483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայերի հեռացումը Մերձավոր Արևելքից
17:50
09 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Մոսկվայում Կովկասագետների գիտական հանրության «Ռուսաստանի էթնոմշակութային բազմազանությունը` որպես համաքաղաքացիական նույնականության ձևավորման գործոն» նախագծի շրջանակում տեղի ունեցավ «Կրոնը և քաղաքականությունը Ռուսաստանի հարավում. փոխազդեցության ասպեկտները» միջազգային համաժողովը։

Զեկույցներում և քննարկումներում զգալի տեղ էր զբաղեցրել իրավիճակը Մերձավոր Արևելքում, որտեղ առկա գործընթացներն առնչվում են նաև Հարավային Կովկասի պետություններին։ Ընդ որում, Հայաստանի համար այդ թեման կարևոր է նաև տարածաշրջանի խոշոր հայկական համայնքներին սպառնալիքի տեսանկյունից։

Քրիստոնեության վերջը Մերձավոր Արևելքում

Հայերի, ինչպես նաև այլ քրիստոնյա ժողովուրդների առաջ ծառացած սպառնալիքներն օրեցօր աճում են։ Իրաք ամերիկյան ներխուժման և տարածաշրջանում դրան հետևած գործընթացների, մասնավորապես, «արաբական գարնան» և Սիրիայում քաղաքացիական պատերազմի, տարածաշրջանում արմատական իսլամիստների դիրքերի ամրապնդման արդյունքում հայերը կանգնեցին ընտրության առաջ` հեռանալ քրիստոնության օրրան Մերձավոր Արևելքից կամ ֆիզիկական բնաջնջում։

Հենց այդ պատճառով կտրուկ կրճատվեց տարածաշրջանում հայերի քանակը` անցած դարի 80–ական թթ. վերջին 90–ական թթ. սկզբին հասնելով 400-500 մարդու։ Հատկանշական է Սիրիայում սփյուռքի օրինակը. եթե պատերազմից առաջ այնտեղ բնակվում էին ավելի քան 100 հազար հայ, երկրում գործում էր աշխարհում ամենահզոր և զարգացած հայկական համայնքներից մեկը, ապա, որոշ տվյալներով, այդ երկրից արդեն մեկնել է շուրջ 90 հազար մարդ։ Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով` Սիրիայում գոյություն ունեցող 100 հազար հայից  Հայաստան է տեղափոխվել շուրջ 13 հազարը։

Սակայն ինչպես համաժողովի ընթացքում նշեց Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, հայերը լքում են ոչ միայն պատերազմով բռնկված Սիրիան և Իրաքը, այլ նույնիսկ Իրանը և Լիբանանը, որտեղ չկա պատերազմ և իշխանությունները հայերի նկատմամբ շատ բարեհաճ են տրամադրված։

Նրա խոսքով` հայերի հեռացումը Լիբանանից սկսվել է դեռ քաղաքացիական պատերազմի տարիներին։ Այն չի դադարել նաև պատերազմի ավարտից հետո, քանի որ Լիբանանն այդպես էլ չկարողացավ վերականգնել Մերձավոր Արևելքում ֆինանսական կենտրոնի իր դիրքերը։ «Հիմա Լիբանանում բնակվում են երկու անգամ ավելի քիչ հայ, քան մինչև քաղաքացիական պատերազմը»,– նշեց փորձագետը։

Ինչ վերաբերում է Իրանից հայերի արտագաղթին, ապա, Սաֆրաստյանի խոսքով, այն բացատրվում է երկրում արևմտյան պատժամիջոցների արդյունքում տնտեսական իրավիճակի վատթարացմամբ, ինչպես նաև ամերիկյան իշխանությունների քաղաքականությամբ, որը նպաստում է Իրանի հայերի ներգաղթին ԱՄՆ` նրանց հեշտացված կարգով մուտքի իրավունք տրամադրելով։

Ռուսական գործոն

Սաֆրաստյանի կարծիքով, ով համաժողովում ներկայացրեց «Ռուսաստանը և Կովկասի ու Մերձավոր Արևելքի հայերը։ Աշխարհառազմավարության հարցեր» զեկույցը, Մերձավոր Արևելքում դրական դեր կարող է խաղալ Ռուսաստանը։ «Ռուսաստանը պետք է օգտագործի «մեղմ ուժ»` Մերձավոր Արևելքում իր շահերի պաշտպանության համար, մասնավորապես, տարածաշրջանում քրիստոնյաների պաշտպանության օգնությամբ»,– ասաց նա։

Փորձագետը հավելեց, որ Ռուսաստանի և Մերձավոր Արևելքում հայկական գործոնի շահերը համընկնում են, և տարածաշրջանի արաբական երկրների հետ լավ հարաբերություններ ունեցող հայերը կարող են օգնել Եվրասիական միության և տարածաշրջանային պետությունների միջև կապերի հաստատման հարցում։ Դրան նպաստում է նաև այն, որ Հայաստանն անկախանալուց հետո իր աշխարհաքաղաքական ընտրությունը կատարել է հօգուտ Ռուսաստանի։

Սաֆրաստյանը նաև նշեց, որ եթե ծագի Սիրիայից, մասնավորապես, Հալեպից հայերի տարհանման հարցը, ապա հայկական կողմին պետք կլինի Ռուսաստանի օգնությունը։

Թուրքիայի «նեոօսմանիզմը» և «Մեծ Քրդստանը»

Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքի և Սիրիայի նկատմամբ թուրքական քաղաքականությանը, փորձագետի խոսքով, այն ոչ այլ ինչ է, քան «նեոօսմանիզմի» քաղաքականության իրագործում, որի նպատակն է Թուրքիայի վերահսկողության վերականգնումը նախկին օսմանյան տիրույթների նկատմամբ։ Այդ քաղաքականության շրջանակում Անկարան ձգտում է հասնել Բաշար Ասադի ռեժիմի տապալմանը և միասնական սիրիական պետության գոյության դադարեցմանը։

 Սիրիայի հարցում թուրքական իշխանությունների մեկ այլ կարևոր նպատակն է երկրի հզոր հայկական համայնքի ոչնչացումը, որը ձևավորվել է Հայոց ցեղասպանության հետևանքով։

Փորձագետն ուշադրություն հրավիրեց մեկ կարևոր գործընթացի վրա, որն ազդում է տարածաշրջանում հայկական գործոնի վրա, այն է`«Մեծ Քրդստանի» ձևավորման։ «Մեծ Քրդստանի» ստեղծման գործընթացն արդեն սկսվել է։ Այն կլինի երկար, ցավոտ և հեռանկարում անխուսափելիորեն կբախվեն հայկական և քրդական հարցերը»,– ասաց Սաֆրաստյանը։

Դրա հետ կապված` նա հիշեցրեց, որ թեև Սևրի պայմանագրով Քրդստանը պետք է ստեղծվեր Դիարբեքիրից հարավ, սակայն հիմա Արևմտյան Հայաստանի տարածքում հիմնականում բնակվում են քրդեր։ Միաժամանակ փորձագետը նշեց, որ հիմա քրդերը դեռ դրական դեր են խաղում Սիրիայի հայերի պաշտպանության մեջ, ինչպես նաև փորձում են որոշակի կապեր հաստատել տարածաշրջանի հայերի հետ։

Արևմուտքի երկակի չափանիշների քաղաքականությունը

Ընդհանուր առմամբ, հետևելով Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին, ինչպես նաև ԱՄՆ գլխավորությամբ արևմտյան գերտերությունների արձագանքին` հերթական անգամ համոզվում ես, որ նրանց համար քաղաքականության մեջ գործում են «երկակի», երբեմն էլ` «եռակի» չափանիշներ։ Այսպես, մեղադրելով Ռուսաստանին Դոնբաս զենք մատակարարելու մեջ, դա համարելով անթույլատրելի` ԱՄՆ–ը և եվրոպական դաշնակիցները լիովին նորմալ են համարում զենք առաքելը Սիրիայի գրոհայիններին։ Նրանց շատ չի հուզում այն, որ իրենց առաքած զենքի մեծ մասը հետո հայտնվում է արմատական իսլամիստների ձեռքում, հիմնականում ահաբեկչական կազմակերպությունների, որոնք կառավարական զորքերի հետ պատերազմից բացի զբաղվում են էթնիկական և կրոնական փոքրամասնությունների կոտորածով, իսկ երբեմն էլ` չափավոր իսլամիստների։

Հատկանշական է Սիրայում ցույցերը ցրելու (ինչից սկսվել է քաղաքացիական պատերազմը) և Բահրեյնում շիիթների նկատմամբ արձագանքը` օգտագործելով Սաուդյան Արաբիայի զորքերը, այն, ինչի մեղքը բարդվել է Ասադին, լիովին նորմալ  են համարել, երբ խոսքը գնացել է Վաշինգտոնի դաշնակիցների` Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի մասին։ Կամ Լիբիայի օրինակը, որտեղ Արևմուտքը օգնեց գահընկեց անել Մուամար Քադաֆիին, իսկ հետո հանգիստ մոռացավ երկրում քաղաքացիական պատերազմի (հենց իր օգնությամբ) և փլուզման մասին` արձագանքելով միայն նավթի առաքումների դադարեցման դեպքերին։ Ի պատասխան Լիբիայում պատերազմից հետո մի քանի անգամ ավելացած փախստականների արտահոսքին Եվրոպա` Եվրամիությունը մտադիր է պայքարել դրա հետ մաքսանենգների նավերի և նավակների ոչնչացմամբ, այլ ոչ թե հենց իր ստեղծած խնդիրների լուծմամբ։

Այն աղետները, որոնց հետ ցինիկ քաղաքականության արդյունքում բախվում են մեր հայրենակիցները Սիրիայում, պետք է հատկապես ուսանելի լինեն հայկական համայնքի որոշակի մասի համար, որը միամտորեն հավատում է Արևմուտքի սկզբունքներին և ողջ աշխարհում «լույս ու բարություն» սփռելու պատրաստակամությանը։ Լավ կլիներ, որ նրանք ուշադրություն դարձնեին Արևմուտքի արձագանքի վրա, օրինակ, Թուրքիայի գործողությունների վերաբերյալ։ Հենց Թուրքիայի տարածքն է արմատական իսլամիստների տեղաշարժման հիմնական ուղիներից մեկը։ Իսկ ինչպես ցույց տվեց Սիրիայի սահմանին ՄՊՀ ուսանողուհի Վարվարա Կարաուլովային ձերբակալելու պատմությունը, հավաքագրված ԻՊ կողմից, Անկարան լիովին վերահսկում է Սիրիայի հետ իր սահմանը։ Թեև թուրքական ՀԱԿ–ով «Ջեբհաթ Ան Նուսրայի» («Ալ Քայիդայի» բաժին Լիբանանի և Սիրիայի տարածքում) գրոհայինների ազատ անցնելու կադրերից հետո` հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա հարձակվելու համար, դրանում արդեն կասկած չկար։

Այդ ֆոնին Արևմուտքի արձագանքի բացակայությունը թուրքական զինվորականների գաղտնի խորհրդակցության մասին ԶԼՄ–ներ թափանցած տեղեկատվությանը, որտեղ քննարկվել է Սիրիայում սադրանքների հարցը` որպես հարևան երկիր ռազմական ներխուժման առիթ, ահաբեկչական կազմակերպությունների զենք առաքելու հարցը, համոզմունք է առաջացնում, որ Թուրքիան տարածաշրջանային գործընթացների վրա ԱՄՆ ազդեցության գործիքներից է։ Եվ ինչպես չհիշել այն մասին, որ Թուրքիան տարածշրջանում ՆԱՏՕ–ի միակ անդամ–երկիրն է, ինչպես ԵՄ հետ մաքսային միության։

Հայկական կողմի համար այս ամեն ինչի մեջ կա  տագնապալի միտում. Թուրքիայի պատրաստակամությունն իր հարևանների դեմ ագրեսիվ գործողությունների, և Արևմուտքի` այդ ամենի վրա աչք փակելու։

Հայկ Խալաթյան` հատուկ «Նովոստի–Արմենիայի» համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։