481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Բաքվի սկանդալները կամ «քաղաքակիրթ» վարք` Եվրոպական խաղերի ֆոնին
22:00
12 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանցի առավել ակտիվ օգտատերերը հերթական անգամ բացառիկ «մարդասիրություն» և «քաղաքակրթություն» են դրսևորել` մեկնաբանելով Բաքվում ավստրիացի մարզուհիների հետ տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը։

Հինգշաբթի համացանցում ցնցող տեսանյութ հրապարակվեց, որում երևում է, թե ինչպես է մրցումների մասնակիցներին տեղափոխող ավտոբուսը «Մարմնամարզիկների ավանում» վրաերթի ենթարկում ավստրիացի երեք մարզուհիների։ Միջադեպի հետևանքով տուժում են սինխրոն լողորդուհիներ Վանեսա Սախինովիչը, Լունա Պայերն ու Վերենա Բրայթը։ Նրանցից ամենածանր վնասվածքներն է ստանում Սախինովիչը։ Վրաերթի հետևանքով նա ստանում է բազմաթիվ կոտրվածքներ։ Միջադեպից հետո 15–ամյա մարզուհուն տեղափոխում են Վիեննա, որտեղ նրան վիրահատում են և արհեստական կոմայի մեջ «գցում»։

Այս ամենի ֆոնին որոշ ակտիվ օգտատերեր (հիմնականում Ադրբեջանի երիտասարդները, ովքեր որևէ զբաղմունք չունեն, բացի համացանցում վիճելուց, վիրավորելուց, հայհոյելուց և այլն) կարծիք էին հայտնել, թե ավտոբուսի վարորդը պարզապես շփոթել է ավստրիացի մարզիկներին հայ մարզիկների հետ։ Այս թեմայի շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին, որոնք, որպես կանոն, ագրեսիվ և այլատյաց բնույթ են կրում։

Սակայն եթե ադրբեջանցի «բազմոցին նստած զորքի» վարքն արդեն ոչ մեկի չի զարմացնում, ապա Բաքվի թերևս ամենաանվտանգ տարածքում այս օրերին տեղի ունեցած ողբերգական միջադեպի փաստն ինքնին ցնցում է իր անհեթեթությամբ։

Ինչպե՞ս է ստացվել, որ պատմության մեջ նման կարևոր միջոցառման շրջանակում մարզական ավանում անգամ չի հաջողվել ապահովել մարդկանց անվտանգությունը։ Արդյո՞ք դա պատահականություն է։ Կարո՞ղ էր, արդյոք, ավտոբուսը կանգ առնել։ Այս բոլոր հարցերին պետք է պատասխանի քննությունը, եթե, իհարկե, ադրբեջանական իշխանությունները կարողանան անաչառ քննություն ապահովել։ Թեև ցանկալի  կլիներ, որ քննության ընթացքին մասնակցեին նաև օտարերկրացի փորձագետները։

Մնում է միայն հուսալ, որ ավտոբուսի վարորդը ազգային հերոսի կոչման չի արժանանա, ինչպես եղավ քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի դեպքում։

Նավթը լուծու՞մ է բոլոր խնդիրները

Այս ամբողջ պատմության մեջ կասկած են հարուցում նաև խոշոր մարզական միջոցառման կատարյալ կազմակերպման մասին պաշտոնական Բաքվի պնդումները։ Էլ ի՞նչ անակնկալներ կարող են մատուցել կազմակերպիչները, որոնց միլիոնավոր նավթադոլարներն անգամ չեն օգնում պատշաճ մակարդակով կատարել իրենց աշխատանքը։ Եվ այս անարդյունավետությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը բնորոշ է ադրբեջանական իշխանություններին բոլոր ոլորտներում։ Հետևաբար ամենազոր նավթն անգամ չի կարող լուծել բոլոր խնդիրները։

Հատկանշական է, որ Գերմանիայի առաջին դեմքերը հրաժարվել են այցելել Բաքու և մասնակցել Եվրոպական խաղերի բացմանը։ Պատճառն այն է, որ Ադրբեջանի բանտերում են գտնվում ընդդիմության մոտ  հարյուր ներկայացուցիչներ, ակտիվիստներ, լրագրողներ և իրավապաշտպաններ։

Այդ երկրում խոսքի ազատության համար պայքարողներն անազատության մեջ են, իսկ դիկտատուրան ստանում է նոր, այլասեռված ձևեր։

Անհասկանալի է այն փաստը, թե ինչու՞ են այս երկրի իշխանությունները կարծում, որ իրավունք ունեն իրենց պահել ահաբեկչական կազմակերպության պես, սպառնալ պատերազմով, ապակայունացնել տարածաշրջանի իրավիճակը` բանտ ուղարկելով բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն նման քաղաքականության հետ։

Ինչու՞ են նրանք միշտ ջրից չոր դուրս գալիս։ Եզրակացությունը մեկն է` այսպես կոչված համաշխարհային հանրության շատ ներկայացուցիչներ հաճախ աչք են փակում նման «վայրենի» վարքի վրա միայն մեկ պատճառով` նրանք վաղուց իրենց հոգիները վաճառել են սատանային նավթի մեկ բարելի դիմաց։ Սակայն նավթի աղբյուրներն անսպառ չեն։ 

Իսկ քանի դեռ այղ աղբյուրները չեն ցամաքել, միջազգային կազմակերպությունները պետք է լավ մտածեն նմանատիպ երկրներում խոշոր միջոցառումներ կազմակերպելուց առաջ։

Ադրբեջանական հասարակությունը պետք է վերանայի հարևանների նկատմամբ ունեցած սեփական հայացքներն ու վերաբերմունքը, նվազեցնել այլատյացության աստիճանն ու փորձել երկիրը վերադարձնել քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիք։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: