486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մարմնավաճառության օրինականացումը կարող է կրճատել սեռավարակների թիվն ընդհուպ մինչև 60 տոկոսով. փորձագետ
00:00
14 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի, /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մարմնավաճառության օրինականացումը կարող է կրճատել սեռավարակների թիվը մոտավորապես 50-60 տոկոսով, շաբաթ լրագրողներին ասաց բժիշկ-մաշկավեներաբան, մաշկաբանության և սեռավարակների հանրապետական գիտաբժշկական կենտրոնի հակաբորային բաժնի վարիչ, բժիշկ-մաշկավեներաբան Սամվել Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այն երկրներում, որտեղ մարմնավաճառությունն օրինակացված է, մշտապես խիստ հսկողություն է իրականացվում ոլորտի նկատմամբ:

«Շատ բարդ է համապատասխան օբյեկտներ բացել նույն Նիդերլանդներում կամ Սինգապուրում, չնայած նրան, որ այդ երկրներում «հնագույն մասնագիտությունը» օրինակացվ

Բացի այդ, ինտիմ  ծառայություններ տրամադրող անձինք պետք է անթերի առողջություն ունենան:

Հովհաննիսյանի խոսքով՝ չնայած նրան, որ հասարակաց տների կամ նման օբյեկտների բացումն անհիշելի ժամանակներից շատ մեծ եկամուտներ է բերել, շատ երկրների կառավարություններ հրաժարվում են նման «նախաձեռնություններին» աջակցելուց:

Սակայն փորձագետը կարծում է, որ Հայաստանը դեռ հեռու է մարմնավաճառության օրինականացման գործընթացը սկսելուց:ած է»,- նշեց Հովհաննիսյանը:

Փորձագետը հավելեց, որ նման «բիզնես» բացելու համար  անհրաժեշտ է մեծ ֆինանսական միջոցների առկայություն, ստուգումների կազմակերպում, անթերի փաստաթղթաբանության ապահովում:

Մարմնավաճառությունը Հայաստանում արգելքի տակ է

Հայաստանում մարմնավաճառությունը վարչական իրավախախտում է և պատժվում է տուգանքով:

Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղվող անձինք կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության Քրեական օրենսգրքի 132 հոդվածին համապատասխան (Մարդկանց առևտուր՝ օգուտ ստանալու համար մարմնավաճառության դրդելու կամ այլ սեռական շահագործման նպատակով): Այդ հոդվածը խախտողները պատժվում են նվազագույն աշխատավարձի եռակի կամ հնգակի չափի տուգանքով, մեկ տարուց ոչ ավել ուղղիչ աշխատանքներով, մինչև երկու ամիս կալանքով կամ 1-4 տարի ազատազրկմամբ:

Հասարակաց  տունը պահելը քրեական հանցագործություն է և պատժվում է ՀՀ ՔՕ 262 հոդվածով (մարմնավաճառությամբ կամ կավատությամբ զբաղվելու համար օբյեկտների կազմակերպում, պահում):Պատժվում է տուգանքներով կամ մինչև հինգ տարի ազատազրկմամբ:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում ինտիմ ծառայությունների տրամադրման միջին գինը կազմում է մեկ գիշերվա համար 200 դոլար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2001թ.-ի զեկույցի համաձայն, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում մարմնավաճառության աճ է նկատվել համասեռամոլների շարքում:

Վիճակագրությունը մտահոգության առիթ է տալիս

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թիվը 2014թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 1785 մարդ, բայց հաշվարկման տվյալներով՝ երկրում ապրում է 3700 ՄԻԱՎ վարակակիր:

1998թ.-ին Հայաստանում առաջին ՄԻԱՎ վարակակրին պարզելուց հետո երկում արձանագրվել է մահվան 382 դեպք, ինչը կազմում է բոլոր վարակակիրների 21 տոկոսը:

Բացի այդ, վերջին տվյալներով՝ ՄԻԱՎ վարակի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շիրակի, Լոռու, Արմավիրի մարզերում և Երևանում: Բնակչության առավել խոցելի շերտերն են աշխատանքային միգրանտները, որոնք մեկնում են արտասահման, առավելապես, Ռուսաստան:

Վերջին տարիների հետազոտությունների համաձայն, ՄԻԱՎ վարակման դեպքերի շուրջ 75 տոկոսը պայմանավորված է աշխատանքային միգրացիայի գործոններով (58 տոկոս՝ միգրանտներ, իսկ 17 տոկոսը՝ սեռական զուգընկերներ):

Հայաստանում ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը կազմում է 911 մարդ: Հանրապետության բժշկական կենտրոններ դիմած բոլոր հիվանդները ստանում են անվճար հակառետրովիրուսային բուժում:

Համաշխարհային «փորձ»

20-րդ դարի երկրորդ կեսին որոշ երկրներում սպառողական հասարակության զարգացման ֆոնին բարձրացվել է մարմնավաճառության օրինականացման մասին հարցը, ինչը հանգեցրել է օրենսդրության և նրա կիրառման պրակտիկայի փոփոխության:

Այսօրվա դրությամբ մարմնավաճառությունն օրինակացված է Նիդերլանդներում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Թուրքիայում, Հունգարիայում, Չիլիում, Իտալիայում, Լատվիայում, Ֆրանսիայում և Սինգապուրում:

Նիդերլանդներում, օրինակ, մարմնավաճառուհիներն ունեն իրենց արհմիությունը, Լատվիայում յուրաքանչյուր «սիրո քրմուհի» ունի «առողջության քարտ», իսկ Հունգարիայում թեթևաբարո կանայք պետք է ունենան տեղեկանք առողջական վիճակի մասին և վկայական՝ մասնավոր ձեռներեցության մասին: Չիլիում մարմնավաճառները կարող են հրատարակել գրքույկ, որում նշվում են նրանց իրավունքները ոստիկանների կողմից հարգելու անհրաժեշտությունը, իսկ Իտալիայում օրենքը թույլ է տալիս մարմնավաճառությամբ զբաղվել միայն մասնավոր տներում, իսկ փողոցային մարմնավաճառներին սպառնում է տուգանք և կալանք:

Մարմնավաճառությունը մասամբ օրինականացված է ԱՄՆ որոշ նահանգներում, ինչպես նաև ՀԱՀ-ում, Կանադայում, Մեքսիկայի մեծ մասում, Բրազիլիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Իսրայելում, Հարավ-Արևելյան Ասիայի որոշ երկրներում:-0-

Անի Լիպարիտյան՝ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։