480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հարություն Խաչատրյան. «Կինոն որպես ճակատագիր»
18:49
17 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 17. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող և պատվավոր պարգևներ ունեցող, «Ոսկե ծիրան» միջազգային երևանյան կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, Եվրոպական կինոակադեմիայի ժյուրիի անդամ Հարություն Խաչատրյանը նշում է իր 60–ամյակը։

Նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն նրան հանձնեց Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ–Սուրբ Մաշտոց» շքանշանը։ Այս տարվա հուլիսի վերջին Խաչատրյանն արժանացավ Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի և Մոսկովյան միջազգային կինոփառատոնի պարգևների` հայկական կինեմատոգրաֆում ունեցած մեծ ավանդի համար։ Ռեժիսորի ամենահայտնի ֆիլմերից են «Կոնդը» (1987թ.), «Սպիտակ քաղաքը» (1988թ.), «Սահմանը» (2009թ.)։

Հոբելյանը և այս օրերին Երևանում ընթացող «Ոսկե ծիրան» XII միջազգային երևանյան կինոփառատոնն առիթ դարձան Խաչատրյանի համար մտածել անցած տարիների ձեռքբերումների և կորուստների, «Ոսկե ծիրանի» անցած ուղու և ընդհանուր առմամբ հայ կինեմատոգրաֆի մասին։

Արվեստը դաժան բան է

«Այս գիշեր ես փորձեցի հասկանալ, թե ինչ եմ ձեռք բերել և ինչ եմ կորցրել։ Ամենագլխավորն համարում եմ այն, որ չեմ կորցրել ընտանիքս և ընկերներիս։ Արվեստը դաժան բան է, որը ստիպում է շատ բաներ զոհել։ Դա պայքար է։ Բայց ավելի լավ է ֆիլմեր չնկարել, քան մտերիմներին կորցնել»,– ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` իր համար կարևոր է նաև այն, որ նա չի կորցրել ֆիլմեր ստեղծելու «ախորժակը» և երիտասարդներին օգնելու ցանկությունը։

Ծրագրերը շատ–շատ են

Ռեժիսորը պատմեց, որ ներկա պահին աշխատում է ԱՄՆ–ում հայ ներգաղթյալների ճակատագրի մասին ֆիլմի վրա։

«Ֆիլմում ես նկարագրել եմ փոփոխությունները, որոնք տեղի են ունում ԱՄՆ–ում հայ ընտանիքի հետ։ Արտասահմանում ապրելը հեշտ չէ։ Ես անհամբերությամբ սպասում եմ պրեմիերային, որպեսզի հասկանամ, թե կարողացել եմ արդյոք մարդկանց նախապատրաստել հայրենիքի հետ բաժանմանը»,– ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` դժվար է արմատներից կտրվելը, բայց ավելի դժվար է դրանց կրկին վերադառնալը։

«Ես երջանիկ եմ, քանի որ ես 5-6 սցենար ունեմ, որոնց հիման վրա նկարելու եմ։ Մասնավորապես, շատ հետաքրքիր է ֆիլմը հայ բանաստեղծ Վահան Տերյանի մասին։ Ես հույս ունեմ կինոյում աշխատել ևս 10-15 տարի»,– պատմեց Խաչատրյանն իր պլանների մասին։

Չկա մարգարե իր հայրենիքում

«Ես միշտ վախենում եմ նոր ֆիլմեր ներկայացնել Հայաստանում։ Սովորաբար իմ ֆիլմերը հավանության են արժանանում  և պարգևներ ստանում, դրանք մասնակցել են տասնյակ կինոփառատոների և դրանց մասին գրվել են հարյուրավոր գրախոսականներ»,– ասաց Խաչատրյանը։

Միաժամանակ նա նշեց, որ Հայատանում իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը չի հասկացվել և տարակուսանք է առաջացրել։

 Տասը տարի առանց կինոյի

Ռեժիսորի ստեղծագործական ճակատագիրն այնպես է դասավորվել, որ Հայաստանի համար դժվարին 10 տարիների ընթացքում նա չի աշխատել կինոյում։ Ամփոփելով իր աշխատանքի արդյունքները` Խաչատրյանն անդրադաձավ իր համար այդ ցավոտ թեմային։

«Ես իսկական հայ եմ։ Ոչ մի իսկական հայ չի կարող իր ընտանիքը քաղցած և անպաշտպան թողնել»,– ասաց Խաչատրյանը, բացատրելով, թե ինչու տասը տարի նա զբաղվել է այլ գործունեությամբ։

Նրա խոսքով` այդ տասը տարիներն իր համար մեծ կորուստ են եղել։ «Վավերագիրը» ֆիլմի հաջողությունը, որը նկարվել է երկարատև դադարից հետո, իր համար վերին պարգև է դարձել և կինոյում աշխատանքը շարունակելու խթան։

Ճշմարտացի ֆիլմեր նկարելը բարդ է, բայց անհրաժեշտ

«Հայաստանում, ինչպես նաև ողջ աշխարհում բարդ է ճշմարտացի ֆիլմեր նկարելը։ Շատերն այսօր չեն հասկանում ենթատեքստերը, լուրջ գրականությունը և ֆիլմերը։ Ինչո՞ւ են Հայաստանում սիրում էժանագին ֆիլմեր և կոպիտ հումոր։ Որովհետև սկսել են հասկանալ միայն պարզունակ բաները»,– ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` «Ոսկե ծիրան» կինոփառատոնը և դրա շրջանակում ցուցադրվող ֆիլմերը շոու չեն, այլ կոչված են լուսավորել մարդկանց։

«Մենք դիմել ենք քաղաքապետարան` մեզ տարածք տրամադրելու խնդրանքով, որտեղ կանցկացվեն մշակույթի ոլորտում դասընթացներ 6-7 տարեկանից բարձր երեխաների համար։ Եվ հիմա մենք «վախենում» ենք, որ մեր հայտը կբավարարվի, քանի որ այդ գործին ստիպված կլինենք նվիրել ողջ կյանքը»,– կատակեց Խաչատրյանը։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն առատաձեռն է պարգևների առումով

«Ես չեմ սիրում կինոփառատոնին հրավիրել  ոչ ռեժիսոր հյուրերի, թեև շատ եմ սիրում դերասաններին և դերասանուհիներին։  Ինձ համար կարևոր է այն, թե ինչ կարող են սովորեցնել սկսնակ ռեժիսորներին և օպերատորներին Հայաստան ժամանած ռեժիսորները»,– ասաց Խաչատրյանը։

Այդ պատճառով նա երբեք չի նեղանում, երբ հյուրերից մեկը հրաժարվում է ժամանել։ Որոշ փառատոներ, նրա խոսքով, 50 հազար եվրո են վճարում իրենց հյուրերին։

«Մենք հյուրերին անվճար ենք հրավիրում, բայց փոխարենը հանձնում ենք մրցանակներ արվեստում ունեցած ավանդի համար։ Մենք իրավունք չունենք վճարել հյուրերին»,.– ասաց Խաչատրյանը։

Միաժամանակ նա խոստովանեց, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն իր համար և իր համախոհների համար դարձել է սերիալ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: