486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի կինոփառատոն. օրհնված ծիրան, Օռնելլա Մուտի և Մալյանի աստղ
11:19
13 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Կիրակի Երևանում մեկնարկեց արդեն ավանդական դարձած և տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից մեկը` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։

Կիրակի Երևանում մեկնարկեց արդեն ավանդական դարձած և տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից մեկը` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։

Ըստ ավանդույթի` փառատոնին նախորդեց Հայաստանի խորհրդանիշ ծիրանի օրհնության արարողությունը։ Այս տարի եկեղեցական կարգն անցկացվեց Երևանի Սուրբ Աննա եկեղեցում, այն գլխավորեց Արարատյան Հայրապետական Թեմի փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

Կինոփառատոնի առաջին օրը նշանավորվեց նաև համաշխարհային կինոյի լեգենդ Օռնելլա Մուտտի հետ լրագրողների հանդիպմամբ և մեծանուն հայ ռեժիսոր Հենրիկ Մալյանի աստղի բացմամբ։

Կինոփառատոնը սկիզբ դրեց նոր եկեղեցական ծիսակարգի

Освящения абрикоса«Ոսկե ծիրան» փառատոնը, փաստորեն, սկիզբ դրեց նոր եկեղեցական ծիսակարգի` ծիրանի օրհնությանը։ Սա բացառիկ երևույթ է պահպանողական ավանդույթներ ունեցող Հայկական եկեղեցու համար։

«Հայկական եկեղեցում ծիրանի օրհնության ծիսակարգի առիթ դարձավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը։ Ուրախ եմ, որ հենց ծիրանը դարձավ օրհնության առարկա», – ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Պետրոս Մալյանը։

Նոր ծիսակարգը բավականին արագ սիրվեց երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի կողմից, ովքեր այդ օրը սպասում են սուրբ արարողության ավարտին` օրհնված միրգը համտեսելու համար։

Օռնելլա Մուտի. Առաջին անգամ եմ «կախարդական» Հայաստանում

Орнелла МутиՀայտնի իտալացի դերասանուհի Օռնելլա Մուտին, ով Երևան է եկել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների հրավերով, ներկայացրեց Հայաստանի այցելությունից ստացած առաջին տպավորությունները։

Նա նշեց, որ թեև առաջին անգամ է Հայաստանում, սակայն լսել է այս երկրի մասին ռուս ընկերուհուց, ով ամուսնացել է հայի հետ։

«Ի՞նչ է երջանկությունը` գեղեցկությունը և ոճը», – հարցրեցին իտալուհուն։

«Երջանկությունը ներսում վերապրած պահերն են, ներդաշնակությունը։ Մարդը ծնվում է ուրախության համար», – նշեց Մուտին։

Դերասանուհին խոստովանեց, որ որպես հաճոյախոսություն է ընդունում հարցերն այն մասին, թե ինչպես է պահպանել գեղեցկությունը, սակայն ինքը, ցանկացած կնոջ պես, մտահոգվում է այն փաստից, որ ծերանում է։

Խոսելով ստեղծագործական ծրագրերի մասին` դերասանուհին տեղեկացրեց, որ աշխատում է մի քանի նախագծերում, այդ թվում` Ռուսաստանում, ինչպես նաև բաց է հայ ռեժիսորների և դերասանների հետ համագործակցության համար։Հենրիկ Մալյանի աստղը
 
Открытие звезды Гениха Маляна«Ոսկե ծիրան» երևանյան XII միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցավ ևս մի կարևոր իրադարձություն. «Մոսկվա» կինոթատրոնի առջևում գտնվող Ազնավուրի հրապարակում բացվեց կինոյի և թատրոնի ռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի աստղը։

 «Ոսկե ծիրան» երևանյան XII միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցավ ևս մի կարևոր իրադարձություն. «Մոսկվա» կինոթատրոնի առջևում գտնվող Ազնավուրի հրապարակում բացվեց կինոյի և թատրոնի ռեժիսոր,

Վարպետի աստղը բացեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր–տնօրեն Հարություն Խաչատրյանը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ու Հենրիկ Մալյանի դուստրը` Նարինե Մալյանը։

«Այսօր Հենրիկ Մալյանի աստղի ծննդյան զարմանահրաշ օրն է։ Մալյանի աստղը կդառնա ոչ միայն մեր ժողովրդի զարդը, այլ նաև` վարպետի նկատմամբ մեր սիրո արտահայտությունը, որի ֆիլմերը սիրված են բազմաթիվ սերունդների կողմից», – ասաց Մանսուրյանը։

Մալյանը հայկական կինոյին նվիրել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ»,  «Նահապետ», «Կտոր մը երկինք», որոնք ընդմիշտ ներառվել են հայկական կինոյի ոսկե ֆոնդում։

«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։ 

Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը կինոփառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։