477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Անպտղություն. դատավճի՞ռ, թե՞ օրգանիզմի ազդանշանը՝ բուժվելու անհրաժեշտության մասին
19:09
21 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 30 տարեկանից բարձր անպտղությամբ տառապող ամուսնական զույգերի թիվը հասել է 20 հազար 798-ի, շաբաթ օրը լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ ներկայացնելով վերջին հետազոտությունների արդյունքները:

Նրա խոսքերով՝ ևս 9,4 հազար զույգ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կարիք ունի՝ անպտղությունը բուժելու համար:

Տարբեր տվյալներով՝ աշխարհում գրանցված անպտուղ զույգերի թիվը կազմում է միջինը մոտ 50 մլն, այդ թվում մոտ 19,2 միլիոնը, որոնց մոտ ախտորոշվել է  «առաջնային անպտղություն», դժվարություններ ունեն առաջին երեխա ունենալու հարցում, ևս 29,3 միլիոնը՝ «երկրորդային անպտղություն», չեն կարողանում ունենալ ևս մեկ երեխա (բացառությամբ Չինաստանի):

Այդուհանդերձ, բազմաթիվ լավատես բժիշկներ պնդում են, որ աշխարհում գրանցված վիճակագրության բազմամիլիոն թվերը մեծ մասամբ կապված են այն բանի հետ, որ մարդիկ դադարել են ամաչել, սահմանափակվել կարծրատիպերով և սկսել են ավելի հաճախ դիմել բժշկական կոնսուլտացիայի:

Անպտղությունը դատավճիռ չէ: Ո՞րն է պատճառը և ի՞նչ անել

Ինչպես հայտնի է, անպտղություն է համարվում այն, երբ ընտանեկան զույգը չի կարողանում հղիանալ առանց պաշտպանիչ միջոցների կանոնավոր սեռական կյանք վարելուց մեկ տարի անց:

Հաճախ եթե ընտանիքում ավելի քան երկու (իսկ սա առավելագույն ժամկետն է, որից հետո զույգը նշված պայմանների պահպանման դեպքում համարվում է անպտուղ) և ավել տարի չի գրանցվում հղիություն, ապա շատ երկրներում, մասնավորապես՝ Արևելքում, ընդունված է ողջ մեղքը բարդել կնոջ վրա:

Սակայն սա մեծ սխալ է, որի դեպքում կնոջ նկատմամբ ցուցաբերվում է խտրական վերաբերմունք, նա իրեն սկսում է մեղավոր զգալ այն հարցում, որ չի կարողանում հղիանալ, միաժամանակ տղամարդը չի ցանկանում դիմել բժշկի՝ հետազոտման համար:

Սկսենք այն փաստից, որ աշխարհում անցկացված տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ անպտղության դեպքերի մոտ 50 տոկոսը կապված է կնոջ, իսկ մնացած 50 տոկոսը՝ տղամարդու առողջական վիճակի հետ:

Անպտղության առաջնային և երկրորդային պատճառների թվում բժիշկները նշում են կանանց մոտ գինեկոլոգիական հիվանդությունները, տղամարդկանց մոտ սեռական օրգանների պաթոլոգիաները, ինչպես նաև այլ պաթոլոգիաները, որոնք կապված են իմունային համակարգի, գենետիկ շեղումների, հորմոնալ խախտումների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հետ:

Բացի առողջության հետ կապված օբյեկտիվ խնդիրներից, գոյություն ունեն նաև անպտղության առաջացման սուբյեկտիվ պատճառներ: Արդեն բազմաթիվ տարիներ բժիշկները խոսում են այն մասին, որ չի կարելի չարաշահել ալկոհոլը, ծխախոտն և առավել ևս մտածել թմրանյութերի օգտագործման մասին: Հենց այդ վնասակար սովորություններն են հաճախ դառնում առաջին թշնամիները ապագա ծնողների համար, ովքեր հետագայում բախվում են սարսափելի դատավճռի՝ անպտղության հետ:

Չափազանց կարևոր է չապրել անկանոն սեռական կյանքով, իսկ կանայք պետք է նաև խուսափեն հղիության ընդհատումներից:

Արևն օգնում է. գիտնականների վերջին բացահայտումները

Ի դեպ, այս տարվա հունիսին բելգիացի հետազոտողները հայտարարեցին, որ արևի լույսը դրական է ազդում կնոջ բեղմնավորվելու ունակության վրա, արևային լոգանքները մեկ երրորդով բարձրացնում են բեղմնավորման հավանականությունը:

Հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս երեխա պլանավորող զույգերին արձակուրդն անցկացնել արևոտ վայրերում: Ինչպես նշել են գիտնականները, արևի լույսի շնորհիվ օրգանիզմում մեծ քանակությամբ արտադրվում է մելատոնին հորմոնը, որը դրական է ազդում կնոջ վերարտադրական ունակության վրա: Բացի D վիտամինից, որն արտադրվում է արևային ճառագայթների ազդեցությամբ, օրգանիզմում ավելանում է նաև ձվաբջիջների որակը:

Կառավարության և հայ բժիշկների օգնությունը անպտուղ զույգերին

ՀՀ կառավարության՝ վերջերս ընդունած որոշման շնորհիվ սոցիալապես անապահով անպտուղ զույգերն առաջին անգամ կարող են օտվել ԷԿՈ-ից (արտամարմնային բեղմնավորում), ինչի կապակցությամբ հաստատվել է անվճար կամ արտոնյալ բժշկական օգնության տրամադրման կարգը:

Ամեն տարի այս ծրագրի իրականացման համար, որն իրականացվել է երեք տարվա ընթացքում, կառավարությունը կհատկացնի ավելի քան 78 մլն դրամ (մոտ 163 հազար դոլար):

«Ծրագիրը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ: Հասկանալի է, որ 78 մլն դրամը որոշակի սահմանափակումներ կստեղծի, սակայն ամեն ինչ կախված է պահանջարկից: Եթե այն տարվա արդյունքում բարձր լինի, ապա մենք կդիմենք կառավարությանը՝ առաջարկելով բարձրացնել գնային նշանաձողը», -  ասաց փոխնախարար Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ առաջիկա տարվա ընթացքում այս ծրագրից կարող են օգտվել մոտ 260-300 շահառուներ:

«Ծրագրից օգտվել կարող են 20-45 տարեկան կանայք: Առողջապահության նախարարությունը ստուգումներ չի իրականացնելու: Ծրագրից օգտվող ընտանիքի մասին տվյալները կստացվեն սոցիալական ապահովության նախարարությունից՝ ըստ սահմանված կարգի», - ասաց փոխնախարարն՝ ավելացնելով, որ այս ոլորտը կարգավորվում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ մատուցվող ծառայությունների փաթեթում ներառվում են հետազոտությունները, պաթոլոգիաների բացահայտումը, անպտղության առաջացման պատճառների հայտնաբերումը, ինչպես նաև բուժման տարբեր մեթոդները (դեղորայքային բուժում, լապարասկոպիա, ԷԿՈ):

«Ծրագրով ամուսինները կարող են փորձել երեխա ունենալ արհեստական բեղմնավորման միջոցով վեց անգամից ոչ ավել», - ընդգծեց Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ ցանկացողները կարող են դիմել մայրաքաղաքի մի քանի կլինիկաներ պրոֆեսիոնալ օգնության համար, այդ կլինիկաների թվում են Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը, Վերարտադրողական առողջության հանրապետական ինստիտուտը, Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնը: Այս բժշկական կենտրոններն ունեն համապատասխան արտոնագիր, որը թույլ է տալիս կիրառել ԷԿՈ:

Որոշ դեպքերում, փոխնախարարի խոսքերով, հնարավոր է համաֆինանսավորման տարբերակը, այսինքն՝ զույգը կվճարի բուժման ընդամենը 30 տոկոսը, իսկ մնացած գումարը կսուբսիդավորի պետությունը:

Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ կառավարության այս որոշումը կբերի երկրում ծնելիության աճի:-0-

Անի Լիպարիտյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը: