-1
Եղանակը Երևանում
Հայ

Մարկեդոնովը` Հայաստանում թավշյա հեղափոխության հաջողության և հետևանքների մասին

15:47
24 Ապրիլի 2018
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան ռեգիոնագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ, կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովը «Կարնեգի» մոսկովյան կենտրոնին իր կարծիքն է ներկայացրել Հայաստանում թավշյա հեղափոխության հաջողության մասին։

Հայաստանում ներքաղաքական ճգնաժամն անսպասելիորեն արագ հանգուցալուծում ստացավ։
Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին` պառլամենտական հանրապետության վարչապետի պաշտոնում չմնալով նույնիսկ մի շաբաթ։ Հայկական քաղաքական օլիմպոսում նրա իշխանավարման տասնամյակն ավարտվեց։ Շուտով Հայաստանում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և չի բացառվում, երկրի կուսակցական–քաղաքական լանդշաֆտի զգալի վերաձևավորում։ Իսկ առայժմ անհրաժեշտ է ամփոփել նախնական, բայց ոչ պակաս կարևոր արդյունքները։

Ինչու Ղարաբաղ անցած և քաղաքական ինտրիգներում փորձ ունեցող Սերժ Սարգսյանն ընդամենը մեկ օրում փոխեց իր դիրքորոշումը։ Դեռևս ապրիլի 22–ին ակցիաների առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ չհաջողված բանակցությունների ժամանակ անդրդվելիություն էր դրսևորել, հայտարարելով, որ վերջնագրերի լեզուն երբեք չի ընդունի։

Ի՞նչը դրդեց նրան նախնական մոտեցումների կտրուկ փոփոխությանը։ Ապագայի պատմաբանները հեղինակավոր աղբյուրների հղումով ընդարձակ պատասխան կտան այս հարցին։ Բայց արդեն այսօր գոյություն ունեն որոշակի կետեր, որոնք թույլ են տալիս ադեկվատ պատկերացում կազմել նշաձողերի անսպասելի փոփոխության մասին։ Արժե ուշադրություն դարձնել այն փաստին, որ, բացի Սարգսյանից, բանակցային գործընթացում ներգրավվել էր նաև նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը և առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը։ Հենց վերջինիս հետ Փաշինյանի բանակցություններից հետո հրաժարականի որոշում կայացվեց։

Ամենայն հավանականությամբ, իշխող վերնախավի ներսում պատրաստակամություն չդրսևորվեց խաղի սրմանը և ուժային սցենարի կիրառմանը։ Այդ մասին, ի դեպ, ինքը` Սարգսյանը, հայտարարեց հրապարակավ։ 1996, 2003 և 2008 թվականների փորձերը ցույց տվեցին նմանատիպ որոշումների բարձր ինքնարժեքը։ Երևանում արյունալի հանգուցալուծումը Լեռնային Ղարաբաղի շփման գծում սրման ֆոնին ամենափայլուն հեռանկարը չէր։ Այդ պայմաններում, մի փոքր պաթետիկ կհնչի, բայց հայը Սարգսյանի մեջ ավելի ուժեղ գտնվեց, քան բարձրաստիճան պաշտոնյան։ Եվ, ընտրելով ուժային ակցիաների և հեռանալու միջև, նախընտրությունը տրվեց երկրորդ տարբերակին։

Կանցնեն տարիներ, հայ ընտրողների նախընտրությունները մեկ անգամ չէ, որ կփոխվեն, բայց Սարգսյանին կհիշեն որպես նախադեպ ստեղծած քաղաքական գործչի։ Նա երկրի առաջին գործիչն է, ով լքեց պաշտոնը զանգվածային ակցիաների ճնշման տակ։ Դա չարեց Լևոն Տեր–Պետրոսյանը 1996 թվականին (նրա հրաժարականը թելադրված էր Ղարաբաղի բանակցային գործընթացին վերաբերող այլ հանգամանքներով), այդ ուղով չգնաց նաև Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականին։ Երեկ մարդիկ Երևանի փողոցներում նշում են Սարգսյանի հրաժարականը որպես տոն, սակայն ժամանակավրեպ կլիներ թաղել նրան որպես քաղաքական գործիչ։

Հայաստանը հետխորհրդային հանրապետությունն է, որտեղ ստեղծվել է նաև մեկ այլ նախադեպ` երկրի առաջնորդի վերադարձը մեծ քաղաքականություն երկար տարիների դադարից հետ։ Ներքին արտագաղթի տասնամյակից հետո դա առաջինն արեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը և այն ժամանակի իշխանության վարչական լուրջ ճնշման դեպքում նախագահական ընտրություններում հավաքեց ձայների մոտ քառորդը։

Ով գիտի, գուցե մենք դեռ լսենք բողոքի այնպիսի մի առաջնորդի մասին, ինչպիսին Սերժ Սարգսյանն է, կամ կտեսնենք comeback-ի մեկ այլ տարբերակ, որքան էլ որ տհաճ չլինի այսօր նրա անունը բողոքի ակցիաների մասնակիցների համար։ 1998 թվականին Տեր–Պետրոսյանն էլ չհեռացավ հիացմունքի խոսքերի ներքո։

Загружается новость ... "Право"

Լեռնային բնանկարի վերաձևափոխում

Նախկին նախագահ և արդեն հիմա նախկին վարչապետը լքեց պաշտոնը։ Բայց առայժմ ոչ մի տեղ չանհայտացավ նրա կառուցած համակարգը։ Եվ նրա համախոհներն իրենց տեղում են։

Փողոցային ակցիաների մասնակիցները, հանդես գալով «Միաբանություն մինուս Սերժ» կարգախոսերով, բացարձակ դեմ չէին նախագահ Արմեն Սարգսյանին, ով, ի դեպ, մինչև այս տարի, չի եղել հայտնի մեդիոն անձանց թվում, թեև տարբեր ժամանակներում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում` վարչապետի։ Մինչդեռ նա առաջադրվել է հենց Հանրապետական կուսակցության կողմից, ներառյալ ներկայիս բարձրաստիճան հեռացած պաշտոնյան։

Վարչապետի պաշտոնակատար է մնում Սարգսյանի մյուս համախոհ Կարեն Կարապետյանը։ Զուգահեռների ողջ պայմանականությանը զուգընթաց այս կերպարը հիշեցնում է Եվգենի Պրիմակովին իր վարչապետության օրոք։

Կարապետյանն իշխանության եկավ որպես քաղաքական կարիերայի չհավակնող «պրակտիկ» և «տեխնիկական ղեկավար»։ Եվ այդ տեսանկյունից նա որոշակի ճանաչողություն ձեռք բերեց և սկսեց ընկալվել որպես կառավարիչ, ով կապված չէ «կլանների» և կոռուպցիայի հետ։ Հատուկ վերապահումով` խոսքը գնում է նրա հանրային ընկալման մասին։ Ապրիլյան ճգնաժամի ժամանակ նրան հաջողվեց հետ կանգնել Սարգսյանի կոշտ կուրսից և բանակցությունների գնալ բողոքների ակցիաների առաջնորդների հետ։

Ընդդիմադիրների թվում Կարապետյանը միանշանակ բացասական չի ընկալվում, իսկ իշխող վերնախավի համար նա յուրային է։ Իսկ էլ ինչպիսին պետք է լինի Երևանի նախկին քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ և Սերժ Սարգսյան–նախագահի վերջին վարչապետը։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման դեպքում Կարապետյանը, մի կողմից, ստիպված կլինի լուրջ թեստ անցնել, իսկ մյուս կողմից, առաջին դերեր ստանձնելու հնարավորություն կունենա։ Այնուամենայնիվ, այստեղ որոշակի մրցակցություն կունենա ի դեմս նախագահ Արմեն սարգսյանի։ Ու թեև նախագահն այժմ այդքան էլ նշանակալի ֆիգուր չէ, բայց «տարանցման» պայմաններում որպես պետության ղեկավար կարող էր քաղաքական մեդիատորի դեր խաղալ։

Ի դեպ, այդ անձանց պահելը ցույց է տալիս, որ հայկական բողոքն ուղղված չէր ողջ համակարգի արմատական վերացումը, այլ ավելի շուտ` դրա թարմացմանը։ Առայժմ հասկանալի չէ, թե ինչ տեղ այնտեղ կզբաղեցնի Նիկոլ Փաշինյանը։ Փայլուն հռետոր և նոր know how–ի ստեղծող, որը որոշ հրապարակախոսներ անվանեցին «գանդիզմ հայկական ձևով»` Փաշինյանը մինչ այս պահն իրեն չի դրսևորել որպես կառավարիչ։ Բայց բողոքի ակցիաները և տնտեսության կառավարումը նույն բան չէ։ Այդ բնագավառում փողոցային քաղաքականության բազմաթիվ վարպետներ են տանուլ տվել։ Եվ այստեղ չափազանց կարևոր է Հայաստանի ապագայի համար պոպուլիզմի չափը չանցնել։ Որոշ ժամանակ «Սերժի ժամանակների» ասին բացասական հիշողությունը կփրկի, բայց այդ ռեսուրսը սահմանափակ է։

Ռուսական երաշխիքներ

Հայաստանի ներքին ճգնաժամը, թերևս, անխուսափելիորեն վեր է հանում նաև մի շարք արտաքին քաղաքական սյուժեներ։ Այն դեպքում, երբ Սարգսյանն ուներ ռուսամետ քաղաքական գործչի հեղինակություն (նրա օրոք երկիրը սկզբում միացավ Մաքսային, այնուհետև Եվրասիական տնտեսական միությանը), Փաշինյանը քննադատում էր Երևանի միակողմանի վարքագիծը գործընկերներ ընտրելիս` չնշելով արդեն «ապակոմունիզացմանն» ուղղված նրա համախոհների նախաձեռնությունները, որը Մոսկվայում ավանդաբար ընկալում են կասկածանքով։ Սակայն ահա ապրիլի 20–ին ժողովրդական բողոքների գլխավոր առաջնորդը հայտարարում է, որ «Ռուսաստանը բավականին զուսպ և օբյեկտիվ է արձագանքում Երևանում տեղի ունեցող իրադարձություններին», իսկ մեկ օր անց Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ նա որպես փաստարկ առաջ է քաշում այն դրույթը, որ «Սարգսյանը կորցրել է Մոսկվայի աջակցությունը»։

Այս ամենին զուգահեռ նա դրական է գնահատում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի` սոցցանցերում արված հայտարարություններն ու գրառումները։ Ի դեպ, Կրեմլի անսովոր և ոչ տիպիկ դիրքորոշումը, որը չսկսեց խոսել Կովկասում ինչ–որ «մայդանի կլոնի» մասին, ևս դրական դերակատարություն ունեցավ։ Ապագայի համար սա կարևոր պահ է։ Մի կողմից, Հայաստանի մանևրելու համար առկա պատուհանը մեծ չէ։ Երկրի չորս սահմաններից երկուսը փակ է, ավանդական աշխարհաքաղաքական ընդդիմախոսը` Թուրքիան, ՆԱՏՕ–ի անդամ է, իսկ երկրի անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի դերակատարությունն այսօր բացառիկ է (չնայած տնտեսական հարաբերությունները ԵՄ–ի հետ ևս կարևոր են Երևանի համար)։ Նման համատեքստում աններելի սխալ կլիներ ինստրումենտալիզացնել Հայաստանում առկա ներքին տարաձայնությունները` վերածելով դրանք երևակայական աշխարհաքաղաքական ճակատամարտերի, ինչն, իհարկե, չի նշանակում, թե ԱՄՆ–ն ու նրա դաշնակիցները կցանկանային անշահախնդիր օգնել ռուսական ազդեցությանը Կովկասում։ Սակայն Հայաստանի դեպքում, խոսելով խորհրդային հասարակագետների լեզվով, հակասությունները դեռևս չեն կրում կտրուկ անտագոնիստական բնույթ։

Սարգսյանի հեռացմամբ փակվում է Հայաստանի պատմության մի էջը և բացվում է հաջորդը։ Եվ որքան էլ ակտիվ է կովկասյան հանրապետության ժողովուրդը, առանց ներկա բյուրոկրատական խավի, զինվորականների և ուժայինների հարցը չի լուծվի։ Ինչպե՞ս կարելի է ազատվել պաշտպանության, անվտանգության, տնտեսության հետ կապված սուր խնդիրների լուծումից, որոնք ոչ մի տեղ չեն անհետանա ղեկավար օղակներում անձերի փոփոխությամբ։

Հեռավոր 1969 թ.–ին «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում լույս էր տեսել Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» էսսեն, որն առանձնանում էր կիսապաշտոնական գրականության ֆոնին` համակված կենացների դիվանագիտության ոգով։ Հեղինակը ցույց չտվեց «բարեկամ, դաշնակից հանրապետության» շինծու կերպարը, այլ կենդանի Հայաստանն` իր ողջ բարգավաճող դժվարություններով։ Այսօր` 2018 թ.–ի ապրիլին, կարծես, եկել է ժամանակը, երբ ռուս փորձագետ–քաղաքագետները պետք է սկսեն ուսումնասիրել Հայաստանի դասերը, որն Անդրկովկասում Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցն է։ Պետք է չսահմանափակվել «գունավոր հեղափոխությունների», Արևմուտքի հետ «դիմակայությունների» մասին մանտրաների կրկնությամբ և դիմել ոչ թե ընդհանուր «աշխարհաքաղաքական միտումներին», այլ կոնկրետ երկրին, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայրենական արտաքին քաղաքականության համար։–0–




Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը