484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը կրկին անախորժությունների է գնում։ Ինչո՞ւ
12:06
28 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հակառակորդը սահմանին դիտավորյալ սադրում է իրավիճակը։ Սադրում է, առաջին հայացքից, անմտորեն, իրականում սառը հաշվարկով։ Թե որքանով է դա արդարացված, ուրիշ հարց է։ Գիտե՞ք արդյոք, որ շուրջ մեկ ամսից Ադրբեջանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Ո՞չ։ Դա այն պատճառով, որ, ինչպես նախատեսված է,  ոչ մի ինտրիգ, նախընտրական պայքար և ընդդիմության ակցիաներ նախատեսված չեն։ Ադրբեջանի խորհրդարանում ընդամենը 125 տեղ կա, և միակ ինտրիգը «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության ցուցակն է, որը կզբաղեցնի Միլի մեջլիսի շենքը 5 երկար տարիներով։ Հնարավոր է, կբացի դռները ևս մի քանի լոյալ կեղծ ընդդիմադիրների համար։

Խորհրդարանական ընտրություններից հետո կսկսվի տնտեսական կոլապս, որը զսպում են ներդրումային նախագծերի կրճատումների, պետական ծառայողների հեռացումների և ռազմավարական Նավթային ֆոնդի ծախսերի հաշվին, որն ի սկզբանե ուղղորդված էր ապագա սերունդների բարեկեցությանը։ Նավթի ներկա համաշխարհային գների դեպքում այն կսպառվի արդեն մի քանի տարի անց։ Այնպես որ, ապագա սերունդները նավթային հարստություններից լավագույն դեպքում ոչինչ չեն ստանա, իսկ վատագույն դեպքում` պարտքեր։

Իրավիճակն իսկապես ծայրահեղ է։ Շարքային ադրբեջանցին Բաքվում ամսական 300 դոլար եկամտով միջին եվրոպական գների ֆոնին իր հարազատ քաղաքում արդեն գիտակցում է, որ իր կենսամակարդակը համարյա չի տարբերվում հարևան հայից։ Իսկ ԱզTV-ով նրան դեռ ցույց են տալիս Երևանի 90–ական թթ.–ի արխիվային կադրերը։ Իսկ Youtube–ը նրանց ցույց է տալիս Հանրապետության հրապարակում System of a Down–ի համերգը և Բաղրամյան պողոտայում շախմատ խաղացող ցուցարարներին։ Եվ հակառակի պես այնտեղ չկան սովալլուկ դեմքեր։ Այնտեղ կա լուսավոր երիտասարդություն, որն իր հերթին ապագայի շանս ունի։

Վրդովվո՞ւմ է արդյոք շարքային ադրբեջանցին, ով չի կարող բողոքի ակցիայի դուրս գալ իր քաղաքի փողոցներում, որի մոտ երբեք չի գնա SOAD–ը։ Իսկ ո՞ւմ վրա է նա բարկանում. իշխանության։ Իսկ ի՞նչ է պետք իշխանությանը, որպեսզի «հանգցնի» ալիքը։ 2014թ.–ի օգոստոսից հետո ադրբեջանական ԶԼՄ–ներին ընդհանրապես արգելել են պաշտոնականից բացի ինչ–որ տեղեկատվություն հաղորդել։

Իսկ ծնողներին տասնյակ դագաղներ կհանձնեն, հուղարկավորությունների մասին լուրերը բերանից բերան կտարածվեն երկրում։ Իսկ իշխանությունը հերթական անգամ հանդես կգա «հայկական սպառնալիքից» և նոր պատերազմի սպառնալիքից միակ պաշտպանի դերում։

Որքան ավելի լուրջ պատասխանի հայկական կողմը, իսկ ես չեմ կասկածում, որ պատասխանը կոշտ կլինի, այնքան ուժեղ կլինի հասարակությունում տագնապի զգացողությունը, որին պետք չէ իրական պատերազմ, որովհետև բարդ կլինի բացատրել Գյանջայից 18 տարեկան տղային, թե ինչու են նրան ուղարկում զոհվելու ուրիշի հողի համար։ Հայերին դա առավել ևս պետք չէ։ Բայց Ստեփանակերտի յուրաքանչյուր բակում, խանութում, տաքսու կայանատեղում այսօր կարելի է լսել «մենք ցանկացած պահի պատրաստ ենք պատերազմի» արտահայտությունը։

Լայնամասշտաբ պատերազմ չի լինի։ Ադրբեջանցիները նյարդերը քայքայող խաղում տանուլ կտան։ Կիսաքանդ գործարաններում ապրող փախստականները կկորցնեն ավելի լավ կյանքի հույսերը նավթի սպառվող պաշարների հետ միասին։ Նավթի հետ կավարտվի նաև դարաշրջանը, երբ Ադրբեջանի հետ միջազգային ասպարեզում հաշվի էին նստում։ Կմնա միայն ժողովուրդը, հարուստ վերնախավը, որի երեխաները վաղուց լքել են «բարեկեցիկ» Ադրբեջանը և գնացել «փտող» Եվրոպա։ Իսկ հայերը ոչ մի տեղ չեն գնա, ինչպես հազարամյակներով ապրել են իրենց երկրում, այնպես էլ կապրեն և կհետևեն հերթական հարևանի մայրամուտին, որպիսիք դարերի ընթացքում եկել ու գնացել են։

Ցավոք սրտի, պատմությունը ոչ մի բան չի սովորեցնում Ալիևին...

Անժելա Էլիբեգովա` Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետ

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով: