանում հայ լրագրողներին բացատրել, որ իրենք չպետք է մտահոգվեն այն հարցի կապակցությամբ, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին։

Հնացած փաստարկներ

Ամեն ինչ լավ կլիներ, սակայն ստացվեց, ինչպես Վիկտոր Չեռնոմիրդինի մոտ էր. «Ուզում էինք, որ ավելի լավ լիներ, սակայն ստացվեց, ինչպես միշտ»։ Այդ բոլոր փաստարկները, որոնք արդեն մի քանի տարի է ռուս քաղաքական գործիչներն ու փորձագետներն օգտագործում են հայ հասարակությանը հանգստացնելու համար, նախորդ տարվա ապրիլյան պատերազմից հետո անգամ տեսականորեն կորցրել են համոզելու ունակությունը։

Սակայն Կիսելյովը շարունակում է համառորեն իրենը պնդել և նշել, որ վաճառելով զենք Ադրբեջանին, Մոսկվա հնարավորություն է ստանում վերահսկել Բաքվին։

«Ռուսաստանը, հարաբերություններ պահպանելով Ադրբեջանի հետ, շատ դեպքերում կառավարում է նրան։ Ուզում եմ, որպեսզի դուք ճիշտ լսեք բառը` կառավարում է, ինչպես ծնողները, մարդիկ, պահպանելով հարաբերությունները միմյանց հետ, կառավարում են միմյանց։ Քանի որ հարաբերությունների բացակայությունը նշանակում է կառավարման բացակայություն։ Այսինքն, կառավարում ասելով` ես ի նկատի ունեմ այդ թվում քերականական իմաստով։ Եթե մենք շփում ենք պահպանում, ապա կարող ենք ազդել», – հայտարարեց նա հայ լրագրողներին։

Загружается новость ... "Право"

Հետաքրքիր է, արդյոք, ռուս լրագրողը հասկացա՞վ, որ իր խոսքերով Ռուսաստանի վրա բարդեց հակամարտության գոտում իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը (այդ թվում ապրիլյան քառօրյա պատերազմի)։ Մնում է երկու տարբերակներից մեկը` կամ Բաքվի բոլոր գործողությունները հավանության էին արժանացել Մոսկվայի կողմից (սակայն դատելով ռուսական ղեկավարության հայտարարություններից` դա այդպես չէ, և Կրեմլը հրադադարի ռեժիմի պահպանման կողմնակիցն է), կամ Կիսելյովն ընդհանրապես գլուխ չի հանում տարածաշրջանային գործընթացներից։

Երկու տարբերակներն էլ հավասարապես վատն են։ Այդուհանդերձ, իր անզգույշ մեկնաբանություններով Կիսելյովը նպաստում է հակառուսական տրամադրությունների ուժգնացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում։ Դժվար թե Ադրբեջանի բնակիչների սրտով լինի ռուսական պետական խոշոր լրատվամիջոցի ղեկավարի խոսքերն այն մասին, որ «Ռուսաստանը շատ դեպքերում կառավարում է Ադրբեջանին»։

Սակայն այս խոսքերն արտացոլում են ռուս լրագրողներին, փորձագետներին և ռուսական հեռուստատեսության մի շարք քաղաքական ծրագրերի հաղորդավարներին բնորոշ հատկանիշը` վստահ տեսքով խոսել և դատել այն երևույթների մասին, որոնց մասին բավականին մակերեսային պատկերացում ունեն։ Նրանք, իբր «պաշտպանելով» Ռուսաստանի շահերը, իրենց անմտածված և կտրուկ հայտարարություններով անում են ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի նկատմամբ բացասական արձագանք առաջացնեն անգամ ամենաբարեկամական և դաշնակցային պետություններում։

Այսպես, պնդելով, որ եթե Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին, ապա Բաքուն կարող է այն գնել ԱՄՆ–ից, ռուս գործիչները մոռանում են հիշատակել, որ ԱՄՆ–ն և նրա դաշնակիցները ՆԱՏՕ–ում (բացի Թուրքիայից) զենք չեն վաճառում Ադրբեջանին։ Չնայած Հայաստանը ՆԱՏՕ–ի անդամ չէ, այն Ռուսաստանի դաշնակիցն է և Մոսկվայի նախաձեռնած ռազմաքաղաքական միության` ՀԱՊԿ–ի ամենաակտիվ մասնակիցներից մեկն է, և Վաշինգտոնը որևէ դաշնակցային պարտականություններ չունի Երևանի նկատմամբ։ Սակայն 4–5 մլրդ դոլարը փոքր գումար չէ անգամ ԱՄՆ–ի նման երկրի համար։

Մոռանում են նշել նաև այն մասին, որ զենքի բազմաթիվ համակարգերը, որոնք Ռուսաստանը վաճառել է Ադրբեջանին, կամ բացակայում են Թուրքիայում և Իսրայելում, կամ շատ ավելի թանկ են, ինչը բնականաբար կսահմանափակի Բաքվի հնարավորությունները պատերազմին պատրաստվելու համար զենքի բավարար քանակ գնելու հարցում։

Կարելի է բավականին երկար խոսել հարցի բարոյական և իրավաբանական կողմերի մասին (Հավաքական անվտանգության պայմանագիր, հոդված 1)։

Քաղաքականությունն ու բարոյականությունը իրարից շատ հեռու են, և միջազգային հարաբերությունների պատմության մեջ բազմաթիվ են երկրների կողմից պայմանագրային պարտականությունների խախտման դեպքերը։

Հավասարության նշան Երևանի և Բաքվի միջև

Այս դեպքում շատ ավելի հետաքրքիր է այն փաստը, թե ի՞նչ է ստանում Ռուսաստանը Հարավային Կովկասում իր միակ դաշնակցի`Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններից։ Դատելով փաստերից` ոչ մի լուրջ և էական բան։

Միգուցե Բաքուն փորձում է դառնալ ԵՏՄ և ՀԱՊԿ–ի անդամ կամ իր մոտ անվճար հիմունքներով տեղակայել ռուսական ռազմակայան, Հայաստանի պես։ Ոչ։ Ադրբեջանն ուղղակիորեն նշում է, որ իր ռազմաքաղաքական դաշնակիցը Թուրքիան է, այդ երկրին վարձակալության հիմունքներով տալիս է իր ռազմական օբյեկտները, իսկ Գաբալայի ՌՏԿ–ները պարզապես դուրս շպրտեց իր երկրից։


Միգուցե ադրբեջանական նավթն ու գազն արտահանվելու են ռուսական տարածք` եկամուտ բերելով երկու տերություններին։ Կրկին ոչ։ Ադրբեջանը բոլոր արևմտյան էներգետիկ նախագծերի ակտիվ մասնակից է, որոնք ԱՄՆ–ն և ԵՄ–ն ուղղակիորեն համարում են Ռուսաստանից էներգետիկ կախվածության նվազեցման միջոց։

Այս ամենից հետո նույնիսկ ցանկություն չի առաջանում խոսել այնպիսի «մանրունքների» մասին, ինչպիսիք են տարբեր միջազգային կազմակերպություններում հակառուսական բանաձևերին կողմ քվեարկելը։ Այստեղ ամեն ինչ պարզ է, Աբխազիայից, Հարավային Օսեթիայից և Ղրիմից հետո միջազգային իրավունքի սկզբունքների առաջնահերթության հարցում Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներն արմատապես տարբերվում են։

Այս ամենից հետո պարզապես ցանկություն է առաջանում խորհուրդ տալ ռուս փորձագետներին և լրագրողներին, ովքեր հայերից զիջումներ են պահանջում ղարաբաղյան հարցում, սկզբից դիմել սեփական երկրի իշխանություններին` պահանջելով վերադարձնել Ղրիմը Ուկրաինային, Աբխազիան և Հարավային Օսեթիան` Վրաստանին, և միայն դրանից հետո զբաղվել ղարաբաղյան հարցով։

Պետք չէ խանգարել

Հիշեցում նրանց, ովքեր գլուխ չեն հանում տարածաշրջանային խնդիրներից. նախևառաջ, Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի (կամ Թուրքիայի) հետ Ռուսաստանի գործակցությանը: Բայց որպես դաշնակից երկիր՝ նա ցանկանում է, որ այդ գործակցությունը չկատարվի իր շահերի կամ, առավել ևս, իր քաղաքացիների արյան հաշվին:

Զենքի վաճառքը լոլիկի կամ գազի վաճառք չի: Եվ Կիսելյովը պետք է հասկանար, որ իր այն հայտարարությունը, թե Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումները «քաղաքական որևէ բաղադրիչ չունեն», ավելի քան անհեթեթ է: Պաշտպանական և սպառազինության վաճառքի ոլորտում միշտ առկա է քաղաքական բաղադրիչ, հակառակ դեպքում պետություններն այդքան մանրազննին չէին ընտրի զենքի իրենց մատակարարներին: Հիշենք գոնե Իրանին և Թուրքիային ռուսական ԶՀՀ-ների մատակարարման խնդիրները:
Եվ երկրորդ, Հայաստանին պետք չեն իր սահմաններում ռուս զինվորներ ադրբեջանական սպառնալիքից պատշտպանվելու համար: Ինքներս էլ գլուխ ենք բերում: Իրավիճակը հասել է աբսուրդի՝ Հայաստանը պարզապես իր դաշնակից Ռուսաստանից ցանկանում է նույնիսկ ոչ թե նյութատեխնիկական օգնություն, այլ պարզապես, որ նա չօգնի իր դաշնակցի թշնամուն:

Ակնհայտ է, որ Ռուսաստանին տարածաշրջանում պատերազմ պետք չէ՝ հաշվի առնելով նրա շահերը, ինչպես նաև և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ հարաբերությունները չփչացնելու ցանկությունը: Բայց Ադրբեջանին զենք վաճառելով և իր դաշնակցի նկատմամբ հանրային օժանդակության բացակայությամբ, Մոսկվան կարծես Բաքվին վստահություն է ներշնչում, թե հակամարտությունը կարելի է լուծել ուժային ճանապարհով և միաժամանակ փորձում է ադրբեջանական իշխանություններին համոզել չանել դա, պատերազմ չսկսել: Չէ՞ որ Ռուսաստանի քաղաքական և տնտեսական կորուստները պատերազմի դեպքում, անկախ նրանից, թե ով այդ պատերազմում կհաղթի, շատ ավելի մեծ կլինեն, քան Բաքվին ռուսական զենքի վաճառքից ստացած չարաբաստիկ 4-5 միլիլարդ դոլարը:

Եվ (շատերի համար արդեն անխուսափելի) պատերազմից կարելի կլիներ խուսափել, պարզապես ունենալով տարածաշրջանային ավելի երկարաժամկետ և մտածված ռազմավարություն, որն այսրոպեական շահ չի հետապնդում:

Կցանկանայի հիշեցնել Ռուսաստանին ԱՄՆ-ի այն օրինակը, թե ինչպես է պետք առաջ տանել սեփական շահերը և աշխատել հակամարտության տարածաշրջաններում: Մասնավորապես, չնայած ամերիկյան սպառազինության զանգվածային մատակարարումներին Մերձավոր Արևելք, արաբական և ոչ մի ներկրող տերություն այն չի կիրառել Իսրայելի՝ Միացյալ Նահանգների ամենամտերիմ դաշնակցի դեմ:

Եվ մեկ օրինակ են Բալկանները, որտեղ սերբերին, ինչպես նաև նրանց հակառակորդ խորվաթներին, բոսնիացիներին և ալբանացիներին ցույց են տվել, թե որքան վատ է ամերիկացիների հետ ընկերություն չանելը: Արդյունքում ամենառուսամետ հասարակություններով երկրներն ի դեմս Սերբիայի և Չեռնոգորիայի ձգտում են անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին:

Սակայն Ռուսաստանում այս օրինակներն անտեսվում են: Ավելին, նույն մարդիկ, ովքեր արդարացնում են ռուսական այս երկերեսանի քաղաքականությունը դաշնակիցների նկատմամբ, չգիտես ինչու քննադատուն են Հայաստանն ուժերի այլ կենտրոնների՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններ զարգացնելու ցանկության համար: Թեև հայկական իշխանությունները միշտ ընդգծել են, որ մտադիր են զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ (որի հետ ակտիվ գործակցել և ցանկանում է շարունակել գործակցել ինքը՝ Ռուսաստանը)՝ չվնասելով ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում ստանձնած պարտավորություններին:

Եվ եթե այդ «փորձագետներն» ուսումնասիրեին հարցը, ապա կհասկանային, որ Հայաստանը միշտ հավատարիմ է եղել իր դաշնակցՀայկ Խալաթյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության քաղաքական մեկնաբանային պարտավորություններին, հնարավոր է, նույնիսկ չափազանց (նա կարող էր այդ հարցում հետևել Մինսկի և Աստանայի օրինակին): Հնարավոր է՝ այդ մասնագետները կտեսնեին, որ ռուսական քաղաքականության «արդյունավետության» մասին ամենախոսուն ցուցանիշը նրա դաշնակիցների աստիճանաբար կրճատվող թիվն է:

Հենց այդ պատճառով Հայաստանին և Ռուսաստանին պետք են ոչ թե նույնիսկ հայամետ, այլ ռուսամետ գործիչներ, որոնց համար իրենց երկրի շահերի պաշտպանությունը ոչ թե այլ երկրների և ժողովուրդների հասցեին սադրող և վիրավորական հայտարարություններն են, այլ առկա խնդիրների խելամիտ վերլուծությունը և բարեկամ երկրների հետ դրանց համատեղ լուծման ուղիների որոնումը:

Այսօրվա Ռուսաստանը կարիք ունի մարդկանց, ովքեր հասկանում են, որ եթե չեն կարող մինչև վերջ անկեղծ լինել, ապա ավելի լավ է լռել և չխոսել նյութերի մասին, որոնցից հետո մյուս երկրի՝ քո նկատմամբ նույնիսկ բարեհաճ տրամադրված ներկայացուցիչն իրեն հիմարացված է զգալու: -0-

Հայկ Խալաթյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության քաղաքական մեկնաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։