480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Մարգինալության ցույցեր. օր երկրորդ
14:48
03 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ընդդիմադիր շարժումը Երևանում ավելի ու ավելի մարգինալ բնույթ է կրում. մասնակիցները գնալով պակասում են, շարժման առաջնորդների կոչերն ավելի կոշտ են դառնում:

Հիշեցնենք, որ ձմռան առաջին օրը Երևանում բավականին թեժ էր: «Նոր Հայաստան» ճակատը, որը միավորում է մի շարք ընդդիմադիր գործիչների, ցանկանում է խափանել դեկտեմբերի 6–ին նախատեսած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, սկսել է հանրահավաքների շարք: Հանրահավաքի մեկնարկը նշանավորվեց իրավապահ մարմիների հետ ծեծկռտոցներով և բախումներով: Առաջին օրը ցուցարարները ոստիկանության հետ բախվեցին նաև Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ: Միջադեպն ավարտվեց երեք հոգու ձերբակալմամբ, որոնք հետագայում բաց են թողնվել: Արդեն գիշերը Ազատության հրապարակում անցկացվող նստացույցի մասնակիցները պաստառներից ինքնաշեն վրաններ  կառուցեցին, մինչ օրս ցուցարարներն Ազատության հրապարակում են:

Քաղաքական պայքարի ջերմաչափը իջնում է

Չնայած շարժման ամենաարմատական առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի բազմաթիվ  հայտարարություններին, որ «նոր տարին հայ ժողովուրդը դիմավորելու է առանց իշխող ռեժիմի», դեռևս այդ սցենարի իրականացման որևէ հիմք չկա: Նույնիսկ իրենց խոստացած քաղաքական պայքարի ջերմաստիճանի բարձրացում չի նկատվում:

Բողոքի ակցիայի մասնակիցների անկանոն երթը քաղաքով մեկ դեպի այս ու այն գերատեսչություն, թեպետ, առաջացնում է իրավապահ մարմինների օպերատիվ գործողությունների, բայց ըստ էության որևէ վտանգ չի ներկայացնում: Մասնավորապես, նախօրեին երթի մասնակցիները շաժվեցին դեպի Ազգային ժողովի շենք, որտեղ տեղակայված էին իրավապահ մարմինների մեծաթիվ ուժեր, ժամեր անց նրանք վերադարձան ելման կետ` Ազատության հրապարակ:

Հանրահավաքի մասնակցիները դիմեցին  քաղաքացիներին իրենց վրաններ, ծածկոցներ և այլ պարագաներ տրամադրելու խնդրանքով:

Ընդդիմությունը պառակտում է ընդդիմությանը

Հինգշաբթի նախատեսվում է  հանրաքվեի դեմ անցկացնել «Նոր Հայաստան» շարժման լայնածավալ հանրահավաք, ընդ որում՝ բացի  «Նոր Հայաստանից» այդ հանրահավաքում սպասվում է «Ոչ սահմանադրական բարեփոխումներին» այլ ընդդիմադիր շարժման մասնակցությունը:

Միաժամանակ, այն փաստը, որ թիվ 1 ընդդիմադիր, ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի պատրաստվում միանալ «Նոր Հայաստան» շարժմանը, այլ հակառակը` ամեն անգամ ցուցադրում է իր անվստահությունն այս շարժման նախաձեռնությունների նկատմամբ:

Տարբեր հարթակներում նա հայտարարում է, որ անմիտ է միանալ այդ ցույցերին, ինչպես նաև կատակում է, որ չի պատրաստվում ծաղիկներ դնել իշխող կուցակցության շենքի պատերի մոտ (այս անգամ դա փորձում էի անել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խմբ.): Որևէ կերպ չի արձագանքում նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ռուբիկոն կլինի արդյոք. հանրաքվեին մնացել է երեք օր

Այսպիսով, ընդդիմադիր շարժմանը փաստացի մնացել է երեք օր, իսկ հաշվի առնելով այն, որ դեկտեմբերի 5-ը լռության օր է, ապա երկու օր: Կարող է արդյոք արմատական տրամադրված «Նոր Հայաստան» շարժումը, ինչպես նաև «Ոչ սահմանադրական բարեփոխումներին» ճակատը բավարար թվով մարդ հավաքել, որպեսզի կարողանան իրենց խոսքը հասցնել իշխանություններին, որքան հեռու կարող են նրանք գնալ իրենց նպատակին հասնելու համար, իսկ ինչպիսին կլինի իշխանությունների արձագանքը, դեռևս հարց է:--0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։