420.79
4.21
388.47
+10
Եղանակը Երևանում
Հայ

Պուտինը շնորհավորել է Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ. ի՞նչ է դա նշանակում

14:38
01 Սեպտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական կայքը նախօրեին հրապարակեց շնորհավորական ուղերձ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ։

«Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորեց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ», – նշվում է կայքում։

Դրան ի պատասխան` հայկական սոցցանցերում միանգամից հայտնվեց գրառում. «Քոչարյանը գնել է ՌԴ նախագահի կայքն ու վճարել նրա մամուլի ծառայությանը շնորհավորական ուղերձը հրապարակելու համար»։

Իսկ ո՞րն է խնդիրը

Երկրի նախկին նախագահին ուղղված մեկ այլ երկրի նախագահի շնորհավորական ուղերձն ինքնին կարող էր աննկատ մնալ, եթե չլիներ Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը։ Բանն այն է, որ Քոչարյանը, ով 1998–2008 թթ.–ին զբաղեցրել է ՀՀ նախագահի պաշտոնը, նոր իշխանությունների գալուն պես միանգամից դարձավ քրեական գործի դերակատար։ Վերջին օրերին հասարակական դժգոհության ալիքի ֆոնին Քոչարյանը հայտարարեց, որ վերադառնում է մեծ քաղաքականություն ու մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Երևանի ընդհանուր իրավարության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշեց երկու ամսով կալանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»–ի գործով։ Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ` այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց, և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հետախուզման մեջ է։

Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Վճռաբեկ դատարանն օգոստոսի 21–ին ստացավ Գլխավոր դատախազության բողոքը Վերաքննիչ դատարանի` Քոչարյանին ազատ արձակելու որոշման հարցով։ Բողոքը կուսումնասիրվի երեք ամսվա ընթացքում։

Պաշտոնական Կրեմլի պարզաբանումները

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է Պուտինի և Քոչարյանի հեռախոսազրույցը:

«Դուք գիտեք, որ երկար տարիների ընթացքում Պուտինը և Քոչարյանը մտերիմ հարաբերություններ են պահպանում, որոնք առնչություն չունեն Հայաստանում կատարվող որևէ իրադարձության հետ»,- ասել է Պեսկովը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուս առաջնորդը Քոչարյանի հետ քննարկել է Հայաստանի նախկին նախագահի քրեական հետապնդման հարցը, մամուլի խոսնակը հակիրճ պատասխանել է` ոչ:

Համընկնու՞մ

Նախօրեին ռուսական լրատվամիջոցներն իրազեկ աղբյուրների հղումով տեղեկություն են տարածել, որ Մոսկվան կմերժի Երևանին Հայաստանի պաշտպանության նախկին նախարարի արտահանձնման հարցում: Մոսկվան Երևանից պաշտոնական հարցում է ստացել Հայաստանի ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին Երևանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործի շրջանակում հանձնելու վերաբերյալ:

«Միջազգային հետախուզման մեջ գտնվող Հայաստանի պաշտպանության` նախկին նախարար Հարությունյանին հանձնելու հարցում է ստացվել ՌԴ իրավապահ մարմիններում, և ներկայում այն գտնվում է դիտարկման փուլում»,- հայտնել է Ինտերֆաքս գործակալության զրուցակիցը:

«Նախնական որոշում է կայացվել, որ արտահանձնման հարցում կմերժվի, քանի որ հաստատվել է, որ Միքայել Հարությունյանը 2002 թվականից ունի ռուսական անձնագիր»,- ասել է աղբյուրը, հիշեցնելով, որ ըստ Սահմանադրության, Ռուսաստանի քաղաքացիները չեն հանձնվում օտար երկրներին, այդ թվում` նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Լայֆհաք քաղաքագետների համար

Մինչ հայ քաղաքագետները և քաղաքական գործիչները չեն մեկնաբանում Պուտինի շնորհավորանքը Քոչարյանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությունը որոշել է ներկայացնել այս իրավիճակի երեք հնարավոր տարբերակ:

Չեզոք. հաշվի առնելով երկար տարիներ երկու բարեկամ երկրներ ղեկավարող երկու նախագահների երկարատև ու սերտ հարաբերությունները` բավականին նորմալ է, որ նրանցից մեկը որպես բարեկամական ժեստ շնորհավորել է նախկին գործընկերոջը:

Դրական. Պուտինի պես քաղաքական գործչի շնորհավորանքները, հատկապես բարեկամական և ռուս-հայկական ռազմավարական գործընկերության համատեքստում, կարող են խոսել ռուսական կողմի` Քոչարյանին Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարելու պատրաստակամության մասին: Դա կարող է դիտարկվել նաև որպես յուրահատուկ իմպուլս ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմց անցկացվող քաղաքականության հանդեպ:

Բացասական. Այդ իրադարձությունը կարելի է դիտարկել որպես Հայաստանի ներկա իշխանությունների վրա ճնշում գործադրելու փորձ, մասնավորապես, ներկա հայ-ռուսական հարաբերությունների, երկրում սպասվող խորհրդարանական ընտրությունների ու երկկողմ հարաբերությունների զարգացման վեկտորի պահմանման համատեքստում: Նման հայտարարությունը նաև որոշակի մեսեջներ է պարունակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, մասնավորապես ,Պուտին-Ալիև սպասվող հանդիպման համատեքստում:

Սեպտեմբերյան ծրագրերը

Մինչ հայ հասարակությունը փորձում է հասկանալ նախկին նախագահին շնորհավորելու պատճառները, Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը հայտարարություն է տարածում, որ սեպտեմբերի 1-ին Սոչիում կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, ով գտնվելու է Ռուսաստանում պաշտոնական այցով: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին հայտարարություն դեռ չկա:-0-






Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը