481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+13
Եղանակը Երևանում
Հայ
Խոլեստերին` բարեկա՞մ, թե՞ թշնամի
13:40
21 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Տարածված կարծիքին ի հակառակ` խոլեստերինը բոլորովին էլ տոքսին չէ, և ոչ էլ վնասակար նյութ: Խոլեստերինը մեզ համար կենսական նշանակություն ունի` դա մեր օրգանիզմի հիմնական ճարպերից է, գրում է АиФ-ը: Այն, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է, օրինակ, տղամարդու սեռական հորմոնների, ինչպես նաև կնոջ սեռական հորմոնի` էստրոգենի սինթեզման համար, ինչն էլ վերարտադրություն ֆունկիցիայի համար անփոխարինելի նշանակություն ունի:

Այն նաև բջջաթաղանթի բաղադրիչն է: Խոլեստերինը D խմբի վիտամինների և մարսողության համար անհրաժեշտ լեղաթթուների նախատիպն է: Եվ վերջապես, մարդու ուղեղի խիտ զանգվածի մոտ 10 տոկոսը խոլեստերին է:

 Եվ այդ ինչպե՞ս ստացվեց, որ այդքան օգտակար, պիտանի նյութը դարձավ մարդկության թշնամին: Նախորդ դարի կեսերին գիտնականները պարզեցին, որ խոլեստերինի ավելցուկը կուտակվում է բջջաթաղանթներում և անոթների պատերին: Մի դեպքում դժվարանում է բջջային փոխանակությունը, մյուսում` խոլեստերինային բշտեր են առաջանում:

Ժամանակի ընթացքում այդ բշտերում սկսում են կուտակվել կալցիումի աղեր, և այն կարծրանում է: Արդյունքում անոթի բացվածքը նեղանում է, խախտվում է արյան շրջանառությունը, դանդաղում է թթվածնի տեղափոխումը և ածխաթթու գազի հեռացումը հյուսվածքներից: Ապացուցված է, որ խոլեստերինի բարձր մակարդակն աթերոսկլերոզի զարգացման գլխավոր գործոններից է, իսկ դա իր հերթին բարձրացնում է ինֆարկտների և ինսուլտների հավանականությունը:

Փրկվեք` թե կարող եք

Բժիշկները սկսեցին դեղամիջոց փնտրել դրա դեմ: ԱՄՆ-ում, իսկ այնուհետև նաև այլ երկրներում ընդունվեց աթերոսկլերոզի դեմ պայքարի համազգային ծրագիր, սկսեց զարգանալ անխոլեստերինային սննդակարգի ինդուստրիան:

 Սակայն շուտով պարզվեց, որ այդպիսի սննդակարգը… չի աշխատում: 90-ական թվականներին Կալիֆորնիայի համալսարանում հետազոտություն անցկացվեց անխոլեստերինային խմբի և խոլեստերինի սովորական պարունակությամբ սնունդ օգտագործող խմբերում: Պարզվեց, որ փորձի մասնակիցների արյան ցուցանիշները գրեթե չէին տարբերվում: Գիտնականները եկան եզրակացության, որ խոլեստերինի 80 տոկոսն արտադրվում է հենց օրգանիզմում, և միայն մյուս մասն ենք մենք ստանում սննդից: Որքան քիչ է խոլեստերինը սննդում, այնքան ավելի ակտիվ է այն սինթեզվում լյարդում: Այսինքն` սննդակարգից խոլեստերինն ամբողջությամբ հանելն անիմաստ է և նույնիսկ` վտանգավոր:

Ի՞նչ անել

Սրտի կաթվածների և ինսուլտների գլխավոր կանխարգելումը բժիշկներն առաջվա պես համարում են կենսակերպի փոփոխությունը: Հրաժարվեք ծխելուց, ավելի շատ շարժվեք, ազատվեք ավելորդ քաշից, սկսեք ճիշտ սնվել, և ամեն ինչ լավ կլինի: Իհարկե, կան մարդիկ, որոնց լյարդը չափազանց մեծ քանակությամբ խոլեստերին է արտադրում (հիպերխոլեստերինեմիա)` պայմանավորված գենետիկ առանձնահատկություններով: Այս դեպքում սրտաբանն առաջարկում է դեղորայքային բուժում: Սակայն հիմնականում առողջարար միջոցառումները բավարար են:

 Բայց եթե ծխելու և ֆիզիկական ակտիվության հարցում ամեն ինչ, կարծես, հասկանալի է, ապա ի՞նչ նկատի ունեն մասնագետները «ճիշտ սնվել» ասելով:

«Եթե նայենք աշխարհի քարտեզին, ապա ակնհայտ է դառնում, որ աթերոսկլերոզի համաճարակը մոլեգնում է այն երկրներում, որտեղ բնակչությունը սնվում է հիմնականում կենդանական ծագման սննդամթերքով, - ասում է ակադեմիկոս, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Ռաֆայել Օհանովը: - Դա Ռուսաստանն է, Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներ, Ամերիկան, Կանադան, Ավստրալիան: Համաճարակ չկա այնտեղ, որտեղ բնակչությունը սնվում է հիմնականում ծովամթերքով կամ բուսական ծագման մթերքով: Խոսքը Ճապոնիայի, Չինաստանի, մի շարք միջերկրածովյան երկրների մասին է ...»

Խոլեստերինի մակարդակը վերահսկելու համար պետք է սնվել առողջ, նվազագույն մշակման ենթարկված մթերքներով: Սննդակարգում պետք է ավելի շատ լինեն թարմ բանջարեղեն և մրգեր, և ավելի քիչ միս (բայց պետք է ամբողջովին բացառել!): Ի դեպ, ամենից շատ խոլեստերինը ոչ թե մսի, այլ ձկնկիթի և պանրի մեջ է, այնպես որ, դրա հետ ավելի զգույշ եղեք: Իսկ ահա հավկիթները, տարածված կարծիքին ի հակառակ, վտանգավոր չեն: Դեռ 20 տարի առաջ դրանք համարվում էին խոլեստերինի գլխավոր աղբյուր, որն իսկապես այնտեղ քիչ չէ, բայց բոլորովին վերջերս գիտնականները հայտնաբերել են, որ հավկիթը պարունակում է նաև խոլեստերինի անտագոնիստ լեցիտին, այն էլ` հինգ անգամ ավելի: Այնպես որ շաբաթական 2–3 հավկիթ ուտելը բոլորովին վտանգավոր չէ առողջության համար: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։