482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը՝ ծիրանագույն երանգներով. կինոտոնի պաշտոնական մեկնարկը
12:28
13 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 13. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ տարածաշրջանում ամենահեղինակավոր կինոփառատոներից մեկի՝ «Ոսկե ծիրանի» բացման պաշտոնական արարողությունը:

Արդեն հաստատված ավանդույթով` «Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնը սկսվեց «կարմիր գորգով», որի վրայով անցան անվանի հայ ռեժիսորներ և դերասաններ, արվեստի գործիչներ, դիվանագետներ:

Առաջինը կարմիր գորգի վրայով անցավ, ինչպես և կարգն է, կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Հատուկ հետաքրքրություն առաջացրեց անվանի հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հայտնվելը:

Բայց, բնականաբար, հանդիսատեսը շունչը պահած սպասում էր երեկոյի գլխավոր հերոսուհիներին՝ կինոփառատոնի հատուկ հյուրեր, աշխարհահռչակ դերասանուհիներ Նաստասյա Կինսկիին և Օռնելլա Մուտիին: Կինոաստվածուհիներին ողջունեցին օվացիաներով:

Հետո սկսվեց փառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Երեկոն վարում էին ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանհը և աշխարհահռչակ օպերային երգիչ Ջերարդ Փափազյանը:

Արարողությունը սկսվեց վերջերս կյանքից հեռացած լեգենդար եգիպտացի դերասան Օմար Շարիֆի հիշատակը հարգելով, սակայն լռության րոպեի փոխարեն հանդիսատեսը հոտնկայս ծափահարեց դերասանին, ով «Մայրիկ» ֆիլմում մարմնավորել էր ցեղասպանությունից փրկված հայի կերպարը:

Այս տարի փառատոնի արտամրցութային ծրագրերից մեկը կոչվում է «Այլևս երբեք…» և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Դրա հետ կապված՝ պատահական չէր բեմին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հայտնվելը, ով պատմեց Ավրորա Մարդիգարյանի զարմանալի ճակատագրի մասին, ով փրկվել է ցեղասպանությունից և 1919 թ.-ին նկարահանվել հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում՝ նկարահանված նրա հիշողությունների հիման վրա: Բեմ բերվեց Մարդիգարյանի ճամպրուկը, որով նա ճանապարհորդել է աշխարհում՝ ներկայացնելով իր ֆիլմը:

Դեմոյանի ելույթից հետո ցուցադրվեց «Հոգիների աճուրդ» ֆիլմից պահպանված մի հատված: Ցուցադրությունն ուղեկցվեց «Հովեր» երգչախմբի ելույթով: Հավանաբար, դա երեկոյի ամենահուզիչ մասն էր:

Արարողության ավարտին հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո բեմ բարձրացան երեկոյի գլխավոր հերոսուհիները՝ Նաստասյա Կինսկին և Օռնելլա Մուտին, որոնց հանձնվեցին Փարաջանովի անվան հատուկ մրցանակներ:

«Այստեղ գտնվելը քաղցր հեքիաթ է»,- ասաց Կինսկին:

Օռնելա Մուտին, իր հերթին, փառատոնն անվանեց զարմանալի՝ հույս հայտնելով ապագայում ևս մասնակցել դրան:

Երկուշաբթի օրվանից փառատոնն արդեն «կգործի ողջ թափով»: Մրցութային ծրագրերից բացի, հանդիսատեսին սպասում են հատուկ նախագծեր, ցուցադրություններ, երևանյան պրեմիերաներ և վարպետության դասեր:

«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։ Տարբեր տարիների փառատոնի շրջանակում Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց շարքում՝ գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, անվանի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը: 2010-ին Երևանյան կինոփառատոնն արժանացել է կինոյի, հեռուստատեսության և սպորտի Ficts Plate D'honneur միջազգային միության գլխավոր մրցանակի:

«Նովոստի-Արմենիան» կինոփառատոնի տեղեկատվական հովանավորն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: