482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հնարավո՞ր է, արդյոք, նստել միանգամից երկու աթոռների վրա
20:49
14 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիացի առակագիր Ժան դը Լաֆոնտենն այսպիսի արտահայտություն ունի` «Ստվերի հետևում թերևս դժվար է նկատել փարթամ ծառը»։ Իսկապես, այս բոլոր ներքաղաքական զարգացումների, տարածաշրջանում կատարվող գործընթացների, բոլորը բոլորի դեմ կամ «դեմ ու կողմ» քաղաքական պայքարի տխրահռչակ իմիտացիայի հետևում մենք ամբողջովին բաց ենք թողել երկրի համար շատ կարևոր իրադարձություններ, որոնք մոտ ապագայում ամենաուղղակի ազդեցությունը կգործեն երկրի և հասարակության հետագա զարգացման վրա։

Հավանաբար, հարգելի ընթերցողին բերված փաստերն այդքան էլ նշանակալի չթվան հայրենական և արտասահմանյան ԶԼՄ–ներում պտտվող աղմկոտ և «ռեզոնանսային» լուրերի համեմատ, բայց փոքր–ինչ ուշադիր լինելու դեպքում կպարզվի, որ հենց այց «լուռ» լուրերը հաճախ հենց այն «փարթամ ծառն» է, որ մենք հաճախ չենք նկատում` մնալով թրենդային տեղեկատվության «ստվերում»։

Եվ այսպես, պաշտոնական Բրյուսելը և Հայաստանի իշխանությունները հաստատուն ազդանշան տվին երկկողմ տնտեսական և քաղաքական հարաբերությունները կարգավորող ԻՐԱՎԱԿԱՆ (!!!) նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկին։ Հայաստանի և ԵՄ–ի միջև ավելի սերտ ինտեգրման ուղղությամբ ստեղծված դադարն ընդհատվեց։

Հատկանշական է այդ առիթով ԵՄ–ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը, որում նա ընդգծեց, որ «նոր փաստաթուղթը հայ գործընկերների հետ մեր եռամյա աշխատանքի պտուղն է և հաշվի է առնում միանգամայն նոր իրողություններ, որոնցում հայտնվեցին Հայաստանի և Եվրոպայի հարաբերությունները»։

Ահա այսպես, ինչպես կասեր դասականը` չէինք սպասում։ Իսկ հիշու՞մ եք, թե որքան քննադատներ երևան եկան Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու կապակցությամբ։ Որքան պաթող կար, որքան մազ պոկեցին իրենց բրիոլինապատ գլուխներից հայ ժողովրդի համար «եվրոպական ուղու» ջատագովները` որպես մանտրա շնչահեղձ կրկնելով «Ամեն ինչ կորած է, այ հիմա Եվրոպան Հայաստանի համար ընդմիշտ փակվեց»։ Իսկ եվրոպացիներն այդ ընթացքում ահա այսպիսի տհաճ անակնկալ են մատուցում` սկսելով ազատականացնել երկկողմ հարաբերությունները։ Ցանկը բավականին լուրջ է` և Հայաստանի համար դեպի Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցումը, և Եվրոպա–Հայաստան ուղղությամբ տնտեսական, մշակութային և տնտեսական կապերի ավելացումը։ Ինչպես նաև ամենակարևոր պահը` արդեն երկու տարի գործող Արտոնությունների գերագույն համաձայնագրի ռեժիմը (GSP+), որը թույլ է տալիս Հայաստանին միակողմանի կարգով ԵՄ արտահանել ավելի քան 6 հազար անուն ապրանք զրոյական կամ նվազեցված մաքսատուրքով։

ԵՄ–ի և Հայաստանի միջև նոր փաստաթղթի ստորագրումից հետո տնտեսական և քաղաքական առավելությունների ցուցակն էապես կաճի և, փորձագետների գնահատականներով, փաստացի, մարդասիրական և տնտեսական բովանդակությամբ կմոտենա այն փաստաթղթին, որը մեզ առաջարկել էին ստորացրել եվրոպացիներն «Արևելյան գործընկերության» ձևաչափում։

Հատկանշական է, որ օտարերկրացի վերլուծաբանները միակարծիք են, որ Հայաստանի օրինակով ակնհայտ դարձավ (և դա ամենակարևորն է), որ կարելի է Եվրոպային ինտեգրվել առանց եվրասիական կառույցների (կարդա` Ռուսաստանի) հետ առճակատման, և, օրինակ, պարզեցված արտոնագրային ռեժիմի հասնելու համար բոլորովին պարտադիր չէ խզել հարաբերությունները դաշնակիցների հետ, թմբուկ խփել, հրապարակներում անվադողեր այրել, և վերջիվերջո, սեփական երկրներում զանազան «մայդաններրի» և «հեղափոխությունների» սոուսով արյունոտ գիշերաժողովներ կազմակերպել։ Առավել ևս, երբ նույն Ուկրաինայի հարցում, օրինակ, եվրոպացիներն առայժմ չեն շտապում պարզեցնել արտոնագրային պահանջները, նույնիսկ հակառակը, խստացնում են սովորական քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրման պահանջները։ Հետևությունը մեկն է` գոյություն չունեն անլուծելի հարցեր, գոյություն չունեն չիրագործվող նախագծեր, անհրաժեշտ են միայն բարի կամք ու վճռականություն, չնայած դժվարություններին, այնուամենայնիվ, գործընթացն ավարտի հասցնելու համար։

Որպես հետգրություն։ 2014 թվականից ԱՄՆ–ն պարզեցրել է արտոնագրային ռեժիմը Հայաստանի հետ` հայ քաղաքացիներին տասը տարի ժամկետով մուլտիվիզաներ տրամադրելով։ Ռուսաստանի Դաշնության ամենամոտ դաշնակցին... -0-

Արման Աբովյան, քաղաքական տեսաբան, հատուկ «Նովոստի–Արմենիա» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: