482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
15:25
11 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին, որը ներկայացնում է Հայաստանում իրենց բիզնեսները բացած և հաջողության հասած հայրենադարձ հայերի հաջողության պատմությունները:

Նախագծի հիմնական գաղափարը բազմաթիվ օրինակներով ցույց տալն է, թե ինչպես են մեր հայրենակիցները, ովքեր մի շարք հանգամանքներով ստիպված են եղել լքել հայրենիքը, կարողացել են վերգտնել իրենց ուրիշ երկրներում, հաջողության հասնել, հարստանալ փորձով, հմտություններով և տուն վերադառնալ՝ որդիական պարտքը տալու համար այն երկրին, որտեղ եղել են նրանց արմատները:

Գործակալության երկրորդ հյուրն իրանահայ հայրենադարձ Ալիս Սաֆարյանն է, ով պատմել է այն մասին, թե ինչպես և երբ է վարադարձել Իրանից պատմական հայրենիք, ինչպես նաև, թե ինչու է որոշել մասնակցել Հայաստանում պարսկական խոհանոցի բացմանը:

Միասին ապրում ենք ծանր ժամանակներ

DSC_8693.jpg

Իմ ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 1992 թվականին՝ երկրի համար ամենածանր ժամանակներում: Ես այն ժամանակ 10 տարեկան էի: Եվ այդ տարիների ընթացքում միայն մեկ անգամ եմ խնդրել մայրիկիս հետ վերադառնալ՝ տեղափոխվելուց երեք ամիս անց: Մենք վերադարձանք Իրան, և այդ ժամանակ հասկացա, որ հենց Հայաստանն է մեր տունը:

Այդ պահից երբեք չեմ մտածել հեռանալու մասին, թեև Հայաստանում ապրելը դժվար է: Բայց մենք հասկանում էին, որ մեր ժողովրդի մի մասն ենք և պետք է միասին գոյատևենք:

Մեր բարեկամներից շատերը մինչ օրս զարմանում են մեր որոշումից, բայց նրանք, ովքեր Հայաստանում եղել են, հասկանում են մեզ:

Ինչու՞ պարսկական խոհանոց

Իմ եղբորը (հիմնադիրներից մեկին) առաջարկեցին պարսկական խոհանոցի ռեստորան, որովհետև այսօր Իրանից մեծ թվով զբոսզաշրջիկներ են ժամանում, իսկ երկրի խոհանոցը գործնականորեն ներկայացված չէ:

Եվ, իհարկե, անվանումը պատահական չէ: Չէ՞ որ, Պերսեպոլիսն Ալեքսանդր Մակեդոնացու կողմից մեր թվարկության 330 թվականին զավթած Աքեմենյան հսկայական կայսրության մայրաքաղաքն էր: Եվ այնտեղ հայեր են ապրել:

Հաջողության գաղտնիքը

DSC_8748.jpg

Հաջողության հասնելու համար դուք պետք է լավագույնը դառնաք: Սխալվելու իրավունք չունեք՝ ձեր հյուրերը միշտ պետք է գոհ լինեն:

Բազմաթիվ ծրագրեր կան

Մենք բոլորովին վերջերս ենք բացվել և առայժմ զարգանում ենք: Մեկ տարի անց հնարավոր կլինի ամփոփել առաջին արդյունքները և մտածել ընդլայնվելու մասին:

Հայերի ուժն ու թուլությունը հայրենադարձների աչքերով

Հայերի ուժեղ կողմերը նրանք են, որ նրանք վստահ են իրենց ուժերին, ապրում են սեփական հողում: Ինչքան էլ երկար ապրես օտար երկրում և որքան էլ հաջողակ լինես, դու միշտ քեզ օտարերկրացի ես զգալու:

Բայց միաժամանակ Հայաստանի բնակիչները դժվարությամբ են ընդունում «օտարներին», այդ թվում՝ հայրենադարձներին: Ժամանակ է պետք ցույց տալու, թե ինչի ես ընդունակ, և ապացուցել, որ դու էլ ես հայ: Այժմ ամեն ինչ լավ է՝ ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում և շատ ընկերներ ունեմ:

Կոչ սփյուռքահայությանը

DSC_8754.jpg

Եկեք Հայաստան, նայեք ձեր կողքը, փորձեք ինչ-որ բան անել: Եթե չստացվի՝ հետ գնացեք: Բայց փորձել պետք է:
Հատկապես խորհուրդ եմ տալիս տեղափոխվել Հայաստան նրանց, ովքեր փոքր երեխաներ ունեն՝ այստեղ շատ անվտանգ է:

Զբոսաշրջությունը Հայաստանի ապագան է



Հայաստանի զարգացման ամենամեծ ներուժը զբոսաշրջությունն է: Քանի որ երկիրը չունի շատ մեծ բնական ռեսուրսներ, ապա պետք է զարգացնել այդ ոլորտը: ռեստորաններ, սրճարաններ, ակումբներ: Նայեք հարևան Վրաստանին, թե ինչպես են նրանք մեզանից «գողանում» զբոսաշրջիկներին՝ հյուրասեր և հյուրընկալ լինելու շնորհիվ:

Մենք պետք է թույլ տանք մարդկանց, ովքեր գիտեն՝ ինչ և ինչպես անել, աշխատել Հայաստանում: Չէ՞ որ, միասին մենք կարող ենք ամեն ինչ: -0-


-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է: