483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Վիրուսային հեպատիտներ։ Իրավիճակը Հայաստանում։ Ընդհանուր տեղեկություններ
20:23
28 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 28. /Նովոստի–Արմենիա/. Ներկա պահին վիրուսային հիվանդությունների կանխարգելումը բժշկության ոլորտի ամենաարդիական հարցերից մեկն է։ Հատկապես վերաբերում է այնպիսի հիվանդություններին, ինչպիսին է А, В և С տեսակի հեպատիտը։ Հաշվի առնելով այն, որ հուլիսի 28–ը Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրն է, ավելորդ չի լինի հիշեցնել այն հիմնական դրույթները, որոնք պետք է իմանալ այդ հիվանդության մասին։

Հայաստանի մասին վիճակագրություն

Հայաստանում А և B տեսակի հեպատիտով հիվանդացության մակարդակի նվազման միտում է նկատվում, ընդ որում A տեսակի հեպատիտին բաժին է ընկնում հիմնական վիրուսային հեպատիտների ընդհանուր թվի 50 տոկոսը։

Հիվանդությունների հսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների համաձայն, վերջին մի քանի տարիներին Հայաստանում А տեսակի հեպատիտով հիվանդությունների դեպքերը զգալիորեն նվազել են։ Այսպես, 2014 թվականին A հեպատիտով հիվանդացության մակարդակը հանրապետությունում կազմել է 2.4 դեպք` հանրապետության 100 հազար բնակիչների հաշվարկով` 2008 թվականի 25.7 դեպքի դիմաց։ B հեպատիտի մասով 2014 թվականին գրանցվել է 1.8 դեպք 100 հազար մարդու հաշվարկով` 2008 թվականի 3.4 դեպքի դիմաց։

Մասնագետները պնդում են, որ երեխաների պատվաստման ծրագիր ներմուծելու արդյունքում Հայաստանում մինչև 14 տարեկան երեխաների շրջանում B տեսակի հեպատիտով հիվանդացությունը 1999թ.–ից ի վեր կրճատվել է 140 անգամ։

Ընդհանուր տեղեկություններ

Հեպատիտը (հուն.` լյարդ) լյարդի սուր և խրոնիկ դիֆուզային բորբոքային հիվանդությունների ընդհանուր անվանումն է։ А տեսակի հեպատիտի կամ Բոտկինի հիվանդության հարուցիչը ՌՆԹ–վիրուսն է` picomaviridae ընտանիքից, որը մարդու օրգանիզմ է ընկնում աղտոտված սննդամթերքի, ջրի, կենցաղային առարկաների միջոցով։ Հիվանդությունը փոխանցվում է ալիմենտար ճանապարհով։ Վարակի հիմնական աղբյուրը հիվանդության անդեղնախտային տեսակով հիվանդներն են։

В տեսակի հեպատիտը վիրուսային հիվանդություն է, որը բնութագրվում է լյարդի ուժեղ ախտահարմամբ։ Վարակումը կարող է տեղի ունենալ արյան միջոցով, ինչպես նաև սեռական կապերի դեպքում, կարող է նաև մորից անցնել պտղին։ Հիվանդության կանխարգելման համար կիրառում են պատվաստում, որն անցկացվում է կյանքի առաջին տարում։

Վիրուսային հեպատիտի առավել ծանր ձև է համարվում С տեսակի հեպատիտը։ Հեպատիտ С–ով հիվանդների մոտավորապես 70-80 տոկոսի մոտ զարգանում է հիվանդության խրոնիկ տեսակ, որն իրենից ներկայացնում է ավելի մեծ վտանգ, քանի որ այդ հիվանդությունը կարող է հանգեցնել լյարդի չարորակ ուռուցքի կամ լյարդի ցիռոզի առաջացման։

Հեպատիտով վարակվելու ուղիները

B և C տեսակի հեպատիտները փոխանցվում են արյան միջոցով, ուստի շատ կարևոր է ուշադրություն դարձնել կանխարգելման մեթոդներին, որոնք ընդունակ են նվազեցնել մահացության մակարդակը։

B և C տեսակի հեպատիտով վարակվելը կարող է տեղի ունենալ արյան փոխներարկման, գեղեցկության սրահներում մատնահարդարման, բժշկական ընթացակարգերի, դաջվածքներ կատարելու ժամանակ, էպիլյատորներ, սափրելու սարքեր օգտագործելու դեպքում և այլն։ Ավելին` վարակակիր մայրը կարող է վարակը փոխանցել իր երեխային ծննդաբերության ժամանակ։

Այսօրվա դրությամբ հեպատիտով վարակվելու ամենատարածված ուղիներից է չպաշտպանված սեռական ակտը։

Օրգանիզմի արձագանքը հեպատիտին

Մարդկային օրգանիզմն ընդունակ է ազատվել հեպատիտի առավել հեշտ տեսակներից, դրանք են А և E տեսակները։ Սակայն դա կաշխատի միայն այն դեպքում, եթե հիվանդի մոտ իմունային պատասխանը լինի համարժեք, և օրգանիզմը կարողանա պայքարել հարուցիչի հետ։ Երբեմն լիակատար առողջացման նման տարբերակ հնարավոր է B տեսակի հեպատիտի դեպքում։

Վարակը խրոնիկ բնույթ է ստանում, եթե իմունային պաշտպանության ուժերը թույլ են և չեն կարող պայքարել վարակների դեմ, որոնք կուտակվում են լյարդում։ Նման Այդպես կարող է լինել C տեսակի հեպատիտի դեպքում, հազվադեպ` B տեսակի հեպատիտի դեպքում։

Հեպատիտի ախտանիշները

А հեպատիտի հիմնական ախտանիշներն են` ընդհանուր թուլություն, տենդ, մկանային ցավ, փսխում, փորլուծություն, բութ ցավեր աջ կողատակում, լյարդի մեծացում, մեզի մուգ գույն։ Կարող է լինել մաշկի և լորձաթաղանթների դեղնախտային երանգ, սակայն դա միշտ չէ հանդիպում։

Հեպատիտ B–ն հաճախ արտահայտվում է սուր ձևով, իսկ  հեպատիտ C–ի կրողները չգիտեն իրենց հիվանդության մասին, որն արտահայտվում է վարակվելուց մի քանի տարի անց։ Վարակակիրն իմանում է իր հիվանդության մասին ցիռոզի և լյարդի առաջնային ուռուցքի հայտնաբերումից հետո։

Հեպատիտ B–ի «ժամանակագրությունը» կախված է նրանից, թե երբ է մարդը վարակվել։ Երեխաների շրջանում 95 տոկոս դեպքերում հիվանդությունը միանգամից անցնում է խրոնիկ փուլ, մեծահասակների մոտ` 5 տոկոս դեպքերում։ Ինչ վերաբերում է հեպատիտ C–ին, ապա այն կարող է խրոնիկ դառնալ 80 տոկոս դեպքերում անկախ տարիքից։

Բուժման քաղաքակիրթ մեթոդները

Դեղորայքի օգտագործումից և բժշկական հատուկ միջոցառումներ անցկացնելուց բացի, կարևոր է հիշել հեպատիտ А–ի դեպքում բժիշկի նշանակած հատուկ սննդակարգ պահպանելու անհրաժեշտության մասին, որը նպաստում է շուտափույթ առողջացմանը։

Հեպատիտի բուժումը թանկ արժե, հատկապես, եթե խոսքը B և C հեպատիտի մասին է։ Առողջապահության նախարարության տվյալով` Հայաստանն ընդգրկված է այն 153 երկրների ցուցակում, որոնք հեպատիտ B–ի դեմ պատվաստման ազգային ծրագիր են անցնում։ Հանրապետության նորածինները անհրաժեշտ պատվաստում են ստանում կյանքի առաջին ժամերին։

Հենց այդ կանխարգելումն է օգնում պայքարել բարձր մահացության դեմ, ինչպես նաև նվազեցնում է վարակման ռիսկը։ Վերջին տարիներին պատվաստումների շնորհիվ երկրի մարզերից ոչ մեկում մինչև 14 տարեկան երեխաների մոտ հեպատիտ B–ով վարակվելու դեպքեր չեն արձանագրվել։ Հեպատիտ C–ի դեմ պատվաստանյութ դեռ չկա, բայց ակտիվ մշակումներ են կատարվում այդ ուղղությամբ։

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը: