482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Կանխատեսում` ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է խոստանում Դեղին հողե շան տարին. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
18:09
04 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ինչպես հայտնի է գալիք 2018 թվականը Դեղին հողե շան տարի է։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է իր ընթերցողներին կանխատեսում` ըստ կենդանակերպի նշանների աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանից։

Загружается новость ... "Лево"

«Քանի որ 2018 թվականը գտնվելու է Մերկուրիի ազդեցության ներքո` Երկվորյակների և Առյուծների ղեկավարությամբ ու լինելու է հաջողության և բարձունքի տարի բոլոր նշանների համար, ապա կանխատեսումը կլինի կրկնակի։ Մի մասը կպատմի, թե ինչ տարի է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ներկայացուցչի համար, իսկ երկրորդը կորոշվի հաջողության աստիճանը», – ասաց Հովհաննիսյանը։

Խոյերին լուսավոր տարի է սպասվում

гороскоп, знаки зодиака,овен

Խոյերի համար շատ լուսավոր տարի է սպասվում։ Կավելանա օրգանիզմի ֆիզիկական դիմացկությունն ու դիմադրողականությունը, այս նշանի ներկայացուցիչները կունենան ամուր առողջություն։ Տարվա ընթացքում Խոյերում կարթնանա Թաքնված արեգակի հնագույն էներգիան։ Տղամարդ Խոյերի համար դա հիանալի է, իսկ կին Խոյերը պետք է բալանսավորեն սեփական էներգիան իրականության ինտուիտիվ ըմբռնման շնորհիվ։ Ճիշտ խոսքի, կամքի ուժի և իրականության ընկալման շնորհիվ Խոյերը կկարողանան հասնել ցանկալի արդյունքի։

Ցուլերին հաջող տարի է սպասվում

гороскоп, знаки зодиака,телец

Ցուլերի համար 2018 թվականը կլինի հաջող գրեթե բոլոր ոլորտներում։ Մերկուրիի տարվա էներգիան Ցուլերին կդարձնի ավելի տոկուն, կհաղորդի ինքնավստահություն և կտանի դեպի հաղթանակ։ Ցուլերի մոտ սպասվում է ստեղծագործական վերելք, կծնվեն նոր գաղափարներ, նախագծեր։ Ցուլերին կընձեռվի երկար սպասված բարեկեցություն և եկամուտ ստանալու հազվագյուտ հնարավորություն։

Երկվորյակները տարվա տիրակալներն են

гороскоп, знаки зодиака,близнецы

Երկվորյակները տարվա լիիրավ տիրակալներն են։ Իրենց համար հաղթանակ տարում նրանք կհայտնվեն կատարյալ իրավիճակներում։ Եթե անգամ Երկվորյակները լողան հոսանքի ուղղությամբ, ամեն ինչ պարզապես հիանալի կլինի։ Այս խորհրդավոր նշանի հոգևոր կյանքը ևս կլինի բարձունքում։ Մերկուրիի տարում Երկվորյակները կմոտենան իրենց նպատակներին։

Խեցգետիններին բարենպաստ տարի է սպասվում

гороскоп, знаки зодиака, рак

Մերկուրիի տարին շատ բարենպաստ կլինի Խեցգետինների համար։ Այս նշանի ներկայացուցիչների մոտ կհայտնվեն շատ խնդիրներ ուղղելու և նորը ստեղծելու մեծ ու բացառիկ հնարավորություններ։ Շփվելու և արագ որոշումներ ընդունելու շնորհիվ այս նշանի ներկայացուցիչները հնարավորություն կունենան օգտվել տարվա հաջող պահերից։ Կյանքի դժվարութուններն ու խնդիրները, որոնք այդքան խանգարում էին Խեցգետիններին, գրեթե զրոյի կհավասարվեն, շատերը կզգան, որ իրավիճակը շտկվում է հօգուտ իրենց։

Առյուծներին հաղթանարշավ է սպասվում

гороскоп, знаки зодиака, лев

Մերկուրիի տարում Առյուծները կբացեն իրենց բոլոր բարձր հատկանիշները։ Հասանելի կդառնան գործունեության նոր ուղղություններն ու անսահման հնարավորություները։ Առյուծների համար ոչ պետքականից ազատվելու ժամանակն է։ Էլ չի լինի ոչինչ, ինչը կարող է խանգարել Առյուծների հաղթարշավին 2018 թվականին, նրանք կհասնեն չտեսնված հաջողությունների։ 2018 թվականին շատերը վերջնականապես կկորցնեն այդ ազնվաբարո նշանի բարեհաճությունը։

Կույսերը` իրենց հզորության բարձունքում

гороскоп, знаки зодиака, дева

Լինելով կենդանակերպի երկրորդ նշանը, որը ղեկավարում է Մերկուրիի տարին, Կույսերը կհայտնվեն իրենց ուժերի ու հզորության բարձունքում։ Այս կենդակերպի նշանի տակ ծնվածների համար նոր տարում կաճեն ու կավելանան բոլոր բարիքները։ Ընկերների ու մտերիմների աջակցությունը շատ օգտակար կլինի, և նրանց համար շատ օգտակար կլինի ընդունել այս հոգատարությունը, քանի որ սա ամենակարևոր բանալիներից մեկն է` 2018 թվականին լիակատար վստահության և հաջողության հասնելու համար։

Պարգևների տարի` Կշեռքների համար

гороскоп, знаки зодиака, весы

Կշեռքների համար սկսվում է նվերների ու պարգևների տարի։ 2018 թվականին Մերկուրիի բարերար ազդեցության շնորհիվ նրանք ինտուիտիվ կերպով կհասկանան` ինչպես և ինչ անել, որտեղ և երբ հայտնվել ու երբ հեռանալ։ Այս կենդանակերպի նշանի տակ ծնվածները բազմաթիվ տաղանդներ կբացեն իրենց մեջ, որոնց մասին անգամ չէին պատկերացնում։ Նրանք կհասնեն հաջողությունների և ոգեշնչում կստանան։ Կշեռքներից շատերը կսկսեն մտածել ընտանիքն ավելացնելու ուղղությամբ։

Կարիճները կհարթեն խնդիրները

гороскоп, знаки зодиака, скорпион

Ընդհանուր առմամբ, Մերկուրիի տարին բարենպաստ կլինի Կարիճների համար, հնարավորություններ կնձըռվեն լուծել շատ խնդիրներ` ինչպես ընտանեկան, այնպես էլ աշխատանքային։ Կարիճները կկարողանան հաղթահարել միայնության և անբավարարության զգացողությունը։ Մերկուրին կօգնի այս կենդանակերպի նշանի տակ ծնվածներին ազատվել կպչուն սևեռուն գաղափարներից և կորստաբեր սովորությունների նկատմամբ հակումից։

Երջանիկ տարի Աղեղնավորների համար

гороскоп, знаки зодиака,стрелец

Աղեղնավորներին սպասվում է երջանիկ ու հանգիստ տարի։ Կվերանան բազմաթիվ սահմանափակումներ, կհայտնվի տարբեր իրավիճակներին հարմարվողականության հնարավորություն։ Աղեղնավորներն իրենք պատասխանատու կլինեն կատարվողի համար, արտաքին գործոնները քիչ բան կկարողանան փոխել, այնպես որ երկարաժամկետ ծրագրերը և նախագծերը պետք է իրականցնել հենց 2018 թվականին։ Բազմաթիվ Աղեղնավորներ կհաղթահարեն միայնությունը ու կճանաչեն իրենք իրենց։

Այծեղջյուրները կհանգստանան

гороскоп, знаки зодиака, козерог

2018 թվականը բարենպաստ կլինի Այծեղջյուրի համար հանգստյան և առողջությունը բարելավելու տեսանկյունից։ Բարձր դիմացկունությունը կապահովի բոլոր անհրաժեշտ տրանսֆորմացիաներն ինչպես ներսում, այնպես էլ դրսում։ Նրանց անհրաժեշտ կլինի ամբողջ էներգիան, որպեսզի հաղթահարեն վերջին 5–6 տարիների ընթացքում իրենց առջև դրված խնդիրները։ Զգայական հավասարակշռությունը կյանքը զարդարելու նոր հնարավորություններ կբերի։

27 հնարավորություններ Ջրհոսների համար

гороскоп, знаки зодиака, водолей

Տարվա ընթացքում Ջրհոսները 27 հրաշալի և լուսավոր հնարավորություններ կունենան, որ երջանկությամբ լցնեն ոչ միայն իրենց ու իրենց մտերիմների կյանքը, այլ նաև երջանկացնեն շրջապատողներին։ 2018 թվականը հաջող կլինի գրեթե բոլոր նպատակները իրականացնելու համար, այն կավելացնի հաջողության հնարավորությունները։ Ջրհոսների համար տարին հիանալի հնարավորություն կդառնա ընտանիքը ամրապնդելու ու նորը ստեղծելու (եթե կա այդպիսի անհրաժեշտություն)։ Կհայտնվեն նոր գաղափարներ ու ծրագրեր։

Ձեռքբերումների տարի Ձկների համար

гороскоп, знаки зодиака,рыбы

Տարին բարենպաստ կլինի տարբեր գնումների ու տան նորոգման համար, սակայն բոլոր քայլերը պետք է սառը և ռացիոնալ կշռադատել։ Աներեսությունը ու էմոցիոնալ սահմանափակումների տարբեր տեսակները կարող են հիշեցնել իրենց մասին տարվա ընթացքում` այդպիսով հնարավորություն ընձեռելով հաղթահարել դրանք ու անցնել ավելի բարձր մակարդակի։
Մերկուրիի տարում Ձկներին ուղղակի անհրաժեշտ է բացահայտել իրենց մեջ մարդկությանը և նպատակներին ծառայելու հատկանիշները։ –0–


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։