482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
17:51
14 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը 25 մասնակիցների թվում` դա վատագույն արդյունքներից է մրցույթին Հայաստանի մասնակցության ողջ ընթացքում։

«Fly With Me» երգը հավաքեց ընդամենը 79 միավոր և, հաշվի առնելով, այն ուժերն ու միջոցները, որոնք ծախսվել էին հայ մասնակցին առաջ տանելու համար, այս արդյունքը դժվար թե կարելի լինի բավարար համարել։

«Եվրատեսիլը» քաղաքական նախագիծ է

Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը չի կարողանում հասկանալ, թե ինչու է Հայաստանը մասնակցում այդ նախագծին։
«Արդյո՞ք, կա մեկը, ով կասկածներ ունի, որ Եվրատեսիլը ընդամենը քաղաքական նածխագիծ է։ Ինձ ինչ–որ մեկը կբացատրի՞, թե ինչու ենք այնտեղ մտնում»,– գրել է Աբովյանն իր Facebook-ում։

Նա նաև տարակուսանք է արտահայտել հայկական ամբողջ թիմի վատ աշխատանքի վերաբերյալ։ «Լավ, մասնակցեք, բայց ինչու՞ է դա պետք վստահել այն մենեջերներին և թիմին, որը հետևողականորեն պարտվում է (հենց պարտվում է)»,– ասել է Աբովյանը։

Մի փնտրեք սև կատու մութ սենյակում

Երգչուհի և Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը պատասխանել է այդ հավիտենական հարցին։

«Հայաստանը «Եվրոպական հեռարձակման միության» անդամ է։ Դա մեզ հնարավորություն է ընձեռում դիտել կարևորագույն ֆուտբոլային հանդիպումներ, Հռոմի Պապի պատարագը Վատիկանից և հետևել այդ ամենին ուղիղ եթերով»,– ասել է Պետրոսյանը Հանրային ռադիոյին։

Նրա խոսքով, դա փաթեթային համաձայնագիր է, որի մեջ ներառվում է նաև Հայաստանի մասնակցությունը «Եվրատեսիլին»։ Անկախ նրանից` մասնակցում է երկիրը մրցույթին, թե ոչ, այն վճարում է ամվողջ փաթեթի համար։

«Եթե հնարավորություն կա արտիստներին ուղարկել ակումբներից (Եվրոպա), ապա ինչու ոչ։ Դա միջազգային հարթակ է, որտեղից մեզ միլիոնավոր մարդիկ են լսում։ Պարզապես պետք չէ չափից ավելի նշանակություն տալ նրան, ինչը դա չունի»,– գրել է Պետրոսյանը։

Հեռուստադիտողի և մասնակիցների կարծիքը

«Եվրատեսիլ 2016»–ում Հայաստանը ներկայացրած Իվետա Մուկուչյանն իր Facebook–ում հրապարակել է ֆոտոկոլաժ, որում քվեարկության արդյունքներն իբր հայտարարում է հայկական ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը։

Евровидение Тигран Мукучян.jpg

«Եվրատեսիլի» թեմայի մասին խոսել է նաև մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Մենք պիտի մասնակցենք Եվրալսիլին։ Էդպես կարող ենք հաղթել»,– գրել է Մարտիրոսյանը Facebook–ի իր էջում։ Նա նաև կեսկատակ առաջարկել է Հայաստանում «Եվրատեսիլի» հարկ սահմանել` ամսական 280 դրամի չափով։

Հայ հեռուստադիտողները սոցցանցերում չեն զսպել իրենց էմոցիաները, բայց նրանց վրդովմունքն ուղղված էր հիմնականում պրոֆոսիոնալ ժյուրիի և տարբեր երկրների հանդիսատեսների հասցեին։
Մինչդեռ, մրցույթի նախապատրաստական փուլում, Հայաստանը, լրագրողների, բուքմեյքերների և տարբեր հարցումների մասնակիցների կարծիքով, կայուն ներառվում էր «Եվրատեսիլ 2017»–ի ֆավորիտների շարքում։

Սակայն եզրափակչի քվեարկության ժամանակ 12 միավոր հայ երգչուհուն չտվեց ոչ մի պրոֆեսիոնալ ժյուրի։

Հայաստանը «Եվրատեսիլում»

2004 թվականի ապրիլի 14–ից Հայաստանը պաշտոնապես ընդգրկվել է Եվրոպական հեռարձակման միության (EBU) կազմումԼ Առաջին անգամ 2006 թվականին երկիրը ներկայացրել է երգիչ Անդրեն, ով զբաղեցրել է 8–րդ տեղը` նշանավորելով Հայաստանի հաջող դեբյուտը։ Նույն արդյունք է ցույց տվել հաջորդ տարի երգիչ և կոմպոզիտոր Հայկոն։

Լավագույն արդյունք` չորրորդ հորիզոնական են ցույց տվել Սիրուշոն 2008 թվականին և Արամ MP3–ը 2014–ին։ 2009 թվականին Ինգա և Անուշ Արշակյանները զբաղեցրել են 10–րդ տեղը, իսկ մեկ տարի անց Եվա Ռիվասը բարելավել է այդ արդյունքը երեք կետով։

Իսկ ահա 2011 թվականին Հայաստանը ներկայացնող Էմմին ընդհանրապես չի անցել մրցույթի եզրափակիչ։ 2012 թվականին մեր երկիրը չի մասնակցել մրցույթին, քանի որ այն անցկացվում էր Ադրբեջանում։
2013 թվականին Dorians հայկական ռոք խումբը հակառեկորդ է սահմանել` զբաղեցնելով 18–րդ տեղը։

2015 թվականին` Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարում, Genealogy հավաքական կոլեկտիվը նույնպես չի տպավորել արդյունքով` 16–րդ տեղ։ Նախորդ տարի Իվետա Մուկուչյանը բարձրացել է մինչև 7–րդ հորիզոնական։

Առանց մեկնաբանության

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձեց կապվել «Եվրատեսիլի» մեկնաբանի և «Fly with me» երգի հեղինակ Ավետ Բարսեղյանի ու «Եվրատեսիլում» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հետ։ Բայց, ցավոք, ապարդյուն... -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է: