483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հրանտ Մելիք–Շահնազարյան. «Ոչ»-ի այսօրվա «պարտությունը» շուտով հաղթանակի կվերածվի
20:42
08 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները, որքան սպասելի, այնքան էլ հիասթափեցնող էին առաջարկված նոր Սահմանադրության հակառակորդների համար, կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։

Ըստ Մելիք–Շահնազարյանի, չնայած այն հանգամանքին, որ «Ոչ»—ի քարոզչությունն իրականում աշխատել է քարոզարշավի միայն վերջին օրերին, այնուամենայնիվ, հասարակության ընդդիմադիր խավն ակնկալում էր, որ հանրաքվեն կարող է դառնալ իրենց դժգոհությունն արտահայտելու ևս մեկ առիթ։

«Բողոքն էլ, ըստ էության, ուղղված էր ոչ թե խնդրո առարկային՝ սահմանադրական փոփոխություններին, այլ ընդհանրապես երկրի իշխանությունների քաղաքականությանը։ Արդյունքում՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ «Ոչ»֊ի օգտին է քվեարկել այն նույն քաղաքացին, ով մի քանի տարի երկուսուկես տարի առաջ նախագահական ընտրություններում քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, իսկ մինչ այդ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին։ Այսինքն՝ խոսք է գնում այն ըմբոստ զանգվածի մասին, որի մոտ կես միլիոն ներկայացուցիչներ ամեն ընտրությունների գնում են իշխանություններին դեմ քվեարկելու»,– ասում է քաղաքագետը։

Մասնագետն ընդգծել է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները նույնը կլինեին, եթե իշխող Հանրապետական կուսակցությունը հանդես գար հակառակ դիրքորոշմամբ։ Դա նշանակում է, որ խնդիրը ոչ թե առաջարկված Սահմանադրությունն էր, այլ այն փաստը, որ երկրում կա որոշակի ըմբոստ զանգված, որի համար միևնույն է, թե ով և ինչ կոչեր է անում «Ազատության» հրապարակի հարթակից։ Ըստ քաղաքագետի, այդ մարդկանց թիվը բավարար չէ իշխող ուժի ծրագրերը խափանելու համար, բայց բավարար է ցանկացած գործընթացում որոշակի մրցակցություն ապահովելու համար։ «Եվ սա կարևոր է թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության համար»,– ավելացրել է նա։

Մելիք–Շահնազարյանը խնդիրը զուտ քաղաքական հարթությունում է տեսնում։ Ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ինչպես կարող է ընդդիմությունը կազմակերպել հասարակության այդ հատվածը և գործունեության ինչ ծրագիր առաջարկել հրապարակ դուրս եկող մարդկանց։ Քաղաքագետը նշում է, որ հայկական ընդդիմադիր դաշտում հանդես եկող բոլոր կուսակցությունների և գործիչների հիմնական խնդիրը մինչ օրս այն էր, որ հանրահավաք կազմակերպելուց բացի, ուրիշ որևէ բան անելու ունակություն չեն ցուցաբերել։ Նրանց կազմակերպչական ռեսուրսը բավարարել է միայն մի քանի օր մարդյանց հրապարակում պահելու համար։ «Անգամ կարևոր և ներքաղաքական գործընթացների տեսակետից ճակատագրական նշանակություն ունեցող ընտրություններում, ընդդիմությունը երբեք չի կարողացել բոլոր ընտրատեղամասերում գոնե վստահված անձինք ունենալ»,– ասել է մեկնաբանը։

Նրա կարծիքով, չնայած, որ այս խնդիրը Հայաստանում շատերն են տեսնում, տարօրինակ է, բայց դրա լուծման մեխանիզմներ մինչ օրս առաջարկել է միայն երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը։ Քաղաքագեը հիշեցրել է նախագահի խոսքերն այն մասին, որ իշխանության համար պայքարելը լուրջ ջանքեր և հետևողականություն է պահանջում։ «Միանգամայն ճիշտ է նրա դիտարկումն այն մասին, որ առանց ՏԻՄ ընտրությունների մասնակցության, այնտեղ հաջողության հասնելու, հնարավոր չէ որևէ լուրջ արդյունքներ ակնկալել համապետական ընտրություններից։ Դրա ապացույցն էր նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որտեղ «Ոչ»֊ի կողմնակիցները պարտվեցին հենց մարզերում և փոքր համայքներում»։

Մելիք–Շահնազարյանը հատկանշական է համարում նաև այն, որ հիշատակված ըմբոստ զանգվածը չի կարող հաջողությունների հասնել հենց երկրի կառավարման՝ դեռևս գործող կիսանախագահական համակարգի պայմաններում։ Դուրս գալով պայքարի` ներքաղաքական գործընթացներում ձևավորելով որոշակի սպասելիքներ՝ հասարակության ընդդիմադիր հատվածն այնուհետև մշտապես հիասթափվում էր պարտությունից։ Սահմանադրական բարեփոխումների կողմնակիցների հիմնական փաստարկներից մեկն այն էր, որ համապետական ընտրություններում պարտվող կողմը երբեք ոչինչ չէր ստանում։ Անգամ, եթե քվեների մեծ տոկոս հավաքեր։
Ըստ Մելիք–Շահնազարյանի, այժմ գործունեության մեծ դաշտ է բացվում, և կշահի ընդդիմադիր այն կուսակցությունը, որը բոլորից շուտ կըմբռնի նոր համակարգի ընձեռած բոլոր հնարավորությունները։

«Անշուշտ, դրա համար որոշակի ժամանակ պետք կգա։ «Ոչ»֊ի կողմնակիցների այս օրերի գործողությունները ցույց են տալիս, որ նրանք դեռ պիտի մարսեն այս «պարտությունը»։ Բայց այդ «պարտությունն» անպայման հաղթանակի կվերածվի առաջին իսկ խորհրդարանական ընտրություններից հետո։ Իսկ թե ներկայիս ընդդիմադիրներից ով կվայելի այդ հաղթանակը, ցույց կտա ժամանակը»,– հավելել է քաղաքագետը։ -0-

Հրանտ Մելիք–Շահնազարյան, քաղաքագետ

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
04:04
10 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
00:30
04 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
03:40
01 Հունիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
03:07
31 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
19:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
04:10
24 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
01:51
15 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
03:10
26 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
22:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
23:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
06:11
08 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։