536.6
7.56
476.68
+27
Եղանակը Երևանում
Հայ

Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում

16:30
03 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»: Եվ դա զարմանալի չէ, քանի որ այս տարի արտասովոր շոգի հետևանքով Երևանում տասնամյա ռեկորդ սահմանվեց` օգոստոսին օդի ջերմաստիճանը գիշերը մայրաքաղաքում հասավ 32 աստիճան տաքության:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որոշեց հիշել, թե ինչով կհիշվի ավարտված ամառը Հայաստանում:

Մեծ հաղթանակներ

«Ռիո 2016»-ի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանն օգոստոսին դարձավ աշխարհի առաջնության հաղթող Փարիզում:

Загружается новость ... "Право"

98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը հաղթեց ռուս Մուսա Եվլոևին: Մենամարտն ավարտվեց 3:1 հաշվով:

Եվս մեկ ոսկե մեդալ բերեց հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը, ով եզրափակչում 5:0 հաշվով հաղթեց բելառուս Ռադիկ Կուլիևին՝ իր կարիերայում առաջին անգամ դառնալով աշխարհի չեմպիոն:

Загружается новость ... "Лево"

Դրանով հայերի մարզական նվաճումները չավարտվեցին` Թայվանում անցկացված 29-րդ Ունիվերսիադայում Հայաստանի հավաքականը նվաճեց վեց մեդալ, որոնցից երեքը` ոսկե, մեկ` արծաթե և երկու` բրոնզե:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն օգոստոսին դարձավ Grand Chess Tour արագ շախմատի չորրորդ փուլի հաղթող: Արոնյանն առաջ է անցել մրցակիցներից 24,5 միավորով:

Загружается новость ... "Право"

Այրվող Հայաստան

2017-ի ամառն աննախադեպ էր Հայաստանում գրանցված խոշոր հրդեհների թվով: Վայոց Ձորում բռնկված անտառային հրդեհների մասին ահազանգը ստացվեց օգոստոսի 10-ին: Սկզբում բռնկվեցին Արտավան գյուղի հարակից կանաչ տարածքները, այնուհետև կրակը տարածվեց Սարավանի անտառատնտեսությունների վրա: Հրդեհը հնարավոր եղավ տեղյնացնել միայն հինգ օր անց` օգոստոսի 15-ին, իսկ օգոստոսի 16-ի առավոտյան հրդեհը մարվեց:

Օգոստոսի 12-ին հրդեհներ բռնկվեցին Խոսրովի արգելոցում, որտեղ այրվում էին «Զիմնի» հատվածի անտառային զանգվածները և հարակից տարածքների խոտածածկույթը: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված էին հրշեջներ, փրկարարներ, բանակային և ոստիկանական ուժեր, ինչպես նաև ռուսական ԻԼ-76 ամենամեծ հրշեջ ինքնաթիռը: Հրդեհը, որը տարածվել էր 16 կմ տարածքում, հաջողվեց մարել 6 օր անց:

Загружается новость ... "Право"

Սակայն հայ հրշեջների հանգիստը կարճ տևեց` օգոստոսի 28-ին հայտնի դարձավ հայկական «Նաիրիտ» քիմգործարանում պայթյունի և դրան հետևած հրդեհի մասին: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվեցին մեծ թվով հրշեջներ և հատուկ տեխնիկա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գործարանի տարածքում այրվել են լաքէթինոլով բաքեր:

Загружается новость ... "Лево"

Նաև ողբերգություններ

Օգոստոսի սկզբում Հայաստանի մարզերից մեկում զանգվածային հրաձգություն տեղի ունեցավ: Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի սգո արարողությունների սրահ ներխուժեց անհայտ անձը և կրակ բացեց ներկա գտնվողների վրա: Հրաձգության հետևանքով 11 մարդ հրազենային վնասվածք ստացավ, նրանցից երեքը տեղում մահացան, մյուսը` հիվանդանոցում:

Օգոստոսի 25-ի լույս գիշերը ձերբակալվեց հանցագործության գլխավոր կասկածյալ Թելման Քալաշյանը:

Եվս մի սարսափելի միջադեպ կատարվեց օգոստոսի 29-ին` Էրեբունի վարչական շրջանի «Weekend» խաղատանը 31-ամյա Գոռ Հակոբյանը, դանակով զինված, պատանդ է վերցրել Երևանի 24-ամյա բնակչուհու:

Տղամարդը բազմաթիվ ներկաների և իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությամբ սպառնում էր, որ կսպանի աղջկան:

Հակոբյանի հետ բանակցություններն արդյունք չտվեցին` նա հրաժարվում էր կատարել իրավապահների պահանջները: Կնոջ ազատելու համար ոստիկանները ստիպված եղան գնալ ծայրահեղ քայլերի: Կատարված հատուկ օպերացիայի հետևանքով Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վերք ստացավ: Տուժածը ներկայում գտնվում է հիվանդանոցում, վիճակը կայուն է:

Հայաստանյան ամառը բնակիչներին և հյուրերին ուրախացրեց նաև բազմաթիվ փառատոներով և այլ միջոցառումներով: Մայրաքաղաքում անցկացվեցին ավանդական «Ոսկե ծիրան» և Fresco կինոփառատոները, «Երևան տարազ ֆեստը», գարեջրի, հատապտուղների և մեղրի փառատոները և այլն:

Загружается новость ... "Право"

Այս տարի Հայաստանում առաջին անգամ կայացավ «Միսս ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչը, որում հետխորհրդային երկրների գլխավոր գեղեցկուհու տիտղոսը շնորհվեց հայուհի Շուշան Երիցյանին: -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:45
29 Հունիսի 2019
Երեք քույրեր. ոճիր առանց պատժի՞
Անմե՞ղ են, թե՞ մեղավոր. պատմում ենք Ռուսաստանի ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկի մասին։
11:27
18 Հունիսի 2019
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Վաշինգտոնի հանդիպումը փոխադարձ մեղադրանքների հարթակ է դառնալու. Աննա Կարապետյան
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը, հերթական անգամ, փոխադարձ մեղադրանքների հարթակ է դառնում:
19:56
23 Ապրիլի 2019
Հայաստանի թավշյա հեղափոխությունը. հետադարձ հայացք իրադարձություններին մեկ տարի անց (ՖՈՏՈ)
Մեկ տարի առաջ ճիշտ այս օրը տեղի ունեցավ ոչ բռնի թավշյա հեղափոխությունը։
12:00
22 Ապրիլի 2019
Ղարաբաղյան հակամարտություն. ի՞նչ են մեզնից ուզում պացիֆիստները
Ինձ դուր չեն գալիս մարդիկ, ովքեր աշխատավարձով պացիֆիստ են աշխատում:Եվ ես նրանց հարցեր ունեմ տալու։
14:00
01 Ապրիլի 2019
Կոնստանտին Օրբելյանի «մշակութային հեղափոխությունը»
Թատերական հասարակությանը վերջին օրերին հանգիստ չի տալիս այն տեղեկությունը, որ մշակույթի նախարարի պաշտոնակատարի հրամանով` Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։ Միաժամանակ, նա պահպանել է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
19:24
11 Մարտի 2019
Ինչպե՞ս գնահատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը. ներկայացնում ենք քաղաքագետների կարծիքներ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն օրերս հայտարարություն են տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի նախապատրաստվող հանդիպման կապակցությամբ։
11:34
20 Փետրվարի 2019
Creative City նորարարական կլաստեր` որպես Նոր Հայաստանի զարգացման հիմք (ՖՈՏՈ)
Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ այսօր Հայաստանի համար ընդունելի կարող է դառնալ նորարարական կլաստերների ստեղծման պրակտիկայի ներդրումը։
13:15
18 Փետրվարի 2019
Զարգացման վերացական ծրագիր և անօգնական ընդդիմություն. ի՞նչ ապագա է ընտրել Հայաստանը
Հայտնի դրույթն այն մասին, որ «իշխանությունն այլասեռում է» ապրիորի չունի բացառություններ։ Այս բախտից չխուսափեց նաև ՀՀ նոր իշխանությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
16:43
11 Փետրվարի 2019
Նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը լքում է ՀՀԿ–ն. պարզում ենք պատճառները և հնարավոր զարգացումները
Արփինե Հովհաննիսյանը երկուշաբթի հայտարարել է ՀՀԿ–ի իր անդամակցությունը դադարեցնելու մասին։
19:47
05 Փետրվարի 2019
Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Հուսեյնզադեն չի ցանկանում վերադառնալ հայրենիք
Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Հուսեյնզադեն չի ցանկանում վերադառնալ հայրենիք:
21:01
31 Հունվարի 2019
Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը, մշակութային ժառանգության պահպանումը, հայկական փորձը ՏՏ ոլորտում. Փաշինյանը հանդիպեց Քյոլնի քաղաքպետի հետ (ՖՈՏՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում հինգշաբթի հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին:
18:37
29 Հունվարի 2019
Քաղաքական հեղափոխությունից դեպի տնտեսական. ինչպե՞ս հանդես եկավ Հայաստանը Դավոսյան համաժողովին. փորձագիտական կարծիքներ
Հայաստանի համար համաժողովի հիմնական արդյունքները սահմանելու համարզ զրուցել ենք Հայաստանի և Ռուսաստանի մի շարք փորձագետների հետ, որոնք ներկայացրել են Դավոսի տնտեսական համաժողովի հիմնական ուղերձների իրենց տեսլականը: