483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Համագործակցություն «բարձր» մակարդակով. հայ և իրանցի ալպինիստները նոր բարձունքներ են գրավում
19:04
22 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Իրանի իսլամական հանրապետության Ալպինիզմի և ժայռամագլցման ֆեդերացիայի նախագահ Ռեզա Զարեի Թուդեշկին վերջերս այցելել է Հայաստան։ Այցի ընթացքում համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի և ԻԻՊ ալպինիզմի և ժայռամագլցման ֆեդերացիայի միջև։

Համաձայնագիրը նախատեսում է լայն փոխհամագործակցություն, համատեղ ալպինիստական ուսումնական հավաքների անցկացում, փորձի փոխանակում։ Մասնավորապես, խոսքը փրկարար աշխատանքների իրականացման հարցում փորձի և գիտելիքների փոխանակման մասին է։

Փոխօգնություն

«Հայ ալպինիստները լեռնային փրկարարների լավ հմտություններ ունեն։ Իրանը մեծ երկիր է, սակայն լեռներում փրկելու այնպիսի զարգացած հմտություններ, որոնք ունեն հայ ալպինիստները, չունեն իրենց իրանցի գործընկերները։ Համաձայնագրի կարևորագույն կետերից է` սովորել հայերից լեռնային տեղանքում փրկարարական աշխատանքներ իրականացնելու հմտությունները», – ասել է Թուդեշկին «Նովոստի Արմենիա» գործակալությանը` նշելով, որ համագործակցության հուշագիրը բաց տիպի փաստաթուղթ է, և, ցանկության դեպքում կողմերը կարող են փոփոխություններ կամ լրացումներ անել։

Իրանական ալպինիզմը 70 տարեկան է։ Թուդեշկիի խոսքերով` իր հայրենիքում շատ ուժեղ զարգացած են սառցամագլցումը, ժայռամագլցումը և բուն ալպինիզմը, հետևաբար, իրանցիները կարող են օգնել հայ ընկերներին զարգացնել այդ ուղղությունները։

Փաստաթուղթը նաև նախատեսում է երկու երկրներում ալպինիստական տուրերի անցկացում, լեռնային արշավներ, սկսնակների և սիրահարների համար ուսուցողական դասընթացներ և պրոֆեսիոնալ մասնագետների թրեյնինգներ։

Թվերը, որոնք բերում է ֆեդերացիայի ղեկավարը, իսկապես տպավորիչ են. Իրանում ներկա պահին կան 300 հազար պրոֆեսիոնալ ալպինիստներ և 54 հազար` ոչ պրոֆեսիոնալ։ Այս ոլորտում հայ–իրանական համագործակցության կարգավորման մեջ մեծ ներդրում ունի իրանահայ ալպինիստ Սուրեն Ստեփանյանը, որն ունի 25 տարվա ալպինիստական ստաժ։ «Մենք ուրախ ենք, որ ստորագրված  փաստաթուղթը կնպաստի երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդմանը, երկու հանրապետություններում ալպինիզմի զարգացմանը, ինչպես նաև կօգնի կնքել նոր պայմանագրեր», – ասել է Թուդեշկին։

Նրա խոսքերով, հայ ալպինիստները հաճախ են այցելում Իրան, որտեղ նրանք կարող են մարզվել և մագլցումներ իրականացնել։ «Հայերը մեծ դեր ունեն իրանի ալպինիզմի զարգացման գործում։ Հենց իրենք են բարձրացել ամենաբարձր կետերը, և արել են դա առաջիններից։ Որոշ իրանական լեռների անվանումները հայերն են տվել», – ասել է ալպինիզմի իրանական ֆեդերացիայի ղեկավարը։

Լեռներում մարդիկ ազգություն չունեն

Թուդեշկին ավելացրեց, որ իրանցի ալպինիստների մեջ կան նաև շատ ուժեղ մարզուհիներ։ «Ես կարող եմ հաստատ ասել, որ մեր 300 հազար ալպինիստների կեսը կանայք են», – նշել է նա։ Հարկ է նշել, որ հենց Թուդեշկիի կինը առաջին մահմեդական է, ով գրավել է Էվերեստը։

Ֆեդերացիայի ղեկավարի խոսքերով` իրանցի ալպինիստների շարքում չկան նաև  էթնիկ կամ կրոնական տարբերություններ։ «Յուրաքանչյուրը կարող է մասնակցել վերելքներին։ Սարերում ոչ ոք չի հարցնում` դու ինչ ես ազգությամբ կամ որ կրոնին ես պատկանում։ Այնտեղ մենք բոլորս հավասար ենք», – ասաց Թուդեշկին։

Պատմությունը և արդիականությունը

Ալպինիզմը, ինչպես Իրանում, այնպես ել Հայաստանում, ծագել է մոտ 70 տարի առաջ, սակայն իրանցի ալպինիստները, Ֆեդերացիայի նախագահի խոսքերով, կարողացան առաջ անցնել։ Չնայած դրան` նա նշել է, որ իրանցիների համար ամենասիրված լեռը Արագածն է։ «Մենք ունենք ստորագրված հուշագրեր Ֆրանսիայի, Նեպալի, Չինաստանի, Պակիստանի հետ, սակայն Հայաստանի հետ մենք գտնվում ենք ավելի սերտ հարաբերությունների մեջ։ Դա պայմանավորված է ոչ միայն աշխարհագրական մոտիկ դիրքով, այլև մեր ժողովրդի միջև եղած բարեկամությամբ», – ընդգծել է Ֆեդերացիայի նախագահը։

Նրա խոսքերով` ինչպես Հայաստանը, այնպես էլ Իրանը ունեն լավ լեռնային բարձունքներ, որոնց վրա կարող են բարձրանալ երկու երկրների ալպինիստները։ Սա նույնպես նախատեսված է պայմանագրով։

Օրինակ, Իրանում օգոստոսին կանցկացվի ալպինիստական փառատոն, որին կմասնակցեն մարզիկներ տարբեր պետություններից, և Հայաստանի ներկայացուցիչները նույնպես կարող են իրենց միանալ։ «Ներկա պահին արդեն 40 օտարազգի ալպինիստներ հայտ են ներկայացրել այդ միջոցառմանը մասնակցելու և Դեմավենդ լեռը բարձրանալու համար», – ասել է Թուդեշկին։

Բացի այդ նա հիշեցրել է, որ տարբեր երկրներից ալպինիստներ են այցելում Իրան նաև ամեն տարի փետրվարին` իսլամական հեղափոխության հաղթանակի տոնակատարության շրջանակներում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։