486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-5
Եղանակը Երևանում
Հայ
Պառակտված շարժում` ճանապարհ դեպի անհայտություն
18:16
29 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերն անցկացվում են Երևանում` սկսած հունիսի 19–ից։ Ակցիաները, բացառությամբ հունիսի 23–ի առավոտի, երբ ոստիկանությունն ուժ կիրառեց, խաղաղ և համեմատաբար կազմակերպված էին ընթանում։ Այդ օրերի ընթացքում ոստիկանությունը համագործակցում էր ցույցի համակարգողների հետ` սադրանքներ թույլ չտալու և իրավիճակը վերահսկողությունից բաց չթողնելու համար։ Բայց իրավիճակը կտրուկ փոխվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից և ցուցարարների պառակտումից հետո։

Նախագահի հրամանագիրը և դրա արձագանքը ցուցարարների շրջանում

Հունիսի 27–ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի  էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ամբողջ բեռը մինչև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի արդյունքների ստացումը: Սարգսյանը նշել էր, գումարներ կգտնվեն որ այն միջոցներից, որոնք նախատեսված են անվտանգության հետագա ամրապնդման համար: «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի մասին պայմանավորվածությունը ստացվել է նախօրեին Հայաստանի նախագահի և հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ընթացքում:

Այսպիսով, սակագների փոփոխության մասին որոշումը մնաց ուժի մեջ, բայց յուրաքանչյուր կիլովատի դիմաց հավելյալ գրեթե 7 դրամի վճարումը կառավարությունը ժամանակավորապես վերցրեց իր վրա։ Հարցը, թե որտեղից են վերցնելու այդ փողերը, առայժմ բաց է մնում։ Ի սկզբանե նախագահի այն որոշումը, որ կառավարությունը բյուջեի հաշվին ժամանակավորապես կսուբսիդավորի սակագնային տարբերությունը, արժանացավ ցուցարարների հավանությանը։ Ակցիայի կազմակերպիչները նախագահի հրամանագրի ընթերցումից հետո սկսեցին վանկարկել «Հաղթանակ»։ Բայց քառորդ ժամ անց իրավիճակը փոխվեց։

Ոչ մեծ իրարանցումից և Սարգսյանի հայտարարության ավելի մանրամասն ուսումնասիրությունից հետո եկավ այն բանի գիտակցումը, որ հիմնական նպատակին չեն հասել, և սակագների բարձրացումը մնացել է ուժի մեջ։ Շարժման համակարգողները դիմեցին ցուցարարներին` հայտարարելով, որ կառավարությունը պատրաստվում է սակագնային տարբերությունը վճարել բյուջեի միջոցներից, իսկ այդ բյուջեն ձևավորվում է «սովորական ժողովրդի գրպանից»։ Այդ պահից իրավիճակը սկսեց դուրս գալ վերահսկողությունից. մի կողմից, որովհետև իրենք էլ չէին սպասում իրադարձությունների նման զարգացման, իսկ մյուս կողմից` գործողությունների կոնկրետ ծրագրի բացակայության պատճառով։ Չկարողանալով միանգամից որոշում ընդունել հետագա պայքարի մասին` համակարգողները կոչ արեցին ժողովրդին հաջորդ օրը հավաքվել հետագա գործողություններն ուրվագծելու համար։

Շարժման պառակտումը

Ինչպես ցույց տվեց հունիսի 28–ի երեկոն, համակարգողները չկարողացան ռացիոնալ օգտագործել անցած օրը գործողությունների հետագա ծրագիր մշակելու համար։ Նրանց առաջին իսկ հայտարարությունները և անվճռականությունը ցույց տվեցին կոնկրետ ծրագրի բացակայությունը։ Չնայած այդ իրավիճակում «ժողովրդական քվեարկության» անհեթեթ լինելուն` ակտիվիստներն առաջարկեցին ցուցարարներին ինքնուրույն որոշել` մնա՞լ Բաղրամյանի պողոտայում, թե՞ գնալ Ազատության հրապարակ` «էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի հետագա գործողություններն ուրվագծելու» համար։ Այն իրավիճակում, երբ միայն առաջին շարքերն են լսում այն, ինչ ասում են համակարգողները, նրանք սկզբում հարցը դրեցին քվեարկության, իսկ այնուհետև հրաժարվեցին այդ գաղափարից և սկսեցին հորդորել հավաքվածներին` լքել փողոցը։

Այդ սխալը բերեց նրան, որ վճռական տրամադրված առաջին շարքերը հրաժարվեցին հեռանալուց, իսկ ցուցարարների խորքում գտնվող մարդիկ այդպես էլ չհասկացան, թե ինչ է կատարվում։ «Ամբիոնին» մոտ լինելու և միաբանության հաշվին վճռական տրամադրված երիտասարդությունը կարողացավ բղավոցներով կոչ անել բոլորին` մնալ Բաղրամյան պողոտայում։

Հարյուրավոր մարդիկ, ցույցի համակարգողների գլխավորությամբ, գնացին Ազատության հրապարակ, բայց ցուցարարների հիմնական մասը (որը հիմնականում չհասկացավ կատարվածը) մնաց Բաղրամյան պողոտայում։

Չնայած ուժի կիրառման սպառնալիքին և վերջնագրերին` ոստիկանությունը բռնի կերպով չցրեց ցուցարարներին։ Նախորդ գիշերվա առանձնահատկությունը ցուցարարների կրքերի բացառիկ թեժացումն էր։ Սուլոցներով էին դիմավորում ոստիկանների` խելամտություն պահպանելու, պողոտան լքելու և Ազատության հրապարակում «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներին միանալու կոչերը։ Դրությունը սկսում էր պակաս կանխատեսելի դառնալ։ Այդտեղ ժամանած պատգամավորները, մտավորականության և շոու բիզնեսի ներկայացուցիչները կոչ արեցին ոստիկանությանը` հրաժարվել ուժային գործողություններից` մի քանի անգամ «կենդանի պատ» կառուցելով ցուցարարների առջև։ Ամենայն հավանականությամբ, ոստիկանությունն իսկապես ուժային ակցիա էր ծրագրում, բայց որոշ պատճառներով հրաժարվեց դրանից...

Անորոշ ապագա

Բաղրամյանի պողոտան դեռևս փակ է, բայց իրավիճակն արմատապես տարբերվում է նախորդ օրերից. փոխվել են ցույցի համակարգողները։ Այժմ դա արմատական տրամադրված երիտասարդությունն է, որն ունի որոշակի քաղաքական երանգ։ Կարգախոսների արմատական փոփոխություն չկա, բայց, հաշվի առնելով իշխանությունների քայլը (չգնահատելով դրա արդյունավետությունը), կարելի է ենթադրել, որ հետագա փոխզիջումներն արդեն բացառվում են։ Իսկ դա, իր հերթին, խոսում է այս պահին էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ ՀԾԿՀ որոշման` ամբողջովին չեղյալ հայտարարելու մասին կարգախոսների առաջադրման անիմաստ և անհեռանկարային լինելու մասին։ Չի բացառվում, որ նոր համակարգողներն այլ նպատակներ ունեն։ Նրանց թվում են «Նախախորհրդարան» շարժման երիտասարդական թևի, ղարաբաղյան պատերազմի վետերանների այն ներկայացուցիչները, ովքեր պահանջում են նախագահի հրաժարական և անհապաղ իշխանափոխություն։ Նրանց համախոհներն այնքան էլ շատ չեն, այդ իսկ պատճառով հեռավոր հեռանկարում ակնկալվում է, որ նրանք կփորձեն օգտագործել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցուցարարաներին այդ նպատակների համար։

Հատկանշական է, որ բազմաթիվ ցուցարարներ այդ մասին նույնիսկ չգիտեն։ Ինչպես արդեն ասվել էր, հասկանալի պատճառով, ակցիայի մասնակիցներից շատերը չէին տեսնում և չէին լսում, թե ինչ են խոսում առջևում կանգնածները։ Իսկ այժմ սոցցանցերն ու ԶԼՄ–ները լի են այնպիսի քանակության հակասական տեղեկատվությամբ, որ մարդիկ պարզապես չեն կարողանում կողմնորոշվել։ Բացի այդ, սոցիալական ցանցերում շուրթից շուրթ տարածվում է տեղեկություն, որ նախկին համակարգողները և նրանց հետևածները «վախկոտներ», «դավաճաններ» են, ովքեր, չհասնելով որոշման չեղյալ հայտարարելուն, հրաժարվեցին պայքարը շարունակելուց։ Բնակչության մի մասը պարզապես հիասթափվել է շարժման մեջ մտած պառակտումից և «իշխանափոխությունից»։

Արդյունքում, բողոքի շարժումը որոշակի շրջապտույտ է կատարում` նշանակման վերջնական կետի հնարավոր փոփոխմամբ։ Միաժամանակ բազմաթիվ ուղևորներ չնկատեցին այն կանգառը, որտեղ վարորդները փոխարինեցին միմյանց։ -0-

Դավիթ Գալստյան, «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակից

Խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի տեսակետի հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: