419.32
4.21
393.84
+5
Եղանակը Երևանում
Հայ

Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը

20:04
09 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։ Անցկացման նախաձեռնողն է` «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը։

Նա վստահ է, որ Եվրասիական միության անդամ երկների համար համաժողովը կարող է բացել նոր ներդրումային հնարավորություններ, այդ թվում Հայաստանի համար, որտեղ միջացառումը անկացվում է ամեն տարի և նպաստում է երկրի վարկանիշի բարձրացմանը։

Նախագահներն ազդարարում են մեկնարկը

Համաժողովը սկսվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌՖ նախագահի Վլադիմիր Պուտինի բացման ուղերձներով։

«Մեր երկների տնտեսությունները սերտորեն կապված են, մենք միասին իրականացնում ենք լայնածավալ ծրագրեր առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութահումանիտար և երկկողմ փոխգործակցության ուրիշ ոլորտներում», – ասվում էր Սերժ Սարգսյանի ուղերձում։

Միևնույն ժամանակ ՀՀ նախագահը նշել է, որ ինտեգրման հիմնական նպատակն այն է, որ բոլոր ընդունված և սպասվելիք որոշումները նպաստեն կյանքի որակի բարելավմանը և բարեկեցությանը, ինչը շոշափելի կլինի ամեն քաղաքացու և բոլոր մարզերի համար։

Իսկ ռուսաստանցի նախագահի ուղերձում նշվում էր Ռուսաստանի սուբյեկտների և Հայաստանի մարզերի միջև երկխոսության զարգացման կարևորությունը։

«Կարևոր է այդ երկխոսությունը լցնել միասնական նախագծերով և անընդհատ բարձրացնել գործնական փոխգործակցության մակարդակը։ Այս գործում պահանջված է ձեր հանդիպումների միավորող, ստեղծագործական ներուժը», – նշել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ նա ակնկալում է արդյունաբերական և գյուղատնտեսական համագործակցության արդիական հարցերի, նորարարական, հումանիտար և զբոսաշրջային ոլորտներում հեռանկարային նախաձեռնությունների մանրամասն քննարկում։

Հիմնական նախագծերը` Իրա՞ն, թե՞ Հայաստան

Համաժողովի շրջանակում քննարկումներ անցկացվեցին շատ ծրագրերի շուրջ, որոնցում լուրջ ուշադրություն է դարձվում Հայաստանի հարավային հարևան Իրանին։

Այսպիսով, Աբրահամյանը հայտնեց, որ Հայաստանում Իրանի հետ սահմանին Ռուսական առևտրային տուն կհայտնվի։

Загружается новость ... "Право"

«Մենք արդեն պայմանավորվել ենք ներդրողի հետ պետամասնավոր գործընկերության մասին։ Դա ենթադրում է Հայաստանում` Իրանի հետ սահմանին, Ռուսաստանի առևտրային տան կառուցում, որ հնարավոր լինի ռուսական ապրանքները վաճառել Իրանում»,– ասել է նա։

Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովն իր հերթին հայտնել է, որ ԱՏԳ–ի շրջանակում ծրագրվում է մեքենատեխնիկայի հավաքման արտադրություն հաստատել, մասնավորապես, Իրան արտահանել գյուղատնտեսական մեքենաշինական տեխնիկա։

Հայաստանի` որպես Իրանի հետ փոխազդեցության հարթակի դերը նշեց նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Հայաստանը կարող է դիտարկվել ոչ միայն որպես զուտ ներհայկական շուկա, այլ նաև որպես հարևան Իրանի հետ հարաբերությունների զարգացման հարթակ»,– ասել է նա։

Տարվա հիմնական թրենդները` թվայնացում և քազթոմիզացիա (հարմարեցում)

Կարելի է համարձակ պնդել, որ Հայաստանի համար 2017 թվականը թվայնացման տարի է, ինչի վառ վկայությունն է տվյալ թեմատիկայի գերիշխումը անցկացված համաժողոցի հարթակներում։
«Հայաստանի կառավարությունը սկսել է թվային օրակարգի մշակում, որով մենք հանդես կգանք նաև ԵՏՄ–ի շրջանակում։ Տարվում են Եվրամիության հետ տնտեսության թվայնացման աշխատանքներ։ Այդ գործընթացները փոխլրացնող են, այլ ոչ թե փոխբացառող»,– ասել է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը։

Թվայնացման դերի մասին խոսել է նաև ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական–հաղորդակցային տեխնոլոգիաների կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը։

«Ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները թույլ են տալիս արդյունաբերական արտադրություն հաստատել տարբեր երկրներում, վերադարձնել արտադրությունը, որովհետև էժան աշխատուժի և մեղմ հարկային օրենսդրությունից ստացված էֆեկտներն այլևս արտադրությունից արտադրողականության բարձչացման գործիքներ չեն»,– ասել է նա։

Մինասյանի խոսքով, ընկերությունների վերադարձը զարգացման երկրներ ռիսկային է աութսորսինգային ծառայություններ տրամադրող տնտեսական ճյուղերի համար։

«Թվայնացման հետ կապված նախագծերի իրագործումը, սեփական գիտական բազայի ուժեղացումը հենց այն հիմնական գործոն է, որը պետք է ապահովել ներքին կոոպերացիան ԵՏՄ տարածքում, արտադրական շղթաների կառուցում և դրանց ներկառուցում միջազգային շղթաներում, բայց արդեն ոչ թե էժան աշխատուժի կամ հարկային արտոնությունների հաշվին»,– ասել է նա։

Մինասյանը մեկ այլ թրենդ է անվանել արդյունաբերության քասթոմիզացիան` սպառողի պահանջներին բավարարելու անհատականացումը։

«Պահանջարկը ձևավորվում է այնքան անհատական, որ փոքր ու միջին ձեռնարկությունները կարող են առաջարկել իրենց ապրանքները և ծառայություններն անմիջապես մեծ թվով հաճախորդների։ Դա նոր հնարավորություններ է բացում փոքր և միջին բիզնեսի զարգացման համար»,– ասել է նա։ Միաժամանակ Կոլեգիայի անդամը նշել է, որ ավանդական ճյուղերը ոչ մի տեղ չեն կորում, բայց կկորցնեն արդյունավետությունը, եթե չանցնեն թվային ձևափոխման գործընթացը։


Ամփոփում

Տվյալ համաժողովը պարզ ցույց տվեց նմանատիպ միջոցառումների անցկացումը հատկապես ԵՏՄ երկրների տնտեսությունների ինտեգրման ընթացքի տեսանկյունից։

Հենց այս մակարդակով քննարկումներն են օգնում ստեղծել կապեր, որոնք հետագայում հիմք կծառայեն տնտեսական նոր մակարդակի փոխհարաբերությունների համար, ինչի մասին բազմիցս խոսել են համաժողովի մասնակիցները։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նմանատիպ համաժողովը նախարարների մակարդակով ոչ միայն բարձր հեղինակության ցուցանիշ է ԵՏՄ երկրների շրջանում, այլ նաև հանրապետության տնտեսական ներուժը ցուցադրելու գերազանց հնարավորություն։

Նմանատիպ միջոցառման նպատակը տեղեկատվական և բանավեճի մշտական հարթակի ստեղծումն է` ԵՏՄ, ԱՊՀ, ԲՐԻՔՍ, ՇՏՄ, ԵՄ–ի և մյուսների բիզնես հանրությունների երկկողմ և բազմակողմանի գործակցության համար։ Ինչպես ցույց տվեց համաժողովը, այդ խնդրի լուծման համար կազմակերպիչները ճիշտ ուղղություն են ընտրել։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը