483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
15:05
24 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը, որտեղ նա նշում է այն պատճառները, որոնցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Ու՞մ դա ձեռնու չէ

Նախորդ շաբաթ Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի վեբ–կայքում հրապարակվել է զեկույց այն մասին, որ Թրամփի վարչակազմը պետք է քաղաքական երկխոսություն հաստատի Թուրքիայի հետ։ Դրա հեղինակներն են` Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին և ինստիտուտի թուրքական հետազոտությունների ծրագրի տնօրեն, թուրքական արմատներ ունեցող ամերիկացի քաղաքագետ Սոներ Չագապթայը։ Հեղինակների խորհուրդները վերաբերում են աշխարհաքաղաքական խնդիրների այն լայն շրջանակին, որոնք ԱՄՆ–ն և Թուրքիան պետք է լուծեն համատեղ ջանքերով։

Հատկանշական է, որ զեկույցի հեղինակներն անհրաժեշտ են համարում, որ Թրամփի վարչակազմը երաշխավորի Հայոց ցեղասպանության չճանաչելը որպես ԱՄՆ–ի և Թուրքիայի միջև վստահության վերականգնման կարևոր պայման։ Նրանք, մասնավորապես, գրում են. «ԱՄՆ–ն կարող է հանգիստ երաշխավորել, որ Հայոց ցեղասպանության բանաձևը երբեք չի անցնի Կոնգրեսում։ Դա միշտ կարևոր հարց է եղել (ԱՄՆ–Թուրքիա) հարաբերություններում, և թուրքերի մեծ մասը մտահոգ է դրանով»։

Կասկած չկա, որ հեղինակների նպատակը ոչ միայն Թուրքիայի նկատմամբ նոր վարչակազմի արտաքին քաղաքականության զարգացման վրա ազդելն է, այլ նաև հիշեցնելը, որ հայկական հարցը կարող է բացասաբար ազդել երկկողմ հարաբերությունների վրա։

Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ–ի կողմից անհրաժեշտ է հենց Թուրքիային և ԱՄՆ–ին

Գալստյանը կարծում է, որ զեկույցի հեղինակները մի շարք լուրջ սխալներ են թույլ տալիս։ Նախևառաջ, դա ԱՄՆ–ի ներքին գործն է։ Չի կարելի մոռանալ, որ Օսմանյան կայսրությունում 1915–1923 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական իրադարձությունները ճանաչելու պահանջը բխում է Ամերիկայի միլիոնավոր քաղաքացիներից և կրում է բացառապես հումանիտար բնույթ։ Ամերիկահայերը չեն պահանջում պաշտոնական Վաշինգտոնից որևէ քայլ ձեռնարկել Թուրքիայի դեմ։

Մյուս կողմից, հայ–ամերիկյան հարաբերությունների կողմնակիցները միշտ ընդգծում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը լավ նշան կդառնա և կնպաստի հետագայում Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության հաստատմանը։ Ցավոք, թուրքական իշխանությունները Հայկական հարցը վերածում են քաղաքական շանտաժի և վախեցնելու գործիքի։

բացի այդ, Կոնգրեսի վրա Հայոց ցեղասխանության բանաձևն ընդունելը կանխելու հարցում ազդելու` ԱՄՆ–ի նախագահին ուղղված ցուցումը սխալ է։ Դա ոչ միայն միջամտություն է ինքնիշխան երկրի ներքին գործերին, այլ նաև գործադիր իշխանությանն ուղղված կոչ է ազդել օրենսդիրների վրա, ինչը չի կարող չառաջացնել ԱՄՆ քաղաքացիների վրդովմունքը։

Մի քիչ պատմություն

Գալստյանը մի փոքր ներկայացնում է հայկական հարցի պատմությունը` սկսած «սառը պատերազմի» ժամանակներից, երբ Կոնգրեսը համարել էր, որ բաց քննարկումը կարող է Թուրքիայի բացասական արձագանքի պատճառ դառնալ։ Իրավիճակը փոխվեց 1974 թվականին, երբ Թուրքիան զորքեր ուղարկեց Կիպրոսի տարածք։

Ագրեսիայի ակտին ի պատասխան` ԱՄՆ–ն էմբարգո է հայտարարել Թուրքիայի նկատմամբ։ Հենց այդ ժամանակ էլ Վաշինգտոնը դադարեց խոչընդոտել «Անմարդկային հանցագործությունների զոհերի հիշատակի օրվա մասին» N. 148 բանաձևին։ Ընդունված բանաձևի համաձայն, ապրիլի 24–ը պաշտոնապես հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Այսպիսով, ԱՄՆ–ն դարձել է աշխարհում միակ երկիրը, որի նախագահը պաշտոնապես դիմում է հայերին յուրաքանչյուր ապրիլի 24–ին։

1978 թվականին ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարթերն առաջին անգամ օգտագործել է «ցեղասպանություն» եզրը` Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականների իրադարձությունները նկարագրելիս։ Իր նախագահության առաջին տարիներին նախագահ Ռոնալդ Ռեյգանն իր աջակցությունն է հայտնել հայ–ամերիկյան համայնքին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։

Գալստյանը նաև հիշեցնում է, որ, փորձելով կանխել Հայոց ցեղասպանության ճանաչումը, թուրքամետ լոբբին միջամտում էր ԱՄՆ ընտրական գործընթացներին։ Այսպես, Անկարան և նրա լոբբիստմերն արշավ են կազմակերպել Դեմոկրատական կուսակցության թեկնածու, էթնիկ հոյն Մայք Դուքակիսի դեմ 1988 թվականին։ Նրանք նաև պայքարում էին Կալիֆոռնիայի նահանգապետ, ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի թեկնածու, էթնիկ հայ Ջորջ Դոքմեջյանի դեմ։

Նախընտրական քարոզարշավների ժամանակ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուս կրտսերը և Բարաք Օբաման խոսում էին Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ամենաբարձր մակարդակում հնչեցնելու անհրաժեշտության մասին։ Սակայն, հայտնվելով Ձվաձև կաբինետում, խախտում էին իրենց խոստումը` վախենալով Թուրքիայի հետ հարաբերությունների փչացնելուց։

Ինչու՞ հենց Թրամփը

Ինչպես նշում է Գալստյանը, Դոնալդ Թրամփն իրեն ներկայացնում է որպես առաջնորդ, ով պաշտպանում է Ամերիկայի և ամերիկացիների շահերը։ Այս դեպքում նոր նախագահը և նրա վարչակազմը պետք է թույլ չտան Թուրքիային միջամտել ԱՄՆ ներքին գործերին։

Ավելին, Թուրքիայի հայտարարություններն այն մասին, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը կարող է վնասել ԱՄՆ–ի հետ հարաբերություններին, չափազանցված են։ Այսօր աշխարհի ավելի քան քսան երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Արդյո՞ք, Ռուսաստանի կողմից ցեղասպանության ճանաչումն ազդել է Թուրքիայի հետ հարաբերությունների վրա։ Ոչ։

Պաշտոնական Անկարան ավանդաբար բողոքում է և սպառնում, որ հարաբերությունները կվատանան։ Սակայն իրականում մենք ականատես ենք Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների զարգացմանը քաղաքական, տնտեսական, զբոսաշրջային, առևտրային և էներգետիկ ոլորտներում։ Նույն սցենարն է գործում Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունների միջև նրանից հետո, երբ Փարիզը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Ի դեպ, Ֆրանսիան և Գերմանիան, լինելով ՆԱՏՕ–ում Թուրքիայի դաշնակիցները, չեն վախենում Անկարայի սպառնալիքներից։

Այս կապակցությամբ նոր վարչակազմը պետք է հստակ նշի իր դիրքորոշումը հայկական հարցում և չվախենա Թուրքիայի և թուրքական լոբբինգի սպառնալիքներից։ Թրամփն ունի երկու ճանապարհ` նա կարող է շարունակել Հայոց ցեղասպանության մերժման քաղաքկանությունը, կամ կարող է դառնալ այն նախագահը, ով բավականին համարձակություն ունի պատմական արդարությունը վերականգնելու համար։

«Հուսամ` Թրամփը կընտրի Ռոնալդ Ռեյգանի, ոչ թե Բարաք Օբամայի ուղին»,– գրել է Գալստյանը։

Պատմական տեղեկանք

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։